Ալֆ, անկեղծ ասած, բերածդ երկու պատճառներն էլ լուրջ չեն թվում: Ավելին ասեմ, ինձ թվում ա՝ դու մալադապտիվ պերֆեցկիոնիստի շատ դասական օրինակ ես: Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց մի հատ հիշի մրցույթներին ոնց ես ամեն անգամ ասում, որ վերջին վայրկյանին ես ուղարկել, մի հատ նորից կարդա վերևի գրառումդ ամեն ինչ քնելուց մի քանի րոպեում անելու, իսկ հետո՝ բարդ առարկաները չկարողանալու մասին: Ու նույնիսկ էն, որ ասում ես՝ ամեն ինչ վատնած լինելու զգացողություն ունես, դա էլ ա նույն բանի մասին խոսում:
Բացատրեմ: Էստեղ տարբերում են երկու բան. fixed mindset ու growth mindset: Առաջինն ունենալու դեպքում անձը համոզված ա, որ ամեն ինչ ի ծնե ա տրվում, որ աճելու տեղ չունի, որ ինչ անում ա, անում ա, ինչ չի կարողանում անել, վերջ, կորած ա: Սովորաբար մալադապտիվ պերֆեկցիոնիստները հենց fixed mindset ունեն: Իսկ growth mindset ունեցողները հավատում են, որ որևէ բանի հասնելու համար պետք ա իրենք իրենց վրա աշխատեն, որ ի ծնե որևէ բան չի տրվում կամ դա շատ քիչ ա հաջողության հասնելու համար: Դրա համար growth mindset ունեցող մարդիկ ավելի հաջողակ են: Ես ինքս էլ fixed mindset ունեցող եմ, կիլոմետրերով հեռու եմ փախնում էն բաներից, որոնք ինձ մոտ լավ չեն ստացվում, բայց վերջերս սկսել եմ փոխել դա, աշխատել հենց էն բաների վրա, որոնցից վատ եմ: Ու դա ահագին բան փոխում ա: Քեզ էլ նույնը խորհուրդ կտայի:
Էջանիշներ