User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զարմացած Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    Ինչո՞ւ է մարդը փախչում մարդկանցից ու մենակության ձգտում։

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    Ոչ բոլորն են փախչում: Սրա մասին լիքը բան կարող եմ գրել, հետո կգրեմ, հիմա գնամ քնելու:

  3. #3
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ինչո՞ւ է մարդը փախչում մարդկանցից ու մենակության ձգտում։
    Որովհետև տվյալ մարդուն թվում է, թե հասարակությունն իրեն չի հասկանում, դրա համար գերադասում է մենակ լինել, քան չհասկացված: Անգամ մարդկանց մեջ իրեն մենակ է զգում հոգու խորքում, և, հասնելով տուն, խոր շունչ է քաշում: Բայց հաստատ սխալվում է, որովհետև միշտ էլ գոյություն ունեն մեզ հասկացող, մեզ սիրող և մեզ, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մի քիչ նման մարդիկ: Պարզապես պիտի նրանց հավատալ, վստահել և փորձել հասկանալ՝ նախքան նրանցից նույնը պահանջելը… Եվ պարզապես պետք է կարողանալ տարբերել այդ մարդկանց մնացածից:
    Ne inducas in tentationem...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armena (07.07.2009)

  5. #4
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ինչո՞ւ է մարդը փախչում մարդկանցից ու մենակության ձգտում։
    Ներեցեք, իսկ դուք այդպիսին ե՞ք:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  6. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ինչո՞ւ է մարդը փախչում մարդկանցից ու մենակության ձգտում։
    Մարդիկ են ստիպում իրենց չհիմնավորված կարծիքներով …

  7. #6
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    հասարակության որոշակի անդամններից...... որոնց այս կամ այն պատճառներով չեն ուզում և չեմ պատրաստվում լիովին համակերպվել..... բացի նեղ շրջանակներից....
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  8. #7
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    Իմ կարծիքով մարդ փախչում է հասարակությունից այն ժամանակ, երբ ինքն իրեն թերի է զգում, երբ ինչ-որ բանի պակասության պատճառով զգում է, որ հասարակությունը չի ընդունի իրեն, երբ իրեն համարում է մյուսներից ավելի վատը, իսկ մյուսներին՝ անհասանելի լավը, երբ չունի սեփական կարծիքներ ու սկզբունքներ: Կարծում եմ տվյալ անձնավորությունը ուղղակի պետք է փոխի իր ընկերական շրջապատը, որն էլ իրեն ստիպում է փախչել հասարակությունից:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  9. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    Եթե խոսքը ոչ թե կոնկրետ մարդկանց կամ կոնկրետ տիպի հասարակության /այսինքն, փաստորեն միջավայրի/ մասին ա, այլ ընդհանրապես հասարակության , ապա իմ մոտ նենց տպավորություն ա, որ վերջին հաշվով, վերջին հաշվով՝ հասարակությունից փախնում են այն մարդիկ, ովքեր իրանք իրանց չեն գտել…
    Իրան չգտած /իրան չճանաչող/ մարդը բնականաբար կարծում ա, կամ ավելի ճիշտ՝ հույս ունի, որ ինքն ավելի լավն ա, քան երևում ա հասարակության աչքին, ու բնականաբար դժգոհ ա նրանից, թե ինչպես ա հասարակությունն իրան ճանաչում կամ գնահատում, դրա համար էլ ատում ա էդ հասարակությանը, խուսափում ա ու ձգտում մենակության:
    Այսինքն, բոլոր պատճառները /կամ պատճառաբանությունները/՝ չհասկացված լինել և այլն, ընդամենը մի փաստի հետևանք են՝ մեր ունեցած կարծիքը մեր մասին չի համապատսխանում հասարակության կարծիքի հետ:
    Այնուհանդերձ, հասարակության կարծիքը հենց նրանով ա արժեքավոր, որ օբյեկտիվ ա, մինչդեռ մեր կարծիքը մեր մասին՝ ամենասուբյեկտիվն ա հնարավոր սուբյեկտիվներից

    Ինքն իր մեջ հանգիստ, իրան գտած մարդը երբեք չի խորշում հասարակությունից, նա չի ամաչում երևալ այնպիսին, ինչպիսին կա տվյալ պահին, ու պարտադիր չի, որ դրսևորվի որպես ակտիվ հասարակական դեմք՝ բառիս ժարգոնային իմաստով: Ընտրելով մենակություն՝ մարդն իրեն դատապարտելու ա սնանկության, մինչդեռ հաղորդակցությունը հարստացնում ա ներաշխարհը, մտքին սնունդ ա տալիս:

    Միևնույն ժամանակ, հակառակ պնդումը՝ այսինքն, որ հասարակություն սիրող մարդիկ պարտադիր իրանք իրանց գտած են, Ճիշտ չի: Բայց դա արդեն ուրիշ պատմություն ա:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 18.11.2006, 06:19:

  10. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    Մի բան էլ ավելացնեմ՝
    Հասարակության դերը գերագնահատել էլ պետք չի.
    «Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն…» - Սենտ Էքզյուպերի, «Փոքրիկ Իշխանը»:

    Ու մի բան էլ՝
    Հասարակությունից փախնելու մի առանձին դեպք էլ կա /ոչ միակը, ի դեպ/, որը չի ընդգրկվում վերը նկարագրածիս մեջ. երբ պարզապես հոգնում ես հասարակությունից, ինչն, ի դեպ, անցողիկ ա
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 18.11.2006, 06:48:

  11. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    Սովորաբար հասարակությունից փախչում են դեռահասային տարիքում գտնվողները և ավելի մեծերը, որոնք ունեն զանազան հոգեբանական խնդիրներ:
    Մարդը սոցիալական էակ է, հետևաբար որպեսզի նրա կյանքը լիարժեք լինի, անհրաժեշտ է շփում մյուս մարդկանց հետ:

    Ես լիովին համաձայն եմ այս խոսքերի հետ.

    Բայց հաստատ սխալվում է, որովհետև միշտ էլ գոյություն ունեն մեզ հասկացող, մեզ սիրող և մեզ, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մի քիչ նման մարդիկ: Պարզապես պիտի նրանց հավատալ, վստահել և փորձել հասկանալ՝ նախքան նրանցից նույնը պահանջելը… Եվ պարզապես պետք է կարողանալ տարբերել այդ մարդկանց մնացածից:
    Միայն կուզենայի ավելացնել, որ երբեմն շատերի դուր է գալիս չհասկացված լինելը, նրանք չեն էլ ձգտում նկատել, որ կան այն քչերը, որոնք հասկանում են նրանց:

  12. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Միայն կուզենայի ավելացնել, որ երբեմն շատերի դուր է գալիս չհասկացված լինելը, նրանք չեն էլ ձգտում նկատել, որ կան այն քչերը, որոնք հասկանում են նրանց:
    Այո, համաձայն եմ, որոշ մարդիկ կարծում են, թե դրանով իրենք յուրահատուկ են դառնում և նույնիսկ հպարտանում են դրանով, որովհետև համարում են, որ եթե հասարակության հետ ներդաշնակության մեջ չեն, ուրեմն հաստատ իրենք ավելի բարձր են հասարակությունից։ Ինչ խոսք, այդպես կարող է լինել, բայց ոչ բոլոր դեպքերում է այդպես. երբեմն ուղղակի հակառակն է լինում։ Վերջերս ես ավելի շատ հակառակ դեպքերի եմ հանդիպել...

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Իմ կարծիքով մարդ փախչում է հասարակությունից այն ժամանակ, երբ ինքն իրեն թերի է զգում, երբ ինչ-որ բանի պակասության պատճառով զգում է, որ հասարակությունը չի ընդունի իրեն, երբ իրեն համարում է մյուսներից ավելի վատը, իսկ մյուսներին՝ անհասանելի լավը, երբ չունի սեփական կարծիքներ ու սկզբունքներ: Կարծում եմ տվյալ անձնավորությունը ուղղակի պետք է փոխի իր ընկերական շրջապատը, որն էլ իրեն ստիպում է փախչել հասարակությունից:
    Կամ էլ հակառակը՝ համարում է, որ ինքն անհամեմատ ավելի բարձր է հասարակությունից, ունի սեփական կարծիքներ և սկզբունքներ, որոնք բոլորովին էլ չարժե փոխել։ Շատերի համար կարող է մի քիչ ուտոպիստական հնչել, բայց շատ դեպքերում հարկավոր է ոչ թե փոխվել՝ նմանվելով հասարակությանը, այլ փորձել հասարակությանը փոխել՝ դարձնելով քեզ նման։

    Իսկ ընդհանրապես, կարծում եմ, բոլորի մոտ էլ գոնե որոշ պահերի լինում է հասարակությունից փախչելու ցանկություն, բայց ինչպես արդեն ասվեց, դա անցողիկ է, և դա շատ լավ է, որովհետև որքան էլ մարդուն թվա, որ կարող է ապրել առանց հասարակության, միևնույն է, միշտ գալու է մի պահ, երբ զգալու է հասարակության կարիքը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    Զարմանում եմ գիտե՞ք։ Բոլորդ միանգամից մենակությանը ձգտող մարդուն կոպիտ ասած անվանեցիք հիվանդ, սակայն մի՞թե կա մարդ, որը երբեք չի ձգտել մենակության։ Մի՞թե փեր մոտ չեն եղել պահեր, երբ դուք ուզեցել եք փախչել մարդկանցից, առանձնանալ նրանցից, մենակ լինել, ընդ որում պատճառները կարող են տարբեր լինել։ Չի՞ եղել, որ ուզեցել եք առանձնանալ, լինել մենակ ձեր «ես»-ի որոշ բաների վրա խորհելու ու մտածելու; Չէ որ կյանքում առաջինը ԵՍ եմ իմանում իմ ուրախությունն ու տխրությունը, ես եմ ամենալավ հասկանում ինձ, միայն ես գիտեմ իմ բոլոր իրական դրական ու բացասական կողմերը։ Հասարակությունը տեսնում է միայն այն դիմակը, որը ստեղծել եմ ես։ Մենակության ձգտելը պարտադիր չէ, որ թուլության նշան լինի։ Մենակությունը լավագույն միջոցն է ինքդ քեզ ճանաչելու, մյուսներին հասկանալու։
    Կանտն պնդում էր. «Մտածում ես, ուրեմն ինքդ քո հետ երկխոսում ես»։ Առաջինը Սոկրատն էր, որ դա հասկացավ, նրա ասածը. «Ճանաչիր քեզ» ամբողջությամբ ներկայացնում է նրա ուսմունքի հիմքը։ Սոկրատի մասին ասում են, որ նրան հաճախակի էին տեսնում մտքերի մեջ խորասուզված, իսկ հետո էլ ինքն իր հետ խոսելուց։ Եվ հենց դա նրան հասարակությունը չներեց։
    Եվ վերջի վերջո, կյանքում ամեն ինչ անցողիկ է, ինչը նշանակում է, որ մարդու միակ անընդհատ ուղեկիցը կյանքում հենց ինքն է։ Բայց այս ամենի հետ, հաճախ մարդը մյուսների հետ ավելի անկեղծ է, բայց կարծում եմ, սեփական «ես»-ի հետ անկեղծ լինելը ավելի կարևոր է։

    Ավելացվել է 8 րոպե անց
    «Գոյատևի, սակայն մի ապրիր, հետևի ու հետազոտի շուրջդ, մտածի դրա մասին, արա հետևություններ, սակայն դու չմիանաս դրան, դու հյուր ես... Կյանքը քո համար չէ»...

  14. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    Շատերի համար կարող է մի քիչ ուտոպիստական հնչել, բայց շատ դեպքերում հարկավոր է ոչ թե փոխվել՝ նմանվելով հասարակությանը, այլ փորձել հասարակությանը փոխել՝ դարձնելով քեզ նման։
    Այս մեկի հետ համաձայն չեմ: Չեմ հիշում ով ասել է. «Դու չես կարող փոխել շրջապատի մարդկանց, կարող ես փոխել վերաբերմունքդ շրջապատող մարդկանց նկատմամբ»: Ես դրա հետ համամիտ եմ:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Զարմանում եմ գիտե՞ք։ Բոլորդ միանգամից մենակությանը ձգտող մարդուն կոպիտ ասած անվանեցիք հիվանդ
    Որևէ մեկը հիվանդ բառն օգտագործե՞լ է: Ես ինքս հիվանդ չեմ համարում: Դա պարզապես նորմայի ծայրահեղ տարարտեսակ է:
    սակայն մի՞թե կա մարդ, որը երբեք չի ձգտել մենակության։ Մի՞թե փեր մոտ չեն եղել պահեր, երբ դուք ուզեցել եք փախչել մարդկանցից, առանձնանալ նրանցից, մենակ լինել, ընդ որում պատճառները կարող են տարբեր լինել։ Չի՞ եղել, որ ուզեցել եք առանձնանալ, լինել մենակ ձեր «ես»-ի որոշ բաների վրա խորհելու ու մտածելու; Չէ որ կյանքում առաջինը ԵՍ եմ իմանում իմ ուրախությունն ու տխրությունը, ես եմ ամենալավ հասկանում ինձ, միայն ես գիտեմ իմ բոլոր իրական դրական ու բացասական կողմերը։ Հասարակությունը տեսնում է միայն այն դիմակը, որը ստեղծել եմ ես։ Մենակության ձգտելը պարտադիր չէ, որ թուլության նշան լինի։ Մենակությունը լավագույն միջոցն է ինքդ քեզ ճանաչելու, մյուսներին հասկանալու։
    Ա՛րթ, մյուսների մասին չեմ կարող ասել, բայց ես ծայրահեղ դեպքի մասին էի խոսում, իսկ դու հասկացել ես, թե ես մյուս ծայրահեղության կողմնակիցն եմ, այսինքն՝ ըստ քեզ, ես կարծում եմ, թե մարդը միշտ պետք է շրջապատված լինի մարդկանցով:
    Քո ասածի հետ ես համաձայն եմ: Վերևում լրիվ ուրիշ բանի մասին էի խոսում:
    Ինձ հետ միշտ էլ լինում է քո նկարագրածը, պատահում է, որ որոշ ժամանակով առանձնանում եմ հասարակությունից, որ մտքերս հավաքեմ, թեկուզ աղոթեմ:
    Բայց ինձ հետ եղել են պահեր, որ ընդհանրապես եմ ցանկացել հեռանալ հասարակությունից, չեմ ցանկացել շփվել որևէ մեկի հետ, չեմ ցանկացել խոսել որևէ մեկի հետ: Պատճառներն արդեն ներկայացրել եմ: Դրանք կոնկրետ իմ պատճառներն են, մյուսների մասին չեմ կարող ասել:

    Բայց այս ամենի հետ, հաճախ մարդը մյուսների հետ ավելի անկեղծ է, բայց կարծում եմ, սեփական «ես»-ի հետ անկեղծ լինելը ավելի կարևոր է։
    Շատ ճիշտ ես, բայց դա չի նշանակում, որ օրը 24 ժամ պետք է ինքդ քեզ հետ խոսես:

    Տվյալ դեպքում ինձ համար լավագույն օրինակը Հիսուսն է: Նա մեծ մասամբ մարդկանցով էր շրջապատված, բայց երբեմն առանձնանում էր, որ աղոթի:

  15. #14
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Իսկ ընդհանրապես, կարծում եմ, բոլորի մոտ էլ գոնե որոշ պահերի լինում է հասարակությունից փախչելու ցանկություն, բայց ինչպես արդեն ասվեց, դա անցողիկ է, ...
    այդպես էլ կա, քանի որ վերջիվերջո, մեկուսացումը, միայնակությունը` դա կարծում եմ, ամենատհաճ երեւոյթն է, որը կատարվում է մարդ-անհատի հետ, որովհետւ մարդը` դա առաջին հերթին հանրային երեւոյթ է,
    Life is too short...

  16. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ է մարդը փախչում հասարակությունից

    Պատճառնե՞րը
    Տարբեր են: ...Անհամապատասխանության զգացումը, ներդաշնակության պակասը...
    Դու ասում եմ 'ա', քեզ ասում են 'ֆ';
    էտ պահերին, ամենաանվտանգ լուծումը հեռու մնալն է...էներգետիկ առումով;

    Երևի ճիշտ է մեր ինտիլիգենցիայի այն մասը, որ հեռու են մնում Հայաստանից ու իր աններդաշնակությունից;
    Ապում են իրենց համար եվրոպաներում ու ամերիկաներում...
    Իսկ մենք էստեղ գլուխ ենք ցավացնում: Համ մեր գլուխը, համ էլ կողքինների:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Մարդը
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.06.2014, 17:06
  2. Ինչո՞ւ են մարդիկ ստում
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 170
    Վերջինը: 19.04.2011, 17:18
  3. Փնտրո՞ւմ ես ուշադրություն, թե՞ փախչում դրանից
    Հեղինակ՝ ivy, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.05.2009, 18:06
  4. Ո՞վ է այդ մեկ մարդը…
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 28.11.2007, 14:40
  5. Ի՞նչ է մեղքը և ինչո՞վ է դա բացատրվում
    Հեղինակ՝ Հայ Քրիստոնյա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 12.10.2007, 23:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •