Նախ պտի մարդ ջոգի ինչ ա հայրենիքը, հետո նոր ջոգի սիրում ա էդ հայրենիքը, թե ուզում ա շինի...
Ինչ-որ մի բան
Հենց էն գլխից այն չի եղել,
Ինչ-որ մի տեղ
Հենց էն գլխից լայն չի եղել,
Ու այդ մասին
Հենց էն գլխից ձայն չի եղել…
Ինչ-որ մի տեղ
Ինչ-որ մի շուն
Ոռնացել է,այլ ոչ հաչել,
Ու հետայդու
Ինչ-որ մի բան
Ահա՛ հիմքից ծուռ է աճել:
Մի դարավոր, դալար այգի
Քանի գարուն չի կանաչել,
Որովհետև
Ինչ-որ մի հոտ
Իր ախոռը չի ճանաչել:
Եթե միայն աստվածները մարդավարի փռշտային…
Ինչ-որ մի բանի
Հավանաբար հարկ չէր լինի,
Ինչ-որ մի դուռ
Հավանաբար փակ չէր լինի,
Բուն չարագույժ
Գիշեր ու զօր չէր կռնչա,
Ծեր առյուծը
Վիրավորված չէր մռնչա,
Մի արշալույս չէր կարմրի…
Եթե միայն…
Բայց ինչ-որ տեղ
Ինչ-որ մի կին
Լույս աշխարհ է բերել մի բիճ…
Զարմանալու կարծես ոչինչ,
Բաց…չար կատակ.
Պարզվում է,որ
Մի ժողովուրդ
Ուրիշ մի տեղ պիտի ծնվեր,
Որ հայրենին
Ամենևին հայրենի չէ,
Որ մայրենին
Ամենևին մայրենի չէ…
Դեռ ավելին՝
Որ վայրենին
Ամենևին վայրենի չէ,
Այլ՝ փրկարար…
Էլ իզուր է կոկորդ պատռել,
Թե՝ թացն եկեք չորից զատենք.
Մեկ է՝ ճիչը տեղ չի հասնում,
Մեկ է՝ տերը մեզ չի հասնում…
Ո՛ւմ է հուզում խաչհամբույրը,
Երբ հարգի է աջհամբույրը:
Ինչ-որ մի տեղ
Լույսի վրա
Թանձր-թանձր ծուխ է նստել:
Ինչ-որ մի տեղ
Խուսանավել
Ու անժամկետ թուխս են նստել:
Ասում են,թե
Յուր ժամանակ
Ձվից պիտի ելնի մի լաճ,
Հերն անիծած,թող որ՝ թերաճ,
Բայց որ պիտի կոչվի օրե՞նք…
Ինչ-որ մի տեղ
Ձեռնարկել են մեջքը քորել,
Ինչ-որ մի տեղ
Հանդգնել են չխոնարհվել…
Ինչ հաճույքով հարմար պահի
Մի ժողովուրդ կտրորվեր…
Դրա համար,
Մեղա քեզ,տեր,
Ավանակը ձի է դառել…
Դրա համար
Ինչ-որ մի տեղ
Մի անհամբեր ցին է թառել…
Ինչ-որ մի տեղ
Դավանանքը զանգ է դառել,
Ինչ-որ մի տեղ
Արձագանքը ժանգ է դառել,
Ժամանակը կանգ է առել
Ինչ-որ մի տեղ:
Սպարտակ Բակունց
Արէա (17.04.2014)
Ղարաբաղը ղարաբաղցիներինն ա։ Ես որ այցելում եմ Ղարաբաղ, այցելում եմ որպես հյուր, և ոչ թե որպես տանտեր։ Ես հարգում եմ Ղարաբաղցիների Սահմանադրությունը որտեղ գրված է որ իրենք անկախ պետություն են։ Ղարաբաղի համար Հայաստանը պայքարել է իր սեփական շահի համար։ Տվյալ պարագայում Ղարաբաղի ժողովրդի ու Հայաստանի ժողովդրի շահերը համընկել են, ներառյալ էթնիկ, ազգային առանձնահատկություններից ելնելով։ Որ Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը թուրքեր լինեին, Ղարաբաղը «մերը» չէր լինի։ Հետևաբար հիմնական դեր են խաղացել «վրի» մարդիկ, և ոչ թե սարերն ու ձորերը։
Si vis pacem, para bellum
Ցանկացած խելամիտ մարդ կուզենա և կաշխատի, որ իր երկիրը լավ վիճակում լինի, հարուստ, մաքուր, անվտանգ, առողջ լինի, որովհետև դա մարդու անմիջական շահերից է բխում։ Եվ կուզենա, որ շրջապատող երկրներում էլ կայունություն ու լավ լինի, այդպես անվտանգ է։ Միայն ապուշներն են, որ կարծում են, թե իրենցը մենակ ընտանիքն էլ, իսկ երկիրն էլ իրենց համար թալանի ու ավարի առարկա է։ Էդ մարդկանց ուղեղը նախնադարյան մարդու ուղեղի զարգացվածությունն ունի, էն որ համայնավարական կարգերը դեռ չէին սկսվել։
Հայերիս ու Հայաստանի հիմնական պրոբլեմն այն է, որ ապուշները մեր մեջ շատ են, ու մեծ մասամբ ապուշներն են կառավարում էս երկիրը։
Si vis pacem, para bellum
Բայց արի ու տես լիքը հետևորդներ ուներ: Ու պլյուս իրա գաղափարախոսությունն էլ «հայրենասիրության» կոնկրետ դրսևորման վրա էր հիմնված: Էն, ինչ Հայաստանում հրամցվում ա որպես հայրենասիրություն, շատ վտանգավոր ա ու ֆաշիզմի տարրեր ունի: Բայց վախենամ՝ մինչև մենք էլ չխերվենք ֆաշիզմից, խելքի չենք գա:
Լոռին ու Գյումրին անկախ հանրապետություններ չեն։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը` այստեղ։
Մեջբերում`
Հ.Գ. Ու ընդհանրապես ճիշտ ես, Լոռին լոռեցիներինն ա, Գյումրին էլ գյումրեցիներինը։ Նաև Հայաստանի քաղաքացիներինն ա, բայց ավելի շատ տեղաբնակներինն ա։Մենք` Արցախի ժողովուրդը,
- տոգորված ազատության ոգով,
...
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 17.04.2014, 21:55:
Si vis pacem, para bellum
Հայրենիք, Հավատք Կուսություն… այ էս ա հայրենասիրությունը… ՀՀԿ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ