Բյուր, ես մի քիչ տեղյակ չեմ, կկարդամ, բայց մինչև կարդալը կոգնիտիվ-վարքյին թերապիայի համար ուղորդող անձ պիտի լինի, թե՞ մենակ ա արվում: Թռի-վռի խորհուրդների պահով մի բան ասեմ :Դ նույն ձև ազդում են թռի-վռի խորհուրդներ տվող հոդվածները: Երբ գլխիդ մեջ խառնաշփոթ ա, շատ հեշտ ա համոզվելը, որ դիմացինը ավելի լավ ա տիրապետում իրավիճակը, քան դու ու արդյունքում ինքդ քո վիճակի մասին ավելի խեղաթյուրված պատկերացում ես ունենում, քան մինչև էդ խորհուրդները: Ընդհանրապես երևի հոգեբանը պիտի՞ հեռու մնա ուղղակի խորհուրդներ տալուց: Խորհուրդ տալը իմ մոտ ասոցացվեւմա բացարձակ ճշմարտության հետ, երևի դեպրեսված մարդը ամենաքիչը կարիք ունի ինչ-որ ճշմաչտության մեջ խցկվելուն ու ավելի շատ համաձայնության, ընկալման կարիք ունի, որ բոլոր եղած իրադարձությունները նորմալ են, եսիմ

Էջանիշներ