User Tag List

Էջ 9 23-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 340 հատից

Թեմա: Ակումբցի, ում մասին ուզում եմ խոսել

  1. #121
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Աթեիստին, այսինքն՝ Աթեիստենց ես շատ եմ հարգում: Ֆեյբուքում իրանցից ցանկացած նորություն, իրանց ընտանեկան նոր նկարները, երեխեքի առաջին քայլերի մասին պատմող նկարները, ստատուսները միշտ դրական լիցքեր ա փոխանցում: Էն ֆրենդներից են, ումից, ում գոյությունից մենակ լավ տրամադրություն ա ինձ փոխանցվում, ու հլա չի եղել, որ ինչ-որ լայքի խնդրանքով, ինչ-որ խաղի, իրադարձության և այլնի հրավեր ուղարկեն

    Ուրեմն հայաստանյան ներկայիս "հայրենասիրության" պատկերացումներով Աթիստը քյառթու ազգադավ ա: Քրիստոնեեության հետ չունի, առաքելական եկեղեցու հետ չունի, մեր ադաթների հետ չունի, ուշք ու միտքը Եվրոպան ա, բայց ոչ թե Եվրոպա արտագաղթելու առումով, կգնար էլի, բայց ոնց որ ուզում ա Հայաստանն էլ Եվրոպայի պես լինի: Էս մարդն ապրում և աշխատում ա Հայաստանում, ընտանիք ա ստեղծել, երեխեք ա մեծացնում, անուններ դնելու պահից արդեն երևում ա, որ ամենաիսկական հայեր հենց ինքն ա մեծացնում, ծառայել ա հայկական բանակում, հայերենը գրում ա հայատառ շատ եմ հարգում իրանց ազնվությունը, ասում ա էն, ինչ մտածում ա՝ դուր կգա՞ քեզ, դուր չի գա՞, կարևոր չի, ու ուզում ա մեր երկիրը ավելի լավը լինի: Ժող, էլ հայրենասերը ո՞նց ա լինում՝ պոզով-պոչո՞վ:

    Ծաղիկները Cassiopea-յին

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.02.2014), Cassiopeia (12.06.2014), Chuk (05.02.2014), erexa (25.02.2014), Jarre (06.02.2014), John (06.02.2014), Lusina (06.02.2014), Quyr Qery (01.09.2016), Rammstein (06.02.2014), Sambitbaba (06.02.2014), Smokie (06.02.2014), Աթեիստ (05.02.2014), Արամ (06.02.2014), Դատարկություն (06.02.2014), Կաթիլ (13.06.2014), Հայկօ (15.02.2014), Մինա (16.02.2014), Նաիրուհի (06.02.2014), Նարե91 (06.02.2014), Ուլուանա (05.02.2014), Ռուֆուս (05.02.2014), Տրիբուն (05.02.2014)

  3. #122
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,582
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս Աթեիստին, այսինքն՝ Աթեիստենց ես շատ եմ հարգում: Ֆեյբուքում իրանցից ցանկացած նորություն, իրանց ընտանեկան նոր նկարները, երեխեքի առաջին քայլերի մասին պատմող նկարները, ստատուսները միշտ դրական լիցքեր ա փոխանցում: Էն ֆրենդներից են, ումից, ում գոյությունից մենակ լավ տրամադրություն ա ինձ փոխանցվում, ու հլա չի եղել, որ ինչ-որ լայքի խնդրանքով, ինչ-որ խաղի, իրադարձության և այլնի հրավեր ուղարկեն

    Ուրեմն հայաստանյան ներկայիս "հայրենասիրության" պատկերացումներով Աթիստը քյառթու ազգադավ ա: Քրիստոնեեության հետ չունի, առաքելական եկեղեցու հետ չունի, մեր ադաթների հետ չունի, ուշք ու միտքը Եվրոպան ա, բայց ոչ թե Եվրոպա արտագաղթելու առումով, կգնար էլի, բայց ոնց որ ուզում ա Հայաստանն էլ Եվրոպայի պես լինի: Էս մարդն ապրում և աշխատում ա Հայաստանում, ընտանիք ա ստեղծել, երեխեք ա մեծացնում, անուններ դնելու պահից արդեն երևում ա, որ ամենաիսկական հայեր հենց ինքն ա մեծացնում, ծառայել ա հայկական բանակում, հայերենը գրում ա հայատառ շատ եմ հարգում իրանց ազնվությունը, ասում ա էն, ինչ մտածում ա՝ դուր կգա՞ քեզ, դուր չի գա՞, կարևոր չի, ու ուզում ա մեր երկիրը ավելի լավը լինի: Ժող, էլ հայրենասերը ո՞նց ա լինում՝ պոզով-պոչո՞վ:

    Ծաղիկները Cassiopea-յին
    Հա Շին, որ սկսել ես, ես էլ շարունակեմ էլի: Այ էն որ քյառթու հայրենասերները սկսում են ընտանեկան արժեքներից խոսել, հայը սենց, հայը նենց, բլա-բլա, դրանք սաղ սուտ են: Իսկական օրինակելի ընտանիքը հենց Արտակենց ընտանիքն ա: Ու օրինակելի ա նաև էն իմաստով, որ իրանք ջոկել են, որ լավ մարդկանցից պիտի շատ լինի, դրա համար շատանում են

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.02.2014), Jarre (06.02.2014), John (06.02.2014), Lusina (06.02.2014), Quyr Qery (01.09.2016), Աթեիստ (06.02.2014), Արամ (06.02.2014), Կաթիլ (13.06.2014), Հայկօ (15.02.2014), Ձայնալար (06.02.2014), Մինա (16.02.2014), Շինարար (06.02.2014)

  5. #123
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ խոսել մեկի մասին, ով թեև քիչ է գրառումներ անում, բայց այդ քչով անգամ հետաքրքրել է ինձ:
    Միշտ հետաքրքրասիրությամբ ու հաճույքով եմ կարդում նրա գրառումները: Խոսքս E-la Via –ի մասին է: Ցավոք, դեռ շատ բաներ չեմ կարող գրել E-la Via –ի մասին, բայց հույս ունեմ, որ դեռ կճանաչեմ՝ գրքասեր, ստեղծագործող այս անդամին:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.02.2014), CactuSoul (15.02.2014), E-la Via (16.02.2014), erexa (25.02.2014), Jarre (15.02.2014), Դատարկություն (16.02.2014), Մինա (16.02.2014)

  7. #124
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,582
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Այբ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ խոսել մեկի մասին, ով թեև քիչ է գրառումներ անում, բայց այդ քչով անգամ հետաքրքրել է ինձ:
    Միշտ հետաքրքրասիրությամբ ու հաճույքով եմ կարդում նրա գրառումները: Խոսքս E-la Via –ի մասին է: Ցավոք, դեռ շատ բաներ չեմ կարող գրել E-la Via –ի մասին, բայց հույս ունեմ, որ դեռ կճանաչեմ՝ գրքասեր, ստեղծագործող այս անդամին:
    Իրան ես էլ եմ շատ սիրում նենց խորհրդավորոտ, մի տեսակ անծանոթ, բայց համ էլ սիրելի ակումբցի ա: Էն քիչ ակումբցիներից ա, որի կարծիքին սրտատրոփ սպասում եմ ստեղծագործական մրցույթներում:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.02.2014), CactuSoul (16.02.2014), E-la Via (16.02.2014), Jarre (16.02.2014), Այբ (24.02.2014)

  9. #125
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքը իմ մոտ շատ խիստ մարդու տպավորություն էր թողնում սկզբնական շրջանում: Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ պատճառը արտաքինն էր, իր տարիքն ու չափսերը՝ միշտ պատկերացնում էի ուժեղ, թիկնեղ և բարկացկոտ մարդու: Իսկ երբ վիրտուալում տեսնում էի, թե որքան բարությամբ ու սիրով է խոսում իր զավակների մասին, կամ վարվում իրենց հետ, անկեղծ ասած զարմանում էի: Էլի չէի պատկերացնում, որ նա կարող է այդպիսինը լինի:
    Իսկ հիմա... հիմա ես ոչ միայն արտաքինից դատելով եմ իրեն այդպիսինը պատկերացնում: Այո', երբ նա խոսում է հեռուստատեսության, կամ քաղաքականության թերություններից, խիստ է բառիս բուն իմաստով, զայրույթն ու ատելությունը միանգամայն ակնհայտ են ու շատ են համընկնում իր արտաքինի հետ: Իր գրառման ազդեցության տակ, ես տվյալ երևույթը տեսնելուց առաջ էլ հասկանում եմ, որ իրոք վատ բան է: Իսկ երբ դիտում եմ դա, երբեմն հասկանում եմ, որ դա ընդամենը բացասական էմոցիաների պոռթկում էր: Ջղայն ձյաձյա, բայց դրա հետ մեկտեղ շատ բարեսիրտ ու ընկերասեր, ներողամիտ: Թվում է, թե կարող է խոսել ցանկացած մարդու հետ, բայց իր հետ շփվելիս ես ինքս ինձ շատ ցածր մակարդակի վրա եմ դնում, «ես իր թայը չեմ՝ էդքան չկամ»-ի կարգի: Գուցե վախենում եմ, բայց դրանով հանդերձ ինձ շատ լավ եմ զգում երբ որևէ թեմայի շուրջ զրուցում եմ մեծն Աթեիստի հետ: Հա, մեկ էլ դժվարությամբ եմ իրեն պատկերացնում ծիծաղելիս, կամ ժպտալիս, որքան էլ տեսած լինեմ նկարներում:


    Կա ևս մի ակումբցի, որն ինձ վրա ջղայն ձյաձյայի տպավորություն էր թողնում, բայց չնայած իր ակումբային պասիվությանը, ինձ համար դժվար չեղավ ժամանակի ընթացքում հասկանալ, որ Վազգենը անչափ բարեսիրտ, քաղաքավարի, հումորով, անչար (նույն ինքը безобидный) մարդ է



    Հարգանքներս երկու ակումբցիներին
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.03.2014), CactuSoul (13.03.2014), Cassiopeia (13.03.2014), Jarre (13.03.2014), Աթեիստ (13.03.2014), Ուլուանա (13.03.2014)

  11. #126
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս երևույթի մասին վաղուց եմ ուզում գրել։ Որոշ ժամանակ առաջ ակումբում շատերն էին խոսում իր մասին ու լիքը լավ բան ասում...
    Իմ էս Րյամը, ասել է թե՝ Արամը, տեղով դրական էներգիա ա։ Հերիք ա Րյամիկի հետ խոսես մի քիչ, ու ընկճվածությունդ միանգամից կանցնի։ Էս տղեն մի՜շտ պատրաստ ա օգնելու, ու պարտադիր չի որ օգնության կարիք ունեցողն իր ընկերը կամ ծանոթը լինի։ Ինքը նե՜նց բավականություն ա ստանում մարդկանց օգնելուց , որ դու էլ ես ուրախանում, որ իրեն բան էիր խնդրել։ Րյամի հետ ջրիկանալը հավես ա, բայց իր հետ լուրջ խոսակցություններն էլ են հետաքրքիր։
    Ինքը սենց թեթև ու հեշտ մարդ ա, բայց մյուս կողմից էլ մարդկանց ու երևույթները լավ անալիզ ա կարողանում անի։
    Էս Րյամը ոնց որ ես լինեմ, բայց միջիցս մի քանի հրեշիկ պակաս ու ավելի բարի, շատ ավելի բարի։
    Րյամ, ընգեր, ապրես, որ վերադարձար Ակումբ ու որ ճանաչեցի քեզ։ Ոչի՞նչ, չէ՞, որ փաբլիք խոստովանություն եմ անում։
    Հ. Գ. Էն գարեջրամաղարիչն էլ չեմ մոռանալու։


  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.03.2014), CactuSoul (19.03.2014), Cassiopeia (18.03.2014), Lílium (19.03.2014), Smokie (19.03.2014), Արամ (18.03.2014), մարիօ (18.03.2014), Ուլուանա (19.03.2014), Ռուֆուս (18.03.2014)

  13. #127
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս երևույթի մասին վաղուց եմ ուզում գրել։ Որոշ ժամանակ առաջ ակումբում շատերն էին խոսում իր մասին ու լիքը լավ բան ասում...
    Իմ էս Րյամը, ասել է թե՝ Արամը, տեղով դրական էներգիա ա։ Հերիք ա Րյամիկի հետ խոսես մի քիչ, ու ընկճվածությունդ միանգամից կանցնի։ Էս տղեն մի՜շտ պատրաստ ա օգնելու, ու պարտադիր չի որ օգնության կարիք ունեցողն իր ընկերը կամ ծանոթը լինի։ Ինքը նե՜նց բավականություն ա ստանում մարդկանց օգնելուց , որ դու էլ ես ուրախանում, որ իրեն բան էիր խնդրել։ Րյամի հետ ջրիկանալը հավես ա, բայց իր հետ լուրջ խոսակցություններն էլ են հետաքրքիր։
    Ինքը սենց թեթև ու հեշտ մարդ ա, բայց մյուս կողմից էլ մարդկանց ու երևույթները լավ անալիզ ա կարողանում անի։
    Էս Րյամը ոնց որ ես լինեմ, բայց միջիցս մի քանի հրեշիկ պակաս ու ավելի բարի, շատ ավելի բարի։
    Րյամ, ընգեր, ապրես, որ վերադարձար Ակումբ ու որ ճանաչեցի քեզ։ Ոչի՞նչ, չէ՞, որ փաբլիք խոստովանություն եմ անում։
    Հ. Գ. Էն գարեջրամաղարիչն էլ չեմ մոռանալու։
    Ռուբ, էդ կերպարին ես էլ եմ շատ սիրում, առաջ գլուխ էի գովում, թե իմ ալտեր էգոն ա, բայց մարդն էնքան արագ ա աճում, որ արդեն կասկածներ ունեմ, որ իմ մոդիֆիկացված վերսիան ա
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 19.03.2014, 00:10:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.03.2014), Lílium (19.03.2014), Արամ (19.03.2014)

  15. #128
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ խոսել ու կխոսեմ

    Ուլուանան.
    Առանց մի փոքր անգամ կասկածելու ու չափազանցնելու, կասեմ, որ ինքը ամենաբազմակողմանի զարգացած ակումբցին ա: Իմ համար անչափ հետաքրքիր են իր երկար ու իմաստալի գրառումները, որոնցից հումորը միշտ անպակաս ա: Շատ թեմաների շուրջ կարող է երկա՜ր խոսել, քննարկել, պատմել: Միշտ որևէ ասելիք ունի՝ բառիս բուն իմաստով աշխարհ տեսած է ու անչափ խելացի: Դեռ ավելին՝ իր դեպքում սովորաբար երկու երնեկ մի տեղ են լինում, (գուցեև երկուսից ավելի ) Ուլուանան այնքան հետաքրքիր ու ճիշտ ա ձևակերպում իր մտքերը` ամենագրագետ, հետաքրքիր, գեղեցիկ գրելաոճով Իսկ եթե հաշվի առնենք, թե ինչերի է տիրապետում, արվեստի քանի ճյուղերի ու որքան սիրով է մոտենում այդ ամենին, դրա համար էլ իր մոտ ամեն ինչ գեղեցիկ է ստացվում, կրեատիվ ու բնականին շատ մոտ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.06.2014), Cassiopeia (30.04.2014), E-la Via (30.04.2014), erexa (12.12.2023), Jarre (06.06.2014), Sambitbaba (30.04.2014), Vardik! (30.04.2014), Աբելյան (11.07.2014), Այբ (02.05.2014), Գորտուկ (07.06.2014), Նաիրուհի (30.04.2014), Ուլուանա (30.04.2014), Փոքրիկ շրջմոլիկ (30.04.2014)

  17. #129
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ խոսել Stranger_Friend -ի մասին:
    Բոլորը նրան Անծանոթ են ասում, բայց ես նրա Բարեկամ եմ ասում:
    Նա իմ սիրելի ակումբցիներից է՝ խելացի, հավասարակշռված, խորը դատողություններ անող, սեփական կարծիքը ունեցող:
    Նրա հետ շատ հեշտ է լեզու գտնել:
    Stranger_Friend նաև շատ լավ ընկեր է, ում վրա կարելի է հույս դնել՝ վստահ լինելով, որ ինքը ամեն ինչ կանի իր ընկերոջը օգնելու համար:
    Stranger_Friend -ի հետ արի՛ ակումբ...ու՞ր ես կորել:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.05.2014), Stranger_Friend (02.05.2014), Vardik! (02.05.2014)

  19. #130
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովսեփի մասին «Իմ վերևի մարդը» թեմայում էի գրել, էն էլ մինչև գրեցի–վերջացրի, արդեն ուշ էր։ Մեկ էլ եսիմ երբ կհայտնվի իմ վերևում, դրա համար որոշեցի էստեղ դնել .

    John

    Հովսեփն էն ակումբցիներից է, որոնց նկատմամբ մի տեսակ մամայական զգացումներ եմ տածում (հա, տենց առնվազն մի քանի հոգի կան Ակումբում)։ Թեև արդեն վաղուց դուրս է եկել Ակումբի պուճուրների շարքից, ինքն ինձ համար երևի միշտ էլ կմնա պուճուր Հովսեփը, որի մասին հոգ էինք տանում տասնչորս տարեկանում, հետևում, որ քննություններին պատրաստվի, ծուլություն չանի, հիանում իր տարիքին ոչ բնորոշ հասունությամբ ու լրջությամբ, ուրախանում հաջողություններով։ Էսօրվա պես հիշում եմ, թե քննությունների շրջանում ոնց էինք Ակումբից քշում՝ «գոռալով». «Հովսե՛փ, գնա պարապի՛ » ։

    Չնայած վերջին տարիներին համարյա չենք շփվում, բայց էդ հարազատության զգացումը կա, ես իրեն հեռվից հետևում եմ միշտ ։
    Ինձ համար մի քանի կարևոր հատկանիշ կա, որ Հովսեփն ունի։ Իր մեջ երևի ամենաշատը գնահատում եմ իր ներքին արգելակներ ունենալը։ Բաներ կան, որ գիտես՝ ինքը, անկախ ամեն ինչից, երբեք թույլ չի տա իրեն, ու դա, իմ կարծիքով, ոչ թե ձեռքբերովի է, այլ իր տեսակին բնորոշ, կարելի է ասել՝ իր ներքին առանցքը կազմող գծերից է։

    Հովսեփը նաև բավական հավասարակշռված է ու, ինձ թվում է՝ ազդեցության տակ ընկնող չի։ Ճիշտ է, ամեն հարցում չի, որ հետը համաձայն եմ, բայց ինքը կարողանում է վեճերում, քննարկումներում մնալ որոշակի սահմաններում՝ անկախ դիմացինի պահվածքից, այսինքն՝ իրավիճակը չի որոշում իր՝ ինչպիսին լինելը։

    Շատ պարզ ու շիտակ մարդ է։ Իրեն չեմ պատկերացնում որևէ տափուկ բան անելիս կամ հետևից խոսելիս։ Ինչ ասում ու անում է, գիտես, որ իր մտածածն ու զգացածն է հաստատ, ու պատրաստ է պատասխան տալ դրա համար՝ ում էլ լինի։

    Վիրավորանքների ու ծաղրի դեմ Հովսեփի վերաբերմունքն էլ եմ սիրում շատ։ Էլի միշտ չի, որ տեղին եմ համարում իր միջամտությունները նման դեպքերում, բայց զուտ էդ ձգտումը, դիմացինի մասին մտածելու, հալածվողին, թույլին պաշտպանելու իր ներքին պահանջը ամեն ինչ արժեն։ Ու շատ ուրախ եմ, որ ի դեմս Հովսեփի՝ էդպիսի մարդիկ կան Ակումբում ու ընդհանրապես աշխարհում։

    Մի քիչ էլ վատ բաներ ասեմ ու վերջացնեմ ։
    Տարիների ընթացքում Հովսեփը մի քիչ մեծամտություն է ձեռք բերել, որ դուրս չի գալիս։ Ճիշտ է, իր դեպքում, ելնելով իր մի շարք արժանիքներից՝ դա մյուսներին ցածրացնելու հաշվին չի լինում, բայց ամեն դեպքում հաճելի չեն դրա դրսևորումները։

    Մի բան էլ. իր ունակություններն ու արժանիքները հաշվի առնելով՝ ես Հովսեփից միշտ ավելին եմ սպասում. կուզենայի, որ ուսման հարցում նպատակասլացություն ու աշխատասիրություն մի քիչ ավելի շատ ունենար։ Ու, ճիշտն ասած, դեռ հույսս չեմ կորցնում, որ կունենա ։

    Ինչևէ, լավն է Հովսեփը ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.06.2014, 01:32:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.06.2014), Chuk (06.06.2014), E-la Via (06.06.2014), impression (06.06.2014), Jarre (06.06.2014), John (06.06.2014), Norton (14.06.2014), Quyr Qery (01.09.2016), Ruby Rue (06.06.2014), Smokie (06.06.2014), Աթեիստ (06.06.2014), Արամ (06.06.2014), Գորտուկ (07.06.2014), Նաիրուհի (06.06.2014), Շինարար (06.06.2014)

  21. #131
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժող, ես էսօր կյանքում առաջին անգամ նորմալ շփվել եմ Պոետի հետ, հի՜ն ակումբցի, ում արդեն յոթ տարի ա՝ ճանաչում եմ, բայց երբեք չէի շփվել հետը: էսօր էդ օրն էր, պատահաբարա հանդիպեցինք սրճարանում ու խոսեցինք: էդ ինչ լավ մարդ ա նա, ինչ բաց ու բարի մարդ ա, նենց ուրախ եմ, որ էսօր խոսել ենք: մի տեսակ ուզեցի ձեզ էլ ասել
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (10.03.2015), boooooooom (06.06.2014), CactuSoul (06.06.2014), Cassiopeia (12.06.2014), Chuk (06.06.2014), Jarre (06.06.2014), Smokie (06.06.2014), Աթեիստ (06.06.2014), մարդագայլուկ (06.06.2014), Նաիրուհի (06.06.2014), Ուլուանա (06.06.2014), Ռուֆուս (06.06.2014)

  23. #132
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պոետն առաջին ակումբցին էր, ով իմ առաջին բազմամարդ ակումբյան հանդիպմանը ինձ օգնեց մերոնցական զգալ, դրա համար ես իրեն շատ շնորհակալ եմ
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.06.2014), CactuSoul (06.06.2014), Jarre (06.06.2014), Smokie (06.06.2014), Աթեիստ (06.06.2014)

  25. #133
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    PoeTը… PoeTի մասին ես էլ եմ ուզում խոսել, բայց խոսքեր չկան
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (06.06.2014), Ուլուանա (06.06.2014)

  27. #134
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    PoeT-ը Վաշինգտոնում
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (10.03.2015), CactuSoul (06.06.2014), John (13.06.2014), Նարե91 (07.06.2014)

  29. #135
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախապես ասեմ, որ կարծես շատ խառն ու անկապ գրառում է ստացվելու, որը չգիտեի՝ ինչ թեմայում գրեմ, դրա համար էստեղ եմ գրում։

    Էս ակումբցու մասին գրելու ցանկություն վաղուց ունեմ, բայց չգիտեմ՝ ոնց սկսեմ, ոնց գրեմ, որ ճիշտ ընկալվի։ Հիմա էլ վախենալով եմ գրում։ Մի պահ որոշեցի Ռայի բացած «Ապածանոթանալու/ապամտերմանալու» թեմայում գրել, դրա համար հիմա էդ դրույթից կսկսեմ։

    Տվյալ ակումբցու հետ միայն ծանոթ եմ, մեկ անգամ եմ հանդիպել, բայց կուզենայի ապածանոթանալ, ոչ թե որովհետև հանդիպումն ակնկալիքներս չի արդարացրել, այլ հակառակը։ Կուզենայի, որ նա ինձ տեսած չլիներ, չճանաչեր, Ակումբում նկատած չլիներ։

    Նա այն ակումբցիներից է, ում գրեթե բոլոր գրառումներից ինչ-որ բան եմ սովորում, բայց էնքան եմ քաշվում/կոմպլեքսավորվում, որ կգերադասեի՝ ինձ ընդհանրապես նկատած չլիներ։ Կարծում եմ՝ որպես մարդ երբեք նրա հետ մտերիմ չեմ լինի, ջերմ հարաբերություններ չեմ ունենա։ Ինձ թվում է՝ մարդկանց հետ շփվելու նրա նշաձողը չափազանց բարձր է ինձ համար, ու ոչ առանց հիմքի նա ինձ լուրջ չի ընդունում ու իմ մասին մտածում է որպես չափազանց միջակ մեկի (չեմ ասում՝ սխալ է էդ կարծիքը, ուղղակի հաճելի չի գիտակցելը, որ էդքան լավ են քեզ տեսնում ), ու մեր միակ հանդիպումն էլ հաստատել է դա։

    Ես նրա աչքին ընկնելուց էնքան եմ խուսափում, որ անգամ եթե մի գրառման ամեն տառի հետ համաձայն եմ, բայց դեռևս միայն նա է շնորհակալել այդ գրառումը, երկար տատանվում եմ ինքս էլ շնորհակալել, որ մականունս նրա մականվան կողքին չհայտնվի Նրա ցանկացած, անգամ ամենաանմեղ դիտողություն ինձ սարսափեցնում է, էն աստիճանի, որ պատրաստ եմ ջնջել այդ գրառումը, վախենում եմ որևէ թեմայում պատասխանել նրա գրառմանը, եթե համակարծիք չեմ։

    Էս ամենով հանդերձ շատ եմ սիրում տվյալ ակումբցուն, հույս ունեմ, որ միշտ էստեղ կմնա, ես հնարավորություն կունենամ կարդալու նրան ու նոր բաներ սովորելու։ Հույս ունեմ, որ կկարողանամ նրա համար անտեսանելի մնալով հետևել, ուսումնասիրել, զարգանալու փորձեր անել։ Չգիտեմ՝ իմ անուղղելի վատ բնավորությունն ինձ երբևէ թույլ կտա՞ այնպիսին դառնալ, որ չամաչեմ նրանից կամ նրա համար հետաքրքիր դառնամ, թեկուզ միայն վիրտուալում, բայց շատ կուզենայի։

    Ինձ անընդհատ հետապնդում է էն միտքը, որ նա ինձ համարում է Ակումբում գերագնահատված, ում մասին ավելի լավ են արտահայտվում, քան արժանի է (չեմ բացառում, որ վերևում գրածներիցս ոչ մեկն իրականությանը չի համապատասխանում, բայց պիտի արտահայտվեի, թե չէ սենց ապրել չի լինի ):

    Ու քանի դեռ քո ապրած ժամային գոտում օրը չի փոխվել, շնորհավորում եմ ծնունդդ, ivy ջան։ Շնորհակալ եմ քեզ։ Ուզում եմ, որ միշտ սենց լիքը կյանքով ապրես, քո սիրած գործով զբաղվես, երջանիկ լինես ընտանիքումդ ու դրանից դուրս։ Ու շարունակես ճանաչողական, ուսուցողական գրառումներ անել. ես շատ բան եմ սովորել քեզնից։

    Ու նախապես կներես էս գրառման համար։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  30. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.06.2014), CactuSoul (12.06.2014), Cassiopeia (12.06.2014), ivy (12.06.2014), Mephistopheles (12.06.2014), Nihil (12.06.2014), Sambitbaba (12.06.2014), Tiger29 (12.06.2014), Vardik! (12.06.2014), Աթեիստ (12.06.2014), Նարե91 (12.06.2014), Տրիբուն (12.06.2014)

Էջ 9 23-ից ԱռաջինԱռաջին ... 567891011121319 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  2. Մարդ, ում մասին ուզում եմ խոսել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2018, 07:31
  3. Խումբ/երաժիշտ, որի մասին ուզում եմ խոսել...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.02.2012, 17:11
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •