Ինձ որ դուր եկավ: Չնայած համաձայն եմ թեմայում հնչած կարծիքների հետ, որ կարելի էր կերպարներն ավելի զարգացնել ու պապի մահը ավելի լավ կապակցել ընդհանուր պատմվածքի սյուժեի հետ, բայց մյուս կողմից էլ ընդունում եմ tvsevak-ի տեսակետը, որ սա իր ստեղծագործությունն է ու ինքը գրում է էնպես, ինչպես սիրտն է ուզում:
Իսկ ընդհանրապես ինձ շատ է դուր գալիս գրելաոճդ, թեև ընտրածդ թեմաները ոչ միշտ են սրտովս: Գրում ես շատ բնական, առանց բառախեղդ անելու, սիրուն նկարագրություններով, տեղ տեղ էլ չափից դուրս շեշտակի ու ռեալիստական: Քո հին գործերն էլ եմ կարդացել ու հիշում, երևի արժի ակումբցիներին մի անգամ էլ հիշեցնել աղմկահարույց Գոմիկը գործի մասին:
Էջանիշներ