Օրվա ո՞ր ժամն եք ավելի սիրում. ցերե՞կը, թե՞ գիշերը![]()
Օրվա ո՞ր ժամն եք ավելի սիրում. ցերե՞կը, թե՞ գիշերը![]()
Հիշեցի մեկն ասում էր՝
ահավոր սիրում եմ գիշերը: Երբ գիշեր ա ու վառվում են հատուկենտ լույսեր, մի տեսակ արբենում եմ: Մոտս բացվում են բոլոր ստեղծագործական կանալները, ընկալումներս ավելի հստակ են, առույգությունս՝ նա վսե ստո: գիշերը մի տեսակ ավելի եմ մոտ ինքս ինձ, երևի որտեւ ոչ մեկ ու ոչինչ չի խանգարում…![]()
Էդ մեկը չկարծեք ես եմ![]()
ոչ մեկն եմ, ոչ մյուսը, ուրիշ թռչուն եմ![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.04.2007, 09:24: Պատճառ: սմայլիկի ավելացում
Արտույտ եմ։Գիշերն ընդհանրապես աշխատունակ չեմ լինում, ինձ համար գիշերը քնելու համար է (ի դեպ, լավ էլ քնում եմ
![]()
, հանկարծ աչքով չտամ...
![]()
)։ Ինչքան գիշերները փորձել եմ գործ անել, զգացել եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը խայտառակ կերպով զիջում է ցերեկվա աշխատանքի արդյունավետությանը...
Միշտ քնել-ընկել եմ գրքերի ու տետրերի վրա
![]()
, մինչև որ հասկացել եմ, որ շարունակելն ուղղակի իմաստ չունի։ Իսկ, օրինակ, վաղ արթնանալն ինձ համար ոչ միայն հեշտ է, այլև միանգամայն բնական պահանջ։ Որ ուզենամ էլ, չեմ կարող ժամը 7-ից ուշ արթնանալ։ Եթե ինչ-որ գործ ունեմ անելու, ինձ համար հաստատ շատ ավելի հեշտ ու օգտակար է լինում, ասենք, ժամը 22.00-ին քնելն ու առավոտյան ժամը 04.00-05.00-ին արթնանալը, քան մինչև ուշ գիշեր նստելը։ Միշտ էդպես եմ արել։
![]()
Ճիշտ է, լինում են դեպքեր, երբ ուշ ժամին տարօրինակ կերպով քունս չի տանում, բայց այդպես հազվադեպ է լինում։ Բայց որ ասեմ՝ գիշերը չեմ սիրում, սուտ կլինի։ Օրինակ, շատ եմ սիրում խորհրդավոր մթության մեջ անկեղծ գիշերային զրույցներ ունենալ մտերիմ ու հոգեհարազատ մարդկանց հետ։Այ էդպիսի դեպքերում քնի մասին չեմ հիշում։
Բայց մի քանի օր անընդմեջ էդպիսի գիշերներ անցկացնելուց հետո մի քանի օր արդեն ցերեկներն էլ վրաս հալ չի լինի...
![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես էլ եմ լրիվ Ուլուանաի օրի։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Իմ օրն էլ օր չիէէէհհհ, էս ի՞նչ եմ ասում
(կատակ)
![]()
Մի հետաքրքիր բան ասեմ, ով կարող է թող բացատրի թե ինչու՞ է այդպես.
Հայաստանում ես արտույտ էի (մեղքս ինչ թաքցնեմ)՝ այսինքն շուտ էի քնում ու վաղ էլ արթնանում, բայց այստեղ՝ Գերմանիայում դարձել եմ բու (կրկին մեղքս ինչ թաքցնեմ
)՝ ուշ եմ քնում ու ուշ էլ արթնանում (եթե գործ չեմ ունենում) - ինչի՞ց դա կլինի...
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Լրրրրրրրրիվ հակառակն էլ իմ մասին է: Տառապելով արթնանում եմ 8-ին ու մի կերպ գալիս աշխատանքի: Մինչև 12-ը գրեթե ոչնչի ի վիճակի չեմ, անգամ սուրճն անօգուտ է: Դժվարությամբ աչքերս բաց եմ պահում: Այդ ժամերին մոտավորապես այսպիսին եմԵրեկոյան շատ աշխույժ եմ, էներգիայով լի, անգամ եթե ցերեկը շատ եմ հոգնում: Ստեղծագործելս որպես կանոն "բռնում է" գիշերը: Տիպիկ բու եմ
![]()
լոոոլ… արտույտ թե բու…
նու վաաաշյետը բու…![]()
Ուշ քնում եմ,շուտ արթնանում![]()
Շուտ քնում եմ,շուտ արթնանում![]()
Հիմա ի՞նչ թռչուն եմ![]()
Բոլոր ժամերին էլ էներգիայով հարուստ եմ![]()
![]()
Մեսի հետ լրիվ հահամիտ եմ… լոլզ![]()
Ես ոչ մի թռչուն էլ չեմ լոլզ…![]()
Ստեղ սարքել եք Լուսակերտի Թռչնաբուծական Ֆաբրիկա …![]()
Իմ մոտ խառնա նայած վախտ…
արծիվ եմ
ցերեկն էլ, գիշերն էլ սիրում եմ
Ես հա՛մ բու եմ, հա՛մ արտույտ…
Քնելու համար ժամանակ չի մնում…![]()
Սիրում եմ գիշերը…իմ տարերքն ա գիշերը…![]()
քնել ընդհանրապես չեմ սիրում… Մակեդոնացու ռեկորդին անցել եմ…![]()
ՀԻմնականում հանգստանում եմ/քնում եմ/ դասերի ժամանակ![]()
Բու լինելն ինձ համար հաճույք է, արտույտ լինելը՝ ցավոք պարտականություն![]()
Վերջին խմբագրող՝ Ծով: 19.04.2007, 15:15:
Ինձ համար տարբերություն չկա: Եղել է, որ ստիպված եմ եղել գիշերները պարապել, հաջողվել է: Պատահել է՝ ստիպված եմ եղել առավոտյան շատ շուտ արթնանալ, որ դաս անեմ: Էլի ստացվել է: Իսկ հիմա ամեն ինչ այլ է: Ես աշխատունակ եմ ցերեկը: Ո՛չ գիշերը, ո՛չ առավոտյան, այլ միայն առավոտվանից, երբ լույսը մինչև վերջ բացվել է, մինչև լրիվ մութն ընկնելը: Հետո գլխիս մեջ բան չի մտնում: Քնում եմ ոչ շատ ուշ, արթնանում եմ ոչ շատ ուշ:
Կոնկրետ ոչ մեկն եմ, ոչ մյուսը, բայց ավելի հակված եմ բու-ին, որովետև սիրում եմ գիշերը գործ անել, մեծ հաջողությամբ գիշերներն եմ պատրաստվել քննություններիս![]()
Որքան սիրտս ուզի, կարող եմ գիշերը արթուն մնալ, բայց ահավոր դաժանություն է ինձ համար, երբ առավոտյան ժամը 7:30 զարթուցիչս միանում էԱտում եմ այդ պահը, որովհետև սիրում եմ առավոտյան քնել գոնե մինչև 10-ը, սակայն դա հաջողվում է միայն շաբաթ և կիրակի օրերին
![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ