User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Յուրահատուկ փաստեր և տեղեկություններ աշխարհի երկրների մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #22
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աբելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջում՝ ԿԺԴՀ-ի դրական կողմերից:

    1. Հս. Կորեան միակ պետությունն է, որտեղ բնակչությունը հարկեր չի վճարում (չնայած, պարբերաբար կազմակերպվում են “կամավոր” դրամահավաքներ՝ պետական տարբեր իրադարձություններին ընդառաջ): Բացի այդ, բուժօգնությունը և բնակարանների հատկացումը նույնպես անվճար է: Կիմ Իլ-Սունի կառավարման տարիներին անվճար էր նաև չափաբաժնով նախատեսված սնունդը, ինչպես նաև աշխատողների, ուսանողների և դպրոցականների համազգեստը:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    2. ԿԺԴՀ-ում քանի որ մեքենաները շատ քիչ են, քաղաքներում օդը մաքուր է: Փխենյանը աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր մայրաքաղաքներից է: Բացի այդ, մայրաքաղաքում երբեք չեն լինում խցանումներ: Ճանապարհատրանսպորտային պատահարներ գործնականում չեն հանդիպում:
    Կորեացիները իրենց համարում են բնությունը սիրող ազգ: Ի պատասխան այդ սիրո՝ բնությունը, կենդանիները և թռչունները սգում էին «թանկագին առաջնորդ» Կիմ Չժոն-Իլի մահը, ինչպես հայտնում էին կորեական լրատվամիջոցները:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    3. ԿԺԴՀ-ում ուսուցիչը, բանվորը, հանքափորը և մի շարք այլ մասնագիտություններ համարվում են հարգված: Այդպիսի մասնագիտությունների տեր մարդիկ կազմում են բնակչության մոտ 20 տոկոսը և տալոնով նախատեսված սնունդը ստանում են անվճար: Կիմ Իլ-Սունի կառավարման տարիներին որոշ հանքափորներ կամ բանվորներ ստանում էին այնքան աշխատավարձ, որքան, օրինակ, որոշ նախարարներ կամ պատգամավորներ:
    4. ԿԺԴՀ-ում հանցավորության մակարդակը շատ ցածր է: Փխենյանը բացի ամենամաքուր մայրաքաղաքներից մեկը լինելուց, համարվում է նաև ամենաանվտանգ մայրաքաղաքներից մեկը: Այստեղ չեն գործում ոչ ավազակախմբեր, ոչ էլ անգամ թափառական շներ (հասկանալի պատճառներով): Քաղաքացիների և պետության դեմ ուղղված հանցագործությունների համար շատ խիստ պատիժներ են հատկացված: 2004 թ. Փխենյանում ի հայտ էր եկել անչափահասներից կազմված ավազակախումբ, որը մի քանի օրում լիկվիդացվեց, իսկ անդամները գնդակահարվեցին:

    Այսպիսին է աշխարհի ամենափակ և ամենառազմականացված երկիրը: Ինչպիսին է այնտեղ իրական կյանքը, հնարավոր չէ ասել, քանի որ տեղեկությունների հավաստիությունը ստուգել շատ դժվար է: Օգտվելով առիթից, շատ արտասահմանյան լրատվամիջոցներ ցեխ են շպրտում առանց այն էլ դժվար կյանքով ապրող երկրի վրա: Կորեացիները նախընտրում են աղքատ ապրել, բայց չհայտնվել նույն կախյալ վիճակում, ինչպիսին են մերձավոր արևելքի երկրները: Բնակիչների նվիրվածությունն ու պատվախնդրությունը ուղղակի նախանձելի է: Հաջողություններ մաղթենք աշխատասեր և ազնիվ ժողովրդին:
    Հյուսիսային Կորեան իմ գաղտնի հետաքրքրություններից մեկն է ու արդեն շա՜տ երկար ժամանակ է լիքը նյութեր եմ կարդացել ու վիդեոներ նայել Կորեայի մասին: Վիդեոները շատ տարբեր էին, թե Կորեա այցելած արտասահմանցիների վիդեոներ, դե պաշտոնական պրոպագանդա, թե հյուսիսային կորեացի փախստականների մասին վիդեոներ: Մի հատ ալիք էի գտել, որտեղ նախկին փախստականներից մեկը հետ էր գնացել Կորեա ու գաղտնի տեսախցիկով նկարահանում էր կյանքը: Սարսափելի կադրեր էին, ուղեղումս չէր տեղավորվում, որ 21-րդ դարում մարդիկ կարող են սենց թշվառության մեջ ապրել: Էնպես որ Հայկ ջան, հյուսիսային Կորեայում դրական ոչ մի բան չկա, եթե ինչ-որ բան էլ կա, մենակ ղեկավարության համար է: Իսկ բնակիչները շարունակում են ապրել սոված, ճնշված ու վախեցած ու լավ օրվա հույս առաջիկայումս չկա:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (19.05.2014), Նիկեա (15.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փնտրում եմ տեղեկություններ Տանձուտ գյուղի մասին
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.07.2009, 01:36
  2. Փնտրում եմ տեղեկություններ Տանձուտ գյուղի մասին
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.07.2009, 01:36
  3. Տեղեկություններ զոհվածների մասին
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 66
    Վերջինը: 07.03.2008, 00:08
  4. Տեղեկություններ դեսպանների մասին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.01.2008, 20:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •