Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
դեդավշինան, ո՞րն ա
Այսի՞նքն
keyboard (03.12.2013)
Ապեր, ձեր բանակում սպան զինվորին հենցնենց կամ թեկւոզ տեղին չէր հայհոյու՞մ, կարողա ասես, որ քո հետ էլ "դուք" ով էին խոսում սպաներն ու մնացածը:
Ինչ դժավրության ու կոպտության մասին ա խոսքը, ինչ դժվարություն կա սաղ արհեստական ա, Ղարաբաղի կռվի ժամանակ ոչ մեկը բանակում ծառայած չի եղել էն 17-20 տարեկանները, որ ինստիտուտը թողել գնացել են կռիվ, բայց իրանք դժվարություններին դիմացել են, որտև իմացել են ուր ու ինչի են գնում:
Աստված չանի, որ պատերազմ սկսեց, էդ բանակային "դժվարություն" տեսածներն են առաջին փախնողները լինելու, հավատա բիձուս խոսքերին, որ ասում եմ դատարկ տեղից չեմ ասում:
Կորչի նենց բանակը, որտեղ զինվորին ինքնասիրությւոն են կպնում ու կորչի նենց բանակը, որ խաղաղ պայմաններում զոհ ա տալիս ներքին շրջանակներում ու եթե դու գնտում ես, որ առանց զոհերի չի լինի քեզ հարց եմ տալիս, որ էդ զոհերից մեկը քո մոտիկը լինի, էլի սենց ճոխ-ճոխ գրելու ես, որ առանց զոհ չի լինի՞, կյանքում մի անգամ խաղաղ պայմաններում զոհված զինվորի ծնողի աչքերը տեսել ե՞ս, էդ ծնողի հետ խոսել ե՞ս, կյանքում մի անգամ նման ընտանիքի հետ շփվել ե՞ս:
Ապեր աննոռմալ ա տենց մտածելակերպը, խախաղ պայմաններում ու թե պատերազմական, բանակի ներսում զոհ պիտի ՉԼԻՆԻ, դա ոչ թե իմ կամ մյուսի կամքն ու կապրիզն ա, դա մարդկային չափանիշ ա, քանի մենք մի ազգից ենք ու մի գաղափարի համար ենք ծառայում, ասել քեզ դիմանում դժվարություններին, ուրեմ մենք իրավունք չունենք զոհ տանք, բանակում զոհ պիտի չլինի ի տոչկա…
Հա, մեկ էլ քանի տեղ ես ծառայել, որ միանշանակ գրել ես, թե ձեդավշինա չկա?
Վերջին խմբագրող՝ keyboard: 03.12.2013, 21:17:
Bruno (03.12.2013), melancholia (03.12.2013), V!k (03.12.2013), Աթեիստ (03.12.2013), Անվերնագիր (03.12.2013)
Այ էս ա դեդավշինան
իսկ ավելի կոնկրետ՝ ««Дедовщина — свободный от устава график, более легкий, но разбавленный чувством превосходства старослужащих (т. н. дедов) над «молодыми», и, как следствие — вышеуказанными развлечениями и обучением молодых жизни (естественно, при помощи быстрых жестов руками и ногами, сопровождающихся легким недомоганием падавана).»»
A long time ago, in a galaxy far, far away...
համաձայն եմ իրանք կոնկրետ ՊՈԲԵԳ են անելու բայց դե հայը կարումա միավորվի նեղ պահին, հասկանում եմ ձեզ, ասեմ իմ համարել էր վատ իմ համարել կայֆերի երկիր չէր, ախչր խի չեք ուզում ընդունեք որ ետի ոչթե բանակիցա այլ մեր հասարակությունիցա նորմալ դաստիրակության տեր մարդը կյանքում ոչ մեկի ինքնասիրությանը չի կպնի եթե իրա ինքնա սիրությանը չկպնեն… ստիպեցիք խոսամ էլի եթե այդ կյանքում մարդիկ «ճշտի» հետևից են ընկած էլի հասարկությունիցա գալիս օրինակ այլ տեղեր որտող մարդիկ ծառայում են իրան ք գիտակցեում են որ իրանք գնում են մի տեղ ուր պիտի ենթարկվեն լինեն կարգապահ էտելա հասարակությունից գալիս, հիմա եթե ես, դու մնացածը նստենք փնովենք հաստատ լավ արդյունքի չենք հասնի: Ներքին խոհանոցի խնդիրները բոլոր բանակներում են լինում, էլի զոհեր խաղաղ պայմաններում որովհետև տղերքը մտածում են ինչվոր բան անելուց «հա դե ինչ պիտի լինի,ոչմի բան» ու անելով փորձանքի են գալիս, իսկ են որ սպանում են իրար համաձայն եմ պետք ա լուրջ աշխատել էդ հարցում բայց եթե համեմատես առաջ ու հիմա հիմա եքյաաաա լավա… հարցը բանակը չի հարցը էնա թե ոնց են ընդունում մարդիկ թարախ են մի լավ բանի հասնում ես միանգամից խոսակցություններ բանբասանքներ կարողա ընենց լինի ընկնեն ոտքիդ հետևից էլի բանակը չի խնդիրը խնդիրը հասարկություննա
2 տեղ, բայց հո դրանով չի սահմանափակվում իմ ինֆորմացիան ուրշ շատ տեղեր կապեր ունեմ ու գիտեմ որ չկա ու ընենց տեղեր որ ասելու չի եթե ետքան տեղ չկա ուրեմն ՀՀ ԶՈՒ - ում չկա դեդավշինա:նայ հիմա դու մտածում ես որ կա դեդավշինա ու մեջդ «վախ» կա քո կամ քո հարազատի համար բայց հավատա դեդավշինա չկա նենցա խստացել բանակը որ չի կարա լինի տենց բանՀա, մեկ էլ քանի տեղ ես ծառայել, որ միանշանակ գրել ես, թե ձեդավշինա չկա?
Բացատրեմ խի չեմ ուզում։ Որտև իմ տեսած զոհերը հայկական բանակից էին, իսկ քո պատմածները՝ զուգահեռ իրականությունից։
Տեսածը առաջի զոհը ասպիրանտուրայից բանակ էկած տղա էր, խիստ կրթված ու համեստ։ Մարդը բանակից դուրս իրա համար ապրում ու սովորում էր։ Որտև ստիպված չէր նույն սենյակում քնել ինչ-որ օդից հորինած «պանյատ»-ներով ապրող ԲՏ-ների հետ։ Թե՞ կփորձես համոզել, որ էսօրվա բանակում էդ «պանյատները» չկան, որ ադեկվատ մարդկային հարաբերություններ են, մեծամասնությունը չի փորձում իրա «սրբությունները» փաթաթել դրանք չընդունող անհատների վզին։ Ու եթե քաղաքացիական կյանքում անհատը 1000+1 ձև կարա գտնի դրանց պասլատ անելու համար, բանակում արդեն էդ ձևերը խիստ սահմանափակ են ու խիստ վտանգավոր կյանքի ու առողջության համար։
2 օր առաջ ինջանից շա՜տ ուշ զորացրված մեկը փորձում էր ինձ համոզել, որ էմոներն ու նույնասեռականները չեն կարա սահման պահեն։ Նոր եմ իմանում, օրինակ, ծռած ատամով պատառաքաղների մասին։ Սենց բան քանի՞ անգամ ես քաղաքացիական կյանքում տեսել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
keyboard (04.12.2013), Mephistopheles (04.12.2013)
Էն ուսումնական զորամասում, որտեղ 4 ամիս ծառայել եմ, էդպիսի բան չկար, քանի որ թե օրվա ռեժիմը, թե ընդհանուր դրվածքը շատ խիստ էր:
Իսկ ներկայիս զորամասում կա էդ երևույթը ու դժվար էլ վերանա' հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ: Էստեղ նույնիսկ յախշիաբուծությամբ զբաղվող ստորաբաժանումներ կան:
keyboard (04.12.2013), VisTolog (04.12.2013), Աթեիստ (04.12.2013), Անվերնագիր (04.12.2013), Արամ (04.12.2013)
Դե հիմա ուղղակի էդ պանյատներն էլ են այլ դառել Աթեիստ ջան, մեր անծանոթ բարեկամի հետ ինչ-որ չափով համաձայն եմ, որ հիմա դասական իմաստով ձեդավշինա չկա, ավել-սավոկի խնդիրն էլ ըստ էության համարյա դուրս ա մղվել, համենայն դեպս՝ մեծ մասամբ: Բայց ոչ կանոնադրական հարաբերություններ կան, կան շատ այլասերված, անմարդկային, ուղեղի մեջ որևէ կերպ չտեղավորվող հարաբերություններ, որոնք սպայական անձնակազմի կողմից նույնիսկ խրախուսվում են: Կա անմարդկային ծեծ, կա բառիս բուն իմաստով ստրկություն՝ տերերով ու ստրուկներով, որոնցից շատերը ոնց-որ կամավոր են գնում դրան, շատերը չուզելով, բայց չեն էլ պայքարում ու նրանց ամենափոքր ըմբոստացման փորձը բերում ա անմարդկային ծեծի, որպիսին նկարագրել չի լինում, ես ոնց եմ իմ աչքերով տեսել էդ ամենը ու չեմ խելագարվել: Ու կա նաև քո եսը պահելու տարբերակը, որի ճամփան փշոտ ա և ըստ էության դուրս ես մնում համակարգից, դե ոնց որ քաղաքացիական կյանքում ա մեզ մոտ, իհարկե կռիվների մեջ էլ ես ընկնում, ծեծկռտուքների մեջ էլ, մինչև քեզանից յան կտան, ասում եմ՝ յան կտան, որովհետև դու ի սկզբանե նպատակ չունեիր միաձուլվել էդ համակարգին, թե չէ կարա լինի, որ էդ ամենից, եթե ունակություններդ բավարարում են, դուրս գաս՝ համալրելով տերերի դասակարգը:
Համենայն դեպս ասել, որ էդ աշխարհում, էդ միջավայրում ոչ մի մարդկային բան չկա, չեմ կարող ասել, նույնիսկ ստրուկ-ստրկատեր հարաբերություններում ահագին սրտառուչ առանձնահատկություններ կարել ա առանձնացնել, բայց լայն առումով դա սարսափելի վատ ձև ա, ահավոր, անընդունելի: Եթե մարդը կարողանում ա կանգուն մնալ մինչև վերջ, չձուլվել, կեցցե ինքը, բայց շատ դեպքերում նյարդերը կարան ուղղակի մի օր տեղի տալ:
Էս վերջերս մի հետաքրքիր բան եմ զգացել, մեր դասարանի կազմը առաջին դասարանից անուն-ազգանունով հիշում եմ, բանակի զինակիցներիցս ոչ մի անուն ազգանուն չեմ հիշում, չնայած ամեն օր երեկոյան անվանականչ ա եղել, հիշում եմ մենակ՝ տանկի անձնակզմի իմ էսպես ասած նապառնիկի անունը, ում հետ շատ մոտ էի, իմ անգրագետ տեսակն էր, նույնիսկ դեմքով էինք նման, բայց ինքը ավելի գեշ էր բնականաբար, ում հետ իրոք շատ էի մոտ:
Tiger29 (04.12.2013), Աթեիստ (04.12.2013), Անվերնագիր (04.12.2013)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ