User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Յուրահատուկ փաստեր և տեղեկություններ աշխարհի երկրների մասին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջում՝ ԿԺԴՀ-ի դրական կողմերից:

    1. Հս. Կորեան միակ պետությունն է, որտեղ բնակչությունը հարկեր չի վճարում (չնայած, պարբերաբար կազմակերպվում են “կամավոր” դրամահավաքներ՝ պետական տարբեր իրադարձություններին ընդառաջ): Բացի այդ, բուժօգնությունը և բնակարանների հատկացումը նույնպես անվճար է: Կիմ Իլ-Սունի կառավարման տարիներին անվճար էր նաև չափաբաժնով նախատեսված սնունդը, ինչպես նաև աշխատողների, ուսանողների և դպրոցականների համազգեստը:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    2. ԿԺԴՀ-ում քանի որ մեքենաները շատ քիչ են, քաղաքներում օդը մաքուր է: Փխենյանը աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր մայրաքաղաքներից է: Բացի այդ, մայրաքաղաքում երբեք չեն լինում խցանումներ: Ճանապարհատրանսպորտային պատահարներ գործնականում չեն հանդիպում:
    Կորեացիները իրենց համարում են բնությունը սիրող ազգ: Ի պատասխան այդ սիրո՝ բնությունը, կենդանիները և թռչունները սգում էին «թանկագին առաջնորդ» Կիմ Չժոն-Իլի մահը, ինչպես հայտնում էին կորեական լրատվամիջոցները:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    3. ԿԺԴՀ-ում ուսուցիչը, բանվորը, հանքափորը և մի շարք այլ մասնագիտություններ համարվում են հարգված: Այդպիսի մասնագիտությունների տեր մարդիկ կազմում են բնակչության մոտ 20 տոկոսը և տալոնով նախատեսված սնունդը ստանում են անվճար: Կիմ Իլ-Սունի կառավարման տարիներին որոշ հանքափորներ կամ բանվորներ ստանում էին այնքան աշխատավարձ, որքան, օրինակ, որոշ նախարարներ կամ պատգամավորներ:
    4. ԿԺԴՀ-ում հանցավորության մակարդակը շատ ցածր է: Փխենյանը բացի ամենամաքուր մայրաքաղաքներից մեկը լինելուց, համարվում է նաև ամենաանվտանգ մայրաքաղաքներից մեկը: Այստեղ չեն գործում ոչ ավազակախմբեր, ոչ էլ անգամ թափառական շներ (հասկանալի պատճառներով): Քաղաքացիների և պետության դեմ ուղղված հանցագործությունների համար շատ խիստ պատիժներ են հատկացված: 2004 թ. Փխենյանում ի հայտ էր եկել անչափահասներից կազմված ավազակախումբ, որը մի քանի օրում լիկվիդացվեց, իսկ անդամները գնդակահարվեցին:

    Այսպիսին է աշխարհի ամենափակ և ամենառազմականացված երկիրը: Ինչպիսին է այնտեղ իրական կյանքը, հնարավոր չէ ասել, քանի որ տեղեկությունների հավաստիությունը ստուգել շատ դժվար է: Օգտվելով առիթից, շատ արտասահմանյան լրատվամիջոցներ ցեխ են շպրտում առանց այն էլ դժվար կյանքով ապրող երկրի վրա: Կորեացիները նախընտրում են աղքատ ապրել, բայց չհայտնվել նույն կախյալ վիճակում, ինչպիսին են մերձավոր արևելքի երկրները: Բնակիչների նվիրվածությունն ու պատվախնդրությունը ուղղակի նախանձելի է: Հաջողություններ մաղթենք աշխատասեր և ազնիվ ժողովրդին:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (18.05.2014), Արէա (18.05.2014), Նաիրուհի (19.05.2014), Նիկեա (15.06.2014)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աբելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսպիսին է աշխարհի ամենափակ և ամենառազմականացված երկիրը: Ինչպիսին է այնտեղ իրական կյանքը, հնարավոր չէ ասել, քանի որ տեղեկությունների հավաստիությունը ստուգել շատ դժվար է: Օգտվելով առիթից, շատ արտասահմանյան լրատվամիջոցներ ցեխ են շպրտում առանց այն էլ դժվար կյանքով ապրող երկրի վրա: Կորեացիները նախընտրում են աղքատ ապրել, բայց չհայտնվել նույն կախյալ վիճակում, ինչպիսին են մերձավոր արևելքի երկրները: Բնակիչների նվիրվածությունն ու պատվախնդրությունը ուղղակի նախանձելի է: Հաջողություններ մաղթենք աշխատասեր և ազնիվ ժողովրդին:

    Ապրես, ահագին հետաքրքիր էր, բայց էս բոլդ արածս մասը շատ հետաքրքիր էր։ Հասկանալի ա, որ կառավարության տեսակետը էդ ա, բայց որ ամբողջ Ժողովուրդը նախընտրում ա աղքատ ու «անկախ», խիստ կասկածում եմ։

    «Անկախը» չակերպում գրելը բացատրելու փոխարեն մի հատ անեկդոտ պատմեմ։

    Բանտում երկու հոգի զրուցում են։
    - Հենց դուրս եկա, ամուսնանալու եմ։
    - Էս ի՞նչ տարօրինակ պատկերացում ունես ազատության մասին։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusina (18.05.2014), Նաիրուհի (19.05.2014), Նիկեա (15.06.2014), Տրիբուն (18.05.2014)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աբելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջում՝ ԿԺԴՀ-ի դրական կողմերից:

    1. Հս. Կորեան միակ պետությունն է, որտեղ բնակչությունը հարկեր չի վճարում (չնայած, պարբերաբար կազմակերպվում են “կամավոր” դրամահավաքներ՝ պետական տարբեր իրադարձություններին ընդառաջ): Բացի այդ, բուժօգնությունը և բնակարանների հատկացումը նույնպես անվճար է: Կիմ Իլ-Սունի կառավարման տարիներին անվճար էր նաև չափաբաժնով նախատեսված սնունդը, ինչպես նաև աշխատողների, ուսանողների և դպրոցականների համազգեստը:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    2. ԿԺԴՀ-ում քանի որ մեքենաները շատ քիչ են, քաղաքներում օդը մաքուր է: Փխենյանը աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր մայրաքաղաքներից է: Բացի այդ, մայրաքաղաքում երբեք չեն լինում խցանումներ: Ճանապարհատրանսպորտային պատահարներ գործնականում չեն հանդիպում:
    Կորեացիները իրենց համարում են բնությունը սիրող ազգ: Ի պատասխան այդ սիրո՝ բնությունը, կենդանիները և թռչունները սգում էին «թանկագին առաջնորդ» Կիմ Չժոն-Իլի մահը, ինչպես հայտնում էին կորեական լրատվամիջոցները:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    3. ԿԺԴՀ-ում ուսուցիչը, բանվորը, հանքափորը և մի շարք այլ մասնագիտություններ համարվում են հարգված: Այդպիսի մասնագիտությունների տեր մարդիկ կազմում են բնակչության մոտ 20 տոկոսը և տալոնով նախատեսված սնունդը ստանում են անվճար: Կիմ Իլ-Սունի կառավարման տարիներին որոշ հանքափորներ կամ բանվորներ ստանում էին այնքան աշխատավարձ, որքան, օրինակ, որոշ նախարարներ կամ պատգամավորներ:
    4. ԿԺԴՀ-ում հանցավորության մակարդակը շատ ցածր է: Փխենյանը բացի ամենամաքուր մայրաքաղաքներից մեկը լինելուց, համարվում է նաև ամենաանվտանգ մայրաքաղաքներից մեկը: Այստեղ չեն գործում ոչ ավազակախմբեր, ոչ էլ անգամ թափառական շներ (հասկանալի պատճառներով): Քաղաքացիների և պետության դեմ ուղղված հանցագործությունների համար շատ խիստ պատիժներ են հատկացված: 2004 թ. Փխենյանում ի հայտ էր եկել անչափահասներից կազմված ավազակախումբ, որը մի քանի օրում լիկվիդացվեց, իսկ անդամները գնդակահարվեցին:

    Այսպիսին է աշխարհի ամենափակ և ամենառազմականացված երկիրը: Ինչպիսին է այնտեղ իրական կյանքը, հնարավոր չէ ասել, քանի որ տեղեկությունների հավաստիությունը ստուգել շատ դժվար է: Օգտվելով առիթից, շատ արտասահմանյան լրատվամիջոցներ ցեխ են շպրտում առանց այն էլ դժվար կյանքով ապրող երկրի վրա: Կորեացիները նախընտրում են աղքատ ապրել, բայց չհայտնվել նույն կախյալ վիճակում, ինչպիսին են մերձավոր արևելքի երկրները: Բնակիչների նվիրվածությունն ու պատվախնդրությունը ուղղակի նախանձելի է: Հաջողություններ մաղթենք աշխատասեր և ազնիվ ժողովրդին:
    Հյուսիսային Կորեան իմ գաղտնի հետաքրքրություններից մեկն է ու արդեն շա՜տ երկար ժամանակ է լիքը նյութեր եմ կարդացել ու վիդեոներ նայել Կորեայի մասին: Վիդեոները շատ տարբեր էին, թե Կորեա այցելած արտասահմանցիների վիդեոներ, դե պաշտոնական պրոպագանդա, թե հյուսիսային կորեացի փախստականների մասին վիդեոներ: Մի հատ ալիք էի գտել, որտեղ նախկին փախստականներից մեկը հետ էր գնացել Կորեա ու գաղտնի տեսախցիկով նկարահանում էր կյանքը: Սարսափելի կադրեր էին, ուղեղումս չէր տեղավորվում, որ 21-րդ դարում մարդիկ կարող են սենց թշվառության մեջ ապրել: Էնպես որ Հայկ ջան, հյուսիսային Կորեայում դրական ոչ մի բան չկա, եթե ինչ-որ բան էլ կա, մենակ ղեկավարության համար է: Իսկ բնակիչները շարունակում են ապրել սոված, ճնշված ու վախեցած ու լավ օրվա հույս առաջիկայումս չկա:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (19.05.2014), Նիկեա (15.06.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես, ահագին հետաքրքիր էր, բայց էս բոլդ արածս մասը շատ հետաքրքիր էր։ Հասկանալի ա, որ կառավարության տեսակետը էդ ա, բայց որ ամբողջ Ժողովուրդը նախընտրում ա աղքատ ու «անկախ», խիստ կասկածում եմ։
    Եթե էսօր Թուրքիան լիներ աշխարհի N1 տերությունը, եթե Թուրքիան անընդհատ գործողություններ աներ Մերձավոր Արևելքում, Իրաքում կամ Աֆղանաստանում, մեր մոտ էլ բյուջեն կվատնեին բանակի վրա, ծառայության ժամկետը կավելացնեին, աշխատուժը կպակասեր, գործարանները կկանգնեին, բայց դժվար թե Թուրքիայի հետ մերձեցման քայլեր անեին կամ Թուրքիային սիրաշահեին: Հս. Կորեայի դեպքում ԱՄՆ-ն նույն թշնամին ա, ինչ որ մեր դեպքում Թուրքիան: Մարդկանց փոքրուց են սովորացնում, որ ԱՄՆ-ն չարիք ա:
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հյուսիսային Կորեան իմ գաղտնի հետաքրքրություններից մեկն է ու արդեն շա՜տ երկար ժամանակ է լիքը նյութեր եմ կարդացել ու վիդեոներ նայել Կորեայի մասին: Վիդեոները շատ տարբեր էին, թե Կորեա այցելած արտասահմանցիների վիդեոներ, դե պաշտոնական պրոպագանդա, թե հյուսիսային կորեացի փախստականների մասին վիդեոներ: Մի հատ ալիք էի գտել, որտեղ նախկին փախստականներից մեկը հետ էր գնացել Կորեա ու գաղտնի տեսախցիկով նկարահանում էր կյանքը: Սարսափելի կադրեր էին, ուղեղումս չէր տեղավորվում, որ 21-րդ դարում մարդիկ կարող են սենց թշվառության մեջ ապրել: Էնպես որ Հայկ ջան, հյուսիսային Կորեայում դրական ոչ մի բան չկա, եթե ինչ-որ բան էլ կա, մենակ ղեկավարության համար է: Իսկ բնակիչները շարունակում են ապրել սոված, ճնշված ու վախեցած ու լավ օրվա հույս առաջիկայումս չկա:
    Հայկ ջան, խիստ կասկածելի ա որ նախկին փախստականը հրաշքով Հս. Կորեայից փախնելուց հետո որոշի հետ գա երկիր: Եթե ինքը էդքան կարոտել էր իրա հին երկիրը, հին երկրում հաստատ իրան չէին կարոտի: Եթե ենթադրենք որպես հարավկորեացի տուրիստ էր գնացել, իրան էլ հրաշքով ջրի երես չէին հանել, նկարահանելուց իրան ոչ մեկը հնարավորություն չէր տա սովորական գյուղերի կյանքը նկարեր: Ամերիկացի տուրիստի թաքուն նկարահանած վիդեոները եթե տեսել ես, ոչ մի արտառոց բան չկար: Մարդիկ հասարակ են հագնված, բայց ոչ մեկը սովից չի մեռնում: Բոլորն էլ գիտեն, որ աղքատ են ապրում, բոլորն էլ գիտեն Հվ. Կորեայի կենսամակարդակը: Բայց իրականում ամեն ինչը շատ ուռճացված ա ներկայացվում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աբելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ ջան, խիստ կասկածելի ա որ նախկին փախստականը հրաշքով Հս. Կորեայից փախնելուց հետո որոշի հետ գա երկիր: Եթե ինքը էդքան կարոտել էր իրա հին երկիրը, հին երկրում հաստատ իրան չէին կարոտի: Եթե ենթադրենք որպես հարավկորեացի տուրիստ էր գնացել, իրան էլ հրաշքով ջրի երես չէին հանել, նկարահանելուց իրան ոչ մեկը հնարավորություն չէր տա սովորական գյուղերի կյանքը նկարեր: Ամերիկացի տուրիստի թաքուն նկարահանած վիդեոները եթե տեսել ես, ոչ մի արտառոց բան չկար: Մարդիկ հասարակ են հագնված, բայց ոչ մեկը սովից չի մեռնում: Բոլորն էլ գիտեն, որ աղքատ են ապրում, բոլորն էլ գիտեն Հվ. Կորեայի կենսամակարդակը: Բայց իրականում ամեն ինչը շատ ուռճացված ա ներկայացվում:
    Չէ, Հայկ, էս մարդը ոչ թե որպես տուրիստ էր հետ գնում, այլ շուտ-շուտ Չինաստանի հետ սահմանն էր անցնում ու հետ գնում հս. Կորեա, որ մարդկանց օգներ փախնել Չինաստան, կամ Չինաստան փախածներից նամակներ էր փոխանցում Կորեայում մնացած բարեկամներին: Ինքը գաղտնի կամերայով էր նկարում, ոչ ոք չգիտեր, թե ով էր ինքը, գյուղերից մեկն էր նկարած, չքավորության մեջ ապրող մարդիկ, սոված, հյուծված օրերով բան չկերած որբ երեխեք և այլն:
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (21.05.2014)

  10. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Հայկ, էս մարդը ոչ թե որպես տուրիստ էր հետ գնում, այլ շուտ-շուտ Չինաստանի հետ սահմանն էր անցնում ու հետ գնում հս. Կորեա, որ մարդկանց օգներ փախնել Չինաստան, կամ Չինաստան փախածներից նամակներ էր փոխանցում Կորեայում մնացած բարեկամներին: Ինքը գաղտնի կամերայով էր նկարում, ոչ ոք չգիտեր, թե ով էր ինքը, գյուղերից մեկն էր նկարած, չքավորության մեջ ապրող մարդիկ, սոված, հյուծված օրերով բան չկերած որբ երեխեք և այլն:
    Տարբեր ազգերի մոտ չքավորության մասին պատկերացումները տարբեր են: Բելգիացին եթե Զանգակատուն կամ Ջիլիզա գյուղերից կադրեր տեսնի, կմտածի հայերը կյանքից 50 տարով հետ են մնացել: Ես չեմ ուզում գովեմ Հս. Կորեան որպես լավ կյանքով ապրող պետություն (մեկը ես ըտեղի կյանքին չէի դիմանա), պարզ ա, որ իրանց գյուղացին մեր գյուղացու համեմատ շատ ավելի բարդ կյանք ա ապրում, բայց էն ինչ իրանց մոտ 15-20 տարի առաջ էր, ու էն ինչ իրանց մոտ վերջին 5-10 տարիներին ա, սարեր ու ձորերի տարբերություն ա:
    Օրինակ, էս վիդեոյում դժբախտ, սովատանջ, թշվառ կորեացիները իրանց օրերով հաց չկերած երեխեքի հետ ջրաշխարհում հանգստանում են:

    Լավ, ենթադրենք, թե ջրաշխարհը ֆիկտիվ բան ա, բոլորիս աչքերին թոզ են ուզում փչեն, ու հաջորդ օրը փակվելու ա: Ենթադրենք: Ստեղ ես ուրիշ բանի վրա եմ ուշադրություն դարձնում: Տարբեր պահերի էս վիդեոն կանգնացնում էի ու "սովյալների" դոշերի վրա ուզում էի թերսնման նշանները տենայի: Տարօրինակ ա, բայց երեխա թե ջահել, ոչ մեկի մոտ կողոսկրերը չէին երևում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #7
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու օր առաջ Իրանում վեց երիտասարդ ա ձերբակալվել "Happy" երգի Թեհրանյան տարբերակը նկարահանելու ու Յութուբում տեղադրելու համար:

    Չգիտեմ ով ոնց, բայց ինձնից հեռու պահեք ձեր «կապիտալիստական արժեքներին չստրկացողներին»: Ավելի լավ ա ֆինանսական կախվածության մեջ ընկնեմ պրագմատիկ մարդկացից, քան կյանքս վստահեմ ֆանատիկներին:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (23.05.2014), Աթեիստ (23.05.2014), Նաիրուհի (23.05.2014), Ռուֆուս (25.05.2014)

  13. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աբելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբեր ազգերի մոտ չքավորության մասին պատկերացումները տարբեր են: Բելգիացին եթե Զանգակատուն կամ Ջիլիզա գյուղերից կադրեր տեսնի, կմտածի հայերը կյանքից 50 տարով հետ են մնացել: Ես չեմ ուզում գովեմ Հս. Կորեան որպես լավ կյանքով ապրող պետություն (մեկը ես ըտեղի կյանքին չէի դիմանա), պարզ ա, որ իրանց գյուղացին մեր գյուղացու համեմատ շատ ավելի բարդ կյանք ա ապրում, բայց էն ինչ իրանց մոտ 15-20 տարի առաջ էր, ու էն ինչ իրանց մոտ վերջին 5-10 տարիներին ա, սարեր ու ձորերի տարբերություն ա:
    Օրինակ, էս վիդեոյում դժբախտ, սովատանջ, թշվառ կորեացիները իրանց օրերով հաց չկերած երեխեքի հետ ջրաշխարհում հանգստանում են:

    Լավ, ենթադրենք, թե ջրաշխարհը ֆիկտիվ բան ա, բոլորիս աչքերին թոզ են ուզում փչեն, ու հաջորդ օրը փակվելու ա: Ենթադրենք: Ստեղ ես ուրիշ բանի վրա եմ ուշադրություն դարձնում: Տարբեր պահերի էս վիդեոն կանգնացնում էի ու "սովյալների" դոշերի վրա ուզում էի թերսնման նշանները տենայի: Տարօրինակ ա, բայց երեխա թե ջահել, ոչ մեկի մոտ կողոսկրերը չէին երևում:
    Հայկ ջան, բայց ես էլ չեմ ասում, որ Հյուսիսային Կորեայում բոլորն են սոված: Ընդհակառակը, ղեկավարությունը շատ էլ լավ է ապրում, իսկ Փխենյանը հատուկ գոտի է, որտեղ քաղաքական էլիտան է ապրում: Իսկ Փխենյանից դուրս համատարած սով է ու թշվառություն:

    Ջորջ Օրվելի 1984-ը կարդացե՞լ ես, անպայման կարդա, որովհետև օրվելյան դիստոպիան հենց ներկայիս հս. Կորեան է: Եթե Օրվելը հիմա կենդանի լիներ ու տեսներ, թե հս. Կորեայի լիդերները ոնց են նույնությամբ վերարտադրել իր գիրքը, հաստատ կխելագարվեր:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (25.05.2014), Տրիբուն (25.05.2014)

  15. #9
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ ջան, բայց ես էլ չեմ ասում, որ Հյուսիսային Կորեայում բոլորն են սոված: Ընդհակառակը, ղեկավարությունը շատ էլ լավ է ապրում, իսկ Փխենյանը հատուկ գոտի է, որտեղ քաղաքական էլիտան է ապրում: Իսկ Փխենյանից դուրս համատարած սով է ու թշվառություն:

    Ջորջ Օրվելի 1984-ը կարդացե՞լ ես, անպայման կարդա, որովհետև օրվելյան դիստոպիան հենց ներկայիս հս. Կորեան է: Եթե Օրվելը հիմա կենդանի լիներ ու տեսներ, թե հս. Կորեայի լիդերները ոնց են նույնությամբ վերարտադրել իր գիրքը, հաստատ կխելագարվեր:
    Բայց Օրվելը չէր էլ կարա տեսներ, ոնց են վերարտադրել, որովհետև ինչ ինֆորմացիա որ ստանում ենք, 60-70 տոկոսով չճշտված ա:
    Մարդիկ կան, որ հատուկ զբաղված են Հս. Կորեայից լուրեր փնտրելով (իսկ աֆրիկյան աղքատ անգրագետ երկրներին բոլորը հանգիստ են թողնում): Google maps-ում պատահական բնակավայրերի վրա "համակենտրոնացման ճամբարներ" նշելով, ֆուտբոլի հավաքականի ստորացումների մասին պատմություններով, տարբեր պաշտոնյաների մասին հորինված մահապատիժներով, 90-ականների կադրերով բոլորիս համոզում են, որ Հս. Կորեան դժոխք ա: Նույն բանը կորեական կառավարությունն ա համոզում երկրի ներսում՝ որ Ամերիկան դժոխք ա. մարդասպանների, այլասերվածների, անգրագետների ու չքավորների երկիր: Չնայած ժողովուրդը ԱՄՆ-ի մասին էդքան էլ քիչ բան չգիտի, բայց իրանք էլ կյանքում ԱՄՆ ոտք չդրած, շատ բաների հավատում են:
    https://www.youtube.com/watch?v=tkAt0lvzcg4
    https://www.youtube.com/watch?v=0Dt1XxaIIQA
    https://www.youtube.com/watch?v=o0CHeCcsoss
    Սրանք էլ մի քանի քարոզչական վիդեոներ են ԱՄՆ-ի թշվառ վիճակի մասին: Կարելի ա պատկերացնել, թե ԿԺԴՀ-ում ինչ աստիճանի են չափազանցում էս ամենը:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 11.06.2014, 23:33:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (12.06.2014)

  17. #10
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աբելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե էսօր Թուրքիան լիներ աշխարհի N1 տերությունը, եթե Թուրքիան անընդհատ գործողություններ աներ Մերձավոր Արևելքում, Իրաքում կամ Աֆղանաստանում, մեր մոտ էլ բյուջեն կվատնեին բանակի վրա, ծառայության ժամկետը կավելացնեին, աշխատուժը կպակասեր, գործարանները կկանգնեին, բայց դժվար թե Թուրքիայի հետ մերձեցման քայլեր անեին կամ Թուրքիային սիրաշահեին: Հս. Կորեայի դեպքում ԱՄՆ-ն նույն թշնամին ա, ինչ որ մեր դեպքում Թուրքիան: Մարդկանց փոքրուց են սովորացնում, որ ԱՄՆ-ն չարիք ա:

    Հայկ ջան, սովետում էլ փոքրուց սովորեցնում էին, որ Սովետը աշխարհի ամենալավ երկիրն ա, որ գողանալը վատ ա, ու էլի լիքը բաներ։

    Հիմա փորձի գուշակել, թե ժողովրդի քանի՞ տոկոսն էր էդ «սովորեցրածին» հավատում, իսկ քանի՞սը ստիպված ցույց էր տալիս, թե տենց էլ կա։

    Եթե երկրում դիկտատուրայա ու ուզում ես ռեալ պատկերացնես, թե ինչ ա կատարվում ներսում, հարցրա փախստականներին։

    Դու հենց սկզբից ոնց որ գրել էիր, որ տուրիստները լինում են մենակ հատուկ թույլատրված վայրերում ու մենակ հատուկ մարդկանց ուղեկցությամբ։ Տրամաբանական կլնի ենթադրել, որ իսկականից վատ տեղերը տեսնելու շանս իրանք չունեն։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ տուրիստական վիզայով գնացածների վիդեոներն էլ եմ նայել ու մի բան կարամ ասեմ: Բոլոր տուրիստներին տեղավորում են Փխենյանում գտնվող մի հյուրանոցում, դեռևս մարդ չի եղել ով ուրիշ հյուրանոցում մնա: Բոլոր տուրիստներին տանում են ուտելու միևնույն ռեստորանում: Տուրիստների հետ միշտ ուղեկիցներ կան, որոնք չեն թողնում շեղվել նախօրոք պլանավորված երթուղուց: Բոլոր տուրիստները հս. Կորեայում տեսնում բացարձակապես նույն բաները:

    Ամենախնդալուն համակորեական խաղերն են, տուրիստներին տանում են էդ ներկայացումը դիտելու ու նստեցնում են Կիմ Ջոնգ Ունի աթոռին Ամբողջ հյուսիսային Կորեայի տուրը մի մեծ ներկայացնում է, մարդկանց տանում են գործարաններ, որ ցույց տան, թե ինչպիսի հզոր արդյունաբերություն ունի Կորեան ու տուրիստները տեսնում են, որ եքա գործարանում մի քանի հոգի իբր աշխատում են, բայց իրականում աշխատելու իմիտացիա են ստեղծում, բայց հենց հյուրերը թողնում դուրս են գալիս, գործարանի բոլոր մեքենաները անջատում են ու ցվրվում տներով Էնքան շատ եմ վիդեոներ նայել, որ արդեն չեմ հիշում, որը որտեղ է: Բայց եթե ընթացքում գտնեմ, ստեղ կդնեմ:

    Էս էլ իմ ամենասիրած բլոգերի տպավորությունները հս. Կորեայից: Լավ հումորով ներկայացնում է էնտեղի իրավիճակը

    http://waitbutwhy.com/2013/09/20-thi...-i-was-in.html
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (21.05.2014), մարդագայլուկ (21.05.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փնտրում եմ տեղեկություններ Տանձուտ գյուղի մասին
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.07.2009, 01:36
  2. Փնտրում եմ տեղեկություններ Տանձուտ գյուղի մասին
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.07.2009, 01:36
  3. Տեղեկություններ զոհվածների մասին
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 66
    Վերջինը: 07.03.2008, 00:08
  4. Տեղեկություններ դեսպանների մասին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 25.01.2008, 20:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •