Մինչև համակարգչի առջև նստելը պետք է նախ էդ երեխան տեսնի իրական կյանքը,պետք է տեսնի բնությունը ու իրան բնության մի մասը զգա,հետո արդեն ստիպեն որ նստի համակարգչի առջև ու հասկանա թե ինչ է կորցնում![]()
Մինչև համակարգչի առջև նստելը պետք է նախ էդ երեխան տեսնի իրական կյանքը,պետք է տեսնի բնությունը ու իրան բնության մի մասը զգա,հետո արդեն ստիպեն որ նստի համակարգչի առջև ու հասկանա թե ինչ է կորցնում![]()
Smokie (25.12.2016)
Պատրաստ եմ գրազ գալ, որ երեխա չունես ։)
Ֆանտազիաս չի հերիքում, որ պատկերացնեմ, թե Երևանում որ բնությանը մասը պտի դառնա երեխաս, հուսով եմ ոչ Գետառի ։), կամ օղակաձև այգու, կամ Հրազդանի ձորի ։)
Երեխային, որը տեսել ա համակարգչի ու սմարթֆոնի ընձեռած հնարավորությունները չես գրավի ունեցածդ «բնությամբ»։
Մնում ա ղեկավարել ու ուղղորդել հետաքրքրությունները։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Երեխա չունեմ,ես սոված ուսանող եմ:
Ես Երևանում չեմ ծնվել,ապրել եմ բնությանը շատ մոտ:Փոքր ժամանակ PlayStation-ի ստրկության մեջ եմ ապրել,հետո համակարգչի ստրկության մեջ էլ եմ ապրել:Բայց դրանք ճամանակավոր <<հաճույքներ>> էին,ես չեմ հիշում իմ զգացողությունները էդ անտերի սարքերի առջև նստած ժամանակ,բայց ես չեմ կարող մոռանալ իմ անցկացրած ամեն մի պահը բնության մեջ:Հիմա Երևանում եմ ու էստեղ էդ խնդիրը ավելի բարդ է:Ծնողները պարզապես պետք է ընտրելու հնարավորություն տան երեխաներին:Կարծում եմ որոշ ժամանակ ապրելով բնության մեջ,նրանք նախապատվությունը համակարգչին չեն տա![]()
Ես էլ Երևանում եմ ծնվել(բնություն 3 տարին մեկ եմ տեսել) ու համակարգչի ստրկության տակ եմ մտածել ու սոված չեմ։
Ասածս ի՞նչ ա․․․համակարգչին, որպես վնաս մի նայեք։ Էդ նույնն բանն ա ինչ ասես, քել գիտես ինչ կա, դու քիմիայի գրքեր մի կարդա, որ քիմիկոս չդառնաս, կամ դու կալկուլյատորին ձեռք չտաս, որ մաթեմատիկոս չդառնաս և այլն և այլն, եթե գործիքը կա, ուրեմն պետք չի գործիքից զրկել, պետք ա ընդամենը ճիշտ ուղղին ցույց տալ։
Ու վերջիվերջո ցանկացած արգելք ավելի ա քաղցրացնում պտուղը։ Համենայն դեպս ես կարծում եմ, որ երեխա ունենամ, հնարավորինս քիչ բան եմ իրեն արգելելու։
Վերջին խմբագրող՝ Արամ: 02.03.2014, 03:07:
Դե հա,եթե չափավոր նստնեն ու նպատակային օգտագործեն համակրագիչը,դրանից վատ բան չի լինի:Երևանում երեխան չի կարող բնությունը զգալ ու չես կարող մեղադրել ոչ երեխաներին,ոչ էլ ծնողներին:Բայց ցավոք սրտի երեխաների 10%-ն է էդպես օգտվում համակարգչից:Մնացածը ամբողջ օրը գամված են համակարգչի առջև:
Իսկ քո բացը կարող ենք լրացնել,ամառը արի մեր մոտ,կարծում եմ կհավանես![]()
Երեխային ընդհանրապես, էն էլ մեր օրերում արգելել օգտվել համակարգչից ոչ այլ ինչ է, քան հիմարության ամենավառ դրսևորումներից մեկը: Պետք ա ուղղակի վերհասկողություն լինի, որ չափը չանցնեն: Թե չէ եթե տենց նայենք, շատ հաց ուտելն էլ ա վնաս էրէխեքի համար:![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Համակարգչից օգտվել ասելով դուք ի՞նչ նկատի ունեք,շատերը համակարգիչ առնում են,որ իրենց երեխաները սկսեն GTA խաղալ(Չասեք թե նման բան չկա,ես շատ մարդկանց եմ ճանաչում):ՈՒ եթե ես իմ երեխային զրկեմ ամբողջ օրը GTA խաղալուց ես հիմա՞ր կլինեմ:
Ամբողջ հարցը կայանում է նրանում թե ինչքան է երեխան անցկացնում համակարգչի դիմաց և այդ ընթացքում նա ինչով է զբաղվում:Ես համոզված եմ և շատ օրինակներ կարող եմ բերել,եթե երեխան սկսի Gta խաղալ,կախվածության մեջ կընկնի,ամբողջ օրը կնստի համակարգչի առջև ու առողջությունն էլ կփչացնի:
Cassiopeia (03.03.2014), Smokie (03.03.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ