Ապ, ծրարի վրա, ստանալու ժամկետ չի նշվում, ծրարի վրա նշվում ա տեղամասային բաժանմունք ծրարի հասնելու օրը, անգամ եթե, ծրարի վրա ինչ որ ժամեկտ ա նշախ, որը որ քեզ ասում են, թե իբր ստանալուդ ժամկետն ա, չկա տենց բան, ծրարը ստանալուց դու կամ ստացողը ստորագրում ես, ստորագրմանդ օրն ա հաշվարկվում ծանուցման օր, հետին թվով նման բան անելը քրեական հոդված ա, մանավանդ իրավաբանական անձի կողմից, տվյալ դեպքում՝ հայփոստ,տեղամասային բաժանմունք,տեսուչ ու չգիտեմ ինչ
Հ.Գ. ծրարի հետ առանձին ռոզվի թուղթ կա, որը ստորագրում ես ծրարը վերցնելուց և աշխատողը այն պահում ա իրենց մոտ և ուղարկում ՃՈ վարչություն, էդ թղթերը համարակալած են և հետին թվով դա չեն կարա անեն:
Բարև Ձեզ
Kuk (01.05.2014)
Մի հատ նոր «հիվանդություն» ա ի հայտ եկել: Մոտոցիկլավարները՝ իրանց մոտոներով: Նախ միլիարդի տակ քշում են: Ինչքան հնարավոր, անհնար խախտում կա, անում են: Ինչ թարթիչ, ինչ հոծ գիծ, ինչ շարք փոխել: Մենակ կարմիրի տակ են մեկ-մեկ կանգնում: Տանձներին չի արագաչափ, տեսախցիկ՝ չխկում անցնում են մի հատ էլ սելֆի են անում ուղևորի հետ /երևի մոտոյի համարները ֆիքսելը դեռ չեն սովորել արագաչափերը/:
Այս ամենը հաշվի առնելով շատացել են մոտոցիկլների մասնակցությամբ ավտովթարները: Ու եթե հաշվի առնենք նրանց քիչ տոկոսը տրասպորտի մեջ, ապա ավտովթարներում նրանց մասնակցության տոկոսը բավականին բարձր կլինի:
Ինչ եմ ուզում ասեմ, մենակ ես ե՞մ սենց վատ տրամադրված մոտոցիկլների դեմ, թե ինձ հանդիպում են մենակ կատաղածները:
Vaio (13.06.2014)
insider (13.06.2014)
Իսկ ես շատ լավ եմ տրամադրված ու շատ կուզեմ, որ Երևանում տարածված տրանսպորտ դառնա: Մի հոգու A կետից B կետ տեղափոխելու համար տոննայանոց դռանդուլետները փողոց լցնելը հեչ ռացիոնալ չի: Անկարգ մոտոցիկլ քշողները անկարգ թեթև մարդատար կամ ավտոբուս քշողներից շատ չեն հաստատ, բայց մոտոները սաղի աչքը ծակում են:
Ուժեղ ձայնը լավ չի, բայց մինչ մոտոներին քլնգելը պետք ա հիշել մյուս ավտոների սիգնալները որ ով ինչ սիգնալ ուզում դնում ա ու տեղի անտեղի սիգնալ ա տալի ինչքան ուզում ա, 4 ականիների շարժիչի ձայնը, որը շատ հաճախ արհեստական ուժեղացնում են, ու տենց ավտոները մոտոներից քիչ չեն:
ինչպես նաև, մոտոների քիչ օդ կեղտոտելը ու փողոցները քիչ ծանրաբեռնելը որպես մեղմացուցիչ հանգամանք:
Տուգանքները նվազում ու ավելանում են:ՀՀԿ-ի վերցրած քսան րոպե ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկությունն այլևս չշարունակեց: Փոխարենը Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի փոփոխությունները ներկայացրեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, որոնք, անշուշտ, կհետաքրքրեն բոլոր վարորդներին:
Բանախոսը նշեց, որ լրացումներն ու փոփոխությունները մի շարք նվազեցումներ են նախատեսում գործող տուգանքների մասով, ինչը հանրության պահանջն է:
Փոփոխությունները, մասնավորապես, սրանք են. 1-20 կմ/ժ գերազանցելու դեպքում յուրաքանչյուր գերազանցած կմ/ժ-ի համար հազար դրամ տուգանք: Այսինքն, սահմանվածից երեք կմ/ժ գերազանցած վարորդը պետք է 3 հազար դրամ տուգանք վճարի, 14 կմ/ժ գերազանցողը՝ 14 հազար դրամ և այսպես շարունակ, մինչև 20 կմ/ժ-ի գերազանցումը: 21-30 կմ/ժ-ով սահմանված արագության գերազանցելու դեպքում առաջարկվում է կիրառել հաստատուն 30 հազար դրամ տուգանք:
Ներկայումս գործող կարգով 1-ից 10 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված է հաստատուն 10 հազար դրամի տուգանք, 11-ից 30 կմ/ժ գերազանցելու դեպքում՝ հաստատուն 30 հազար դրամ տուգանք: 31-50 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու համար այժմ սահմանմված է 50 հազար դրամ տուգանք, որն առաջարկվում է դարձնել 100 հազար: 51 և ավել կմ/ժ-ով գերազանցելու համար գործող 70 հազար դրամի տուգանքն առաջարկվում է դարձնել 200 հազար դրամ:
«Այն բոլոր խախտումները, որոնք էապես վտանգ են ներկայացնում, ավելի բարձր տուգանքի չափ ենք սահմանել: Մասնավորապես, եթե վարորդը 80 կմ սահմանված ճանապարհահատվածում արագությունը գերազանցի 170-ից կմ-ից, ապա այս դեպքում ամենից բարձր տուգանքը սահմանել ենք 500 հազար դրամ»,- տեղեկացրեց փոխոստիկանապետը:
Պաշտոնյան տեղեկացրեց, որ էականորեն նվազել են մահվան ելքով պատահարները հատկապես մարզերում, որտեղ տեղադրված են արագաչափ սարքերը: Օրինակ, նշեց Ա.Օսիկյանը, անցած տարվա նույն այս ժամանակահատվածի համեմատ մարզերում 20 մահով նվազում ունենք, ինչը անշուշտ շատ մեծ ցուցանիշ է:
Բացի այս, եթե վարորդական վկայականը վարորդի մոտ չէ այդ պահին, ապա ներկայիս 5 հազար դրամ տուգանքի փոխարեն տուգանքը կդառնա 3 հազար դրամ:
Բայց ոչ միայն տուգանքների նվազեցում է նախատեսվում փոփոխություններով, այլև որոշ տուգանքների չափի ավելացում: Մասնավորապես, այսուհետ ավելի շատ տուգանք կվճարեն այն վարորդները, որոնք սիրում են ղեկին բջջային հեռախոսով խոսել. «Մենք գտնում ենք, որ նմանատիպ խախտումները իրենց էությամբ վտանգ են ներկայացնում, զգոնությունը թուլացնում, դրանով պայմանավորված մեր կողմից առաջարկվում է 3 հազար դրամի փոխարեն տուգանք սահմանել 5 հազար դրամ»:
Եվս մեկ կարևոր փոփոխություն. այսուհետ 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու համար սահմանվելու է տուգանքի չափի 25 տոկոս ավելացում և ոչ թե գործողի համաձայն եռապատկում, իսկ 60 օրում չվճարելու դեպքում՝ 50 տոկոսի ավելացում: Մինչդեռ գործող օրենսդրությամբ ներկայումս այս դեպքում տուգանքը հնգապատկվում էր:
Ստեղ մի հատ նուրբ հարց կա, եթե ասենք ամեն գերազանցած կմ/ժ-ի համար վճարելու եմ 1000 դրամ, արագաչափի սխալանքը հանվում ա թե չէ, այսինքն, եթե քշել եմ 75 կմ/ժ թույլատրելի 60-ի փոխարեն, վճարելու եմ 75-60-10(արագաչափի սխալանք), թե` 75-60 ու վերջ:
Եթե առաջին տարբերակն ա, ես հելա նկարվելու, օրը 1000 դրամի կարելի ա այֆ բռնել![]()
Bruno (18.06.2014)
Bruno (18.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ