Այո, խնդիր տեսնում եմ:Իսկ դու ինչ որ խնդիր ե՞ս տեսնում։
Պարզապես նման մտքեր մի քանի հոգուց եմ լսել ու ակումբում գրված են դրանք, ու ինձ հետաքրքիր է դրա մասին նշելու պատճառը ո՞րն է։
Եվ հարցն այստեղ ոչ թե հավատացյալ կամ աթեիստ լինելն է: Հարցը՝ մարդն է:
Ուղղակի մարդ չի կարող չխոսել կրոնից:
Բայց այս նախադասության մեջ էլ՝ մի շատ մեծ ու կարևոր սխալ կա, որը որպես աքսիոմա մտցվել է մեր ուղեղի, մեր արյան մեջ այնպիսի խորամանկությամբ ասեմ, թե հմտությամբ ասեմ կամ վարպետությամբ, որ աթեիստն անգամ այդ մասին խոսելուց, կարծում է, թե կրոնի մասին է խոսում: Եվ եթե դա լիներ ճշմարտությունը, մի՞թե իրոք պարադոքս չէր լինի դա, Ջառ ջան. աթեիստն անընդհատ խոսում է կրոնի մասին…
Ճիշտ նախադասությունը սա է.
ՄԱՐԴ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԽՈՍԵԼ ԱՍՏԾՈ ՄԱՍԻՆ:
Սա շատ մեծ տարբերություն է և մեծատառերով գրելս ձևականություն չի. ես շատ կուզենայի, որ դուք հիշեիք այս տարբերության մասին: Նույնիսկ պարտադիր էլ չէ, որ համաձայնվեք սրա հետ, ուրախ կլինեի, որ ուղղակի հիշեք, քանզի սա բերում է մի երկրորդ շատ կարևոր մտքի, որ, կներեք, բայց նորից մեծատառերով պետք է գրեմ.
ՄԱՐԴ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԽՈՍԵԼ ԻՐ ՄԱՍԻՆ:
Որովհետև մարդ՝ Աստծո մասնիկն է: Նույնիսկ աթեիստը:Անկախ նրանից, թե ինչ կարծիքի է ինքը, համաձայն է, թե ոչ, ցանկանում է, թե ոչ…
Դու կարող ես համարել, որ ձախ ձեռքիդ կարիքը չունես և ամբողջ կյանքումդ չօգտագործես այն: Բայց եթե մի օր հանկարծ սայթաքես ձախ կողմիդ վրա, դու չես կարող ստիպել ձախ ձեռքիդ, որ նա իրեն դեմ չտա՝ գլուխդ վտանգից փրկելու համար…
Դու չես կարող Աստծո մասնիկը չլինել, որովհետև ամեն ինչ է Աստված: Իսկ լինել Աստծո մասնիկը, նշանակում է, որ ինքդ էլ՝ Աստված ես…
Եվ ամենահետաքրքիրը հենց այստեղ է սկսվում:
Գնացեք "Ով է մարդն իրականում" թեման: Ու վերհիշեք, թե ինչ կարծիքի եք դուք ձեր մասին: Լավ, ոչ բոլորը, բայց մեծամասնությունը: Դուք համաձայն եք լինել ինչ ասեք. ճիճու, բացիլ, վիրուս կամ հազար ու մի այլ զիբիլ, բայց Աստված… երբե՛ք:
Ինչու՞… Որովհետև ձեզ այդպե՞ս են ասել…
Եվ դուք հնազանդվե՞լ եք… Ու համաձայն եք լինել ինչ ասես, բայց ոչ այն, ինչ կա՞ք… Իսկ գոնե դուք, աթեիստներ, գոնե դուք, հիշու՞մ եք, թե ով է դա ձեր գլուխը մտցրել...
Բայց դուք կարող եք միայն հարկադրել ձեր մտքին մտածել ձեր ցանկացած ուղղությամբ: Իսկ հարկադրել ձեր հոգուն մոռանալ, թե ով է ինքն իրականում՝ երբեք: Այդ պատճառով է, որ.
Մարդ չի կարող չխոսել իր մասին, այսինքն՝ մարդ չի կարող չխոսել Աստծո մասին: Որովհետև դա գալիս է ոչ թե մտքից, այլ՝ հոգուց:
Ինձ թվում է, եթե ցանկացած աթեիստ իր մեջ ուժ գտնի Աստծոն առանձնացնել կրոնից, նա Աստծո լավագույն ընկերը կդառնա…
Էջանիշներ