User Tag List

Էջ 788 979-ից ԱռաջինԱռաջին ... 288688738778784785786787788789790791792798838888 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11,806 համարից մինչև 11,820 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #11806
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն՝ չես կարող: Ափսոս: Թեման սպառված ա՝ ՔՈ հետ:
    Հա չեմ կարա ... հենց տենց ... ՀԱԿ-ից ավելի շատ եմ զզվում, քան ՀՀԿ-ից: Վրես չեմ կարում, ամեն վարկյան ուզում եմ արտահայտեմ զզվանքս:

  2. #11807
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գիտեք ինչն ա տխուր:

    Նիկոլն ունի ինչ-որ քանակով համակիրներ:
    Զարուհին ունի ինչ-որ քանակով համակիրներ:
    Շանթը ունի ինչ-որ քանակով համակիրներ:
    Ժառանգությունը ունի ինչ-որ քանակով համակիրներ (Զարուհու համակիրների մի մասը Ժառանգության համակիրները չեն):
    Այսպես կոչված «քաղաքացիական ակտիվիստները» ունեն ինչ-որ քանակով համակիրներ:
    ՀԱԿ-ն ունի ինչ-որ քանակով համակիրներ:
    Լևոնն ունի ինչ-որ քանակով համակիրներ (Լևոնի համակիրների մի մասը ՀԱԿ համակիրները չեն և հակառակը):

    Գուցե մի քանի բան բաց թողեցի, բայց սրանք են էն հիմնական քաղաքացիները, որոնք վաղը կամ մյուս օրը պայքարելու ու մի բան հասնելու են:
    Սրանից բացի ունենք անտարբերներ, ունենք պայքարելու պատրաստ քիչ քանակով մարդիկ, ովքեր էս խմբերից ոչ մեկի մեջ չեն (պայքարողը հիմնականում գտնում է ում հետևից գնա), ունենք չհետաքրքրվողներ, ունենք հուսահատվածներ ու ուրիշ խմբեր:

    Բայց պայքարելու պատրաստ հիմնական խմբերը սրանք են: Ու մենակ իշխանությանն ա ձեռ տալիս, որ էս խմբերն իրար հետ չունենան: Խոսքը ոչ թե ասենք Նիկոլի ու Լևոնի իրար հետ չունենալու մասին ա, տենց բաներ հա էլ կարող են լինել, այլ էս խմբերի համակիրների: Ու որ էսօր էս խմբերը մեծ մասամբ իրար հետ են կռվի մեջ՝ իշխանության հետ կռվի մեջ լինելու փոխարեն, տխուր ա:

    Նույն Շանթը ուզեց վեկտոր փոխի: Իրա թիրախը կոնկրետ իշխանությունն ու ոստիկանական բեզպրեձել համակարգն էր: Բայց իրան բռնելուց հետո նորից անցանք ոչ թե էդ համակարգերին քլնգելուն, այլ իրար: Չեմ ասի, հարց չկա, թե սա իշխանության դավադրություն ա: Բայց որ սա միայն կամ հիմնականում իշխանությանն ա ձեռ տալիս՝ փաստ ա:

    հ.գ. Նշածս բոլոր ուժերը վերջին շրջանում իրենց տոլերանտ են պահում ու առիթ չեն տալիս նման շահարկումների: Բայց մենք մեկ է իրար դեմքի ենք թռնում:

    հ.գ.2. Դիտմամբ վերացական թվեր չեմ գրել ու չեմ համեմատում, թե ում համակիրներն են շատ, ումը քիչ: Դա հեչ էական չի ասելիքիս կոնտեքստում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (19.11.2013)

  4. #11808
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեցիր էն, ինչի մասին սաղս երազում ենք, խնդրում ենք, աղաչում ենք, պաղատում ենք .... ապեր .. որ սրանք, գոնե մի անգամ, գոնե կրիտիկական պահին, գոնե էն պահին, երբ երկրին ամենաշատն ա պետք, մի կողմ դնեն ամեն ինչ ու միավորվեն, միասին մի հատ հայտարարություն անեն, մի հատ միտինգ անեն, մի հատ կիսատ միջոցառում անեն, ու տես ինչքան բան մի անգամից կփոխվի: Մենք մեղավոր չենք, որ իրար դեմքի ենք թռնում: Էտ սաղ նրանից ա, որ էս նշածներդ էգոիստաբար ամեն մեկն իրա էշն ա քշում: Կարորղ ա հիմա իրար միս չեն ուտում, բայց մեկա, ամեն մեկն իրանն ա բռթում, առանց հաշվի առնելու, թե ինչ ա մեր ուզածը: Տպավորությունն էն ա, որ իրանք բոլորը լրիվ բավարարված են ներկա վիճակով ու ամեն մեկն իրա դերակատարմամբ:

  5. #11809
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Տրիբուն ձյա, որ գրեմ, պետք ա ասես, թե էլի ՀԱԿ եմ պաշտպանում: Դրա համար նախկինը չեմ քննարկի: Ուղղակի կասեմ, որ բազմիցս փորձեր արվել են միավորվելու, մի անգամ շատ հզոր ա ստացվել (2007-2008), եղել են դեպքեր որ մասամբ են ստացվել, ու եղել են դեպքեր որ չեն ստացվել: Բայց էս պահին դա քննարկելու փոխարեն նայենք առաջ. հիմա նորից իրար հասկանալու փորձեր են գնում: Օրինակ դեկտեմբերի 10-ին շատ հավանական ա, որ մի հատ միտինգ լինի, որի ֆորմալ կազմակերպիչը կլինի քաղաքական ուժերից ոչ մեկը (անունը կլինի, որ ազատամարտիկներն են կալմակերպել), բայց սաղ ընդդիմադիր ուժերն ու ընդդիմադիր գործիչները էնտեղ կլինեն ու օրակարգում կլինի իշխանափոխության հարցը: Ուրիշ բաներ էլ կան, հենց թեկուզ ՆԻկոլ-ՀԱԿ որոշ հակասությունների մասին սաղդ էլ գիտեք, հիմա որոշակի հաշտեցման գործընթաց կարելի ա նկատել: Մյուս ասպեկտներում էլ: Ասածս էն ա, որ եկեք մենք էլ շարքային համակրի մակարդակում ու շարքային քննարկողի նույն գործելաոճը վերցնենք:

    Թե չէ որ պատկերացնում եմ, որ եթե ինչ-որ սերժիկ էս մեր «քննարկումը» կարդա, ինչ հոգեկան հաճույք ա ստանալու, գլխիս կափարիչը թռնում ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (19.11.2013)

  7. #11810
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)

    Մինչև օրս եթե միավորում չի եղել, ապա կարող ա, այնպես հանկարծակի մի անգամ էլ միավորում լինի, երբ համատարած սով սկսվի, համաճարակ, կամ էլ պատերազմ։ Գումարային առումով մասսան այն աստիճանի ա անզգայացել, որ միայն կենդանական բնազդն ա մնացել որպես պոտենցիալ միավորող գործոն։ Գաղափարական առումով Հայաստանի քաղաքական դաշտը հոգեբուժարանից չի տարբերվում, մանավանդ որ դրսից ես նայում։
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (19.11.2013)

  9. #11811
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև օրս եթե միավորում չի եղել, ապա կարող ա, այնպես հանկարծակի մի անգամ էլ միավորում լինի, երբ համատարած սով սկսվի, համաճարակ, կամ էլ պատերազմ։ Գումարային առումով մասսան այն աստիճանի ա անզգայացել, որ միայն կենդանական բնազդն ա մնացել որպես պոտենցիալ միավորող գործոն։ Գաղափարական առումով Հայաստանի քաղաքական դաշտը հոգեբուժարանից չի տարբերվում, մանավանդ որ դրսից ես նայում։
    Տենց էլ չհասկացա ոնց եղավ, որ վերջին շրջանում լիքը մարդիկ սկսեցին էս սխալ միտքը կրկնել:
    Ի՞նչ ա նշանակում, միավորում չի եղել: Ո՞նց չի եղել, որ եղել ա:

    2007 թվականի սաղ ընդդիմադիր ուժերին հիշեք: Նայենք հիմնական քաղաքական ուժերին ժամանակվա.

    Ընդդիմադիր բևեռում հիմնական խաղացողներ
    • Հանրապետություն կուսակցություն,
    • ՀԺԿ,
    • ՀՀՇ,
    • Ժառանգություն,
    • ՍԴՀԿ,
    • «Այլընտրանք»,
    • Օրինաց Երկիր

    ոչ հիմնական խաղացողներ, բայց ընդդիմադիր կեցվածք ունեցողներ
    • ԱԺՄ,
    • ԱԻՄ,
    • Պահպանողական կուսակցություն,
    • Ժողովրդական հայրենիք կուսակցություն,
    • Կանաչներ կուսակցություն,
    • Ժողովրդական կուսակցություն,
    • Ժողովրդական ուղի կուսակցություն,
    • Ռամկավար ազատական կուսակցություն,
    • «Ազատություն» կուսակցություն,
    • այլ մանր-մունր:

    Էսքանից բոլոր բոլդով նշվածները միավորվեցին, դաշինք կազմեցին: Բոլդով չնշվածներից հիմնական խաղացողներից Ժառանգությունը դաշինքի մեջ չմտավ, բայց ունեցանք լավ հարաբերություններ, սատարեցին, պաշտպանեցին, մասնակցեցին հանրահավաքներին:

    Բոլդով չնշվածներից «Օրինաց երկիր»-ը հայտարարեց մենակ գնալու մասին, չբացառելով հետո միանալը, հետո խաղեր տվեց, վերջում պարզվեց որ պրոյեկտ ա, հանգրվանեց սերժի ծոցում, կոալիցիայի մաս կազմեց: Հիմնական չխաղացողներին ԱԺՄղն ու մասամբ ՀՌԱԿ-ը մոտավորապես նույնն արին: Ժողովրդական կուսակցությունը շարունակեց երկակի խաղը, իսկ ԱԻՄ-ը Հայրիկյանն ա: Այսինքն ըստ էության քիչ թե շատ անուն ունեցող կուսակցությունները (ընդդիմադիր) միավորվեցին, մյուսները արագ բացեցին դիմակները:

    Նույն ժամանակ խոշոր խաղացող կուսակցություններ էին նաև ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք կազմեցին կոալիցիա: Եթե էս պահին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն իրենց ընդդիմադիր են ներկայացնում կամ էդպիսին են (քննարկման համատեքստում էս պահի իրենց կարգավիճակն իրականում հետաքրքիր չի), ապա այն ժամանակ հստակ իշխանական դաշտում խաղացող էին ու նրանց՝ շարժմանը չմիանալը չի կարելի կոչել, որ միավորում չեղավ:

    Էսպիսով ակնհայտ 2008-ին եղել ա ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորում: Ու այդ միավորումն, ի դեպ, շատ մոտ էր հաղթանակ բերելուն, բոլորս էլ ընդունում ենք դա, մեկս համարելով որ իշխանությունը ավելի ուժեղ գտնվեց, մյուսը համարելով, որ ընդդիմության դուխը չհերիքեց, բայց դա էլ կապ չունի: Բավական մոտ էինք հաղթանակին:

    Ավելին, հետընտրական ժամանակաշրջանում միավորումների նոր հոսք եղավ, ի դեմ իշխանությունից պոկված բեկորների: Բայց սա էլ էս քննարկման կոնտեքստում հետաքրքիր չի:

    Նույն կերպ իրականում կարելի է խոսել 2003-ի մասին, որտև էն ժամանակ էլ բավական լայն միավորում գնաց: Ինչու ոչ, նույնիսկ 1996-ի մասին:
    Էնպես որ եկեք իրականությունից չշեղվենք: Հա՛, էս պահին չկա լայն միավորում, բայց էդպիսին եղել ա: Ու էդպիսին էլի ա լինելու, հուսանք, որ ոչ թե հաջորդ ընտրություններին, այլ մինչ այդ:

    հ.գ. չմոռանամ ասեմ, որ 2007-ին դեռ, մինչև Լևոնի հայտնի ելույթը, շատերը էլի կրկնում էին, որ ժողովուրդն անզգայացել ա, ապատիա ա: Դա կրկնում էին անգամ առաջին հուժկու հանրահավաքներից հետո: Ապացուցվեց, որ էդպես չի: Դա կրկնում էին 2009-ից հետո, բայց անգամ 2013-ի նախագահական ընտրություններից հետո, մենք տեսանք, որ դա էլի հեքիաթ ա: Հա, էս պահին ակտիվ պրոցես չկա, «տանն ենք»: Այո՛, անգամ Շանթի արածը ակտիվ պրոցես չէր, որտև ուղղակի չհասցրեց տաքացնել մարդկանց: Հերիք ա մարդկանց ապատիայի մեջ ընկած ներկայացնենք:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 19.11.2013, 15:34:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #11812
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու էդպիսին էլի ա լինելու, հուսանք, որ ոչ թե հաջորդ ընտրություններին, այլ մինչ այդ:
    Ինշալլահ ..

  11. #11813
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ, հերիք չի Շանթին կռվացնե՞ք մյուսների հետ: Ընկեր, սաղ չէ, բայց էս պայքարողների մեծ մասը ազնիվ տղեք են ու իրանցից ոչ մեկը Շանթին բան չի ասել: Ու ստեղ էլ Շանթին բան ասող չկա, հերիք ա հակադրություններ ստեղծեք: Չես զգում, որ էս ձևով ակամա ինչ-որ խմբերի լարում եք իրար դեմ: Շանթի ասածներից մեկը էդ համախմբվելն էր: Ի՞նչ եք հիմա կռվացնում՝ համախմբելու փոխարեն:

    Իսկ էս մասը շատ լուրջ եմ ասում. տղեք, մի այլ կարգի Շանթի համար պայքարելու կարիք կա հիմա: Հոգեբուժարան տանելը ստից բան չի: Հիմա պետք չի էս կամ էն դաշտի մեջ հակասություններ փնտրել, ժամանակն ա սրա համար ելք փնտրելու:
    Չուկ, այն մասին, թե ովքեր են Շանթին մյուսների հետ կռվցնում, ինչպես դու ես ասում, իսկ ինչպես ես եմ կարծում՝ էս պահին համբալների ճիրաններում գտնվողին քարկոծում կամ ինչպես ասել ա մի խելոք մարդ՝ ընկածին խփողները: Էս պահին սենց վերնագրով հոդված դնելը կոնկրետ շակալություն ա, ոչ ավել, ոչ պակաս:

    Լևոն Տեր-Պետրոսյան. Այսպես կոչված՝ վճռականների մասին
    Վերջին խմբագրող՝ Kuk: 19.11.2013, 23:07:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (20.11.2013), Տրիբուն (19.11.2013)

  13. #11814
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենց էլ չհասկացա ոնց եղավ, որ վերջին շրջանում լիքը մարդիկ սկսեցին էս սխալ միտքը կրկնել:
    Ի՞նչ ա նշանակում, միավորում չի եղել: Ո՞նց չի եղել, որ եղել ա:

    2007 թվականի սաղ ընդդիմադիր ուժերին հիշեք: Նայենք հիմնական քաղաքական ուժերին ժամանակվա.

    Ընդդիմադիր բևեռում հիմնական խաղացողներ
    • Հանրապետություն կուսակցություն,
    • ՀԺԿ,
    • ՀՀՇ,
    • Ժառանգություն,
    • ՍԴՀԿ,
    • «Այլընտրանք»,
    • Օրինաց Երկիր

    ոչ հիմնական խաղացողներ, բայց ընդդիմադիր կեցվածք ունեցողներ
    • ԱԺՄ,
    • ԱԻՄ,
    • Պահպանողական կուսակցություն,
    • Ժողովրդական հայրենիք կուսակցություն,
    • Կանաչներ կուսակցություն,
    • Ժողովրդական կուսակցություն,
    • Ժողովրդական ուղի կուսակցություն,
    • Ռամկավար ազատական կուսակցություն,
    • «Ազատություն» կուսակցություն,
    • այլ մանր-մունր:

    Էս ցուցակը հավայի ցուցակ ա Չուկ: Վկան էսօրվա իրավիճակը: Ես ոչ մի լուրջ գաղափար չեմ հիշում, որի շուրջ էսքան տարբեր անուններով կուսակցություններ միավորվել են, բացի «կործանվում ենք, պետք է իշխանափոխություն»-ից, որը երկար չտևեց էլ: Մենակ մի քանի հարյուր կուսակացական տոմսերն ու տարբեր անոռուգլուխ կուսակցությունների անուններով ցուցակը լուրջ չի: Միավորումն էն էր, որ մի քանի հազար ժողովուրդ ջղայնացած ցույց էին անում, բայց ինչ-որ նպատակի շուրջ այդպես էլ միավորում չեղավ որովհետև նպատակը ամեն օր փոխվում էր հատուկ կամ ըստ քմահաճույքի ու շատ հավանական է, որ նույնն էլ լինի ապագայում: Ինձ թվում է, դու ինքդ քեզ խաբում ես: Էսօրվա դրությամբ ես մի հատ գործող գաղափարախոսություն գիտեմ երկրում, որը ինչ-որ ճանապարհ է ցույց տալիս՝ վարչապետի «Պետության վախճանը», որն էլ իրականանում է հաջողությամբ:
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (19.11.2013)

  15. #11815
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, այն մասին, թե ովքեր են Շանթին մյուսների հետ կռվցնում, ինչպես դու ես ասում, իսկ ինչպես ես եմ կարծում՝ էս պահին համբալների ճիրաններում գտնվողին քարկոծում կամ ինչպես ասել ա մի խելոք մարդ՝ ընկածին խփողները: Էս պահին սենց վերնագրող հոդված դնելը կոնկրետ շակալություն ա, ոչ ավել, ոչ պակաս:

    Լևոն Տեր-Պետրոսյան. Այսպես կոչված՝ վճռականների մասին
    Արթ ջան, ընդունում եմ, որ էդ վերնագիրը կարող ա քո ընկալածի նման ընկալվի, եթե չես հետևում (իսկ պարտադիր չի հետևած ու նկատած լինես) թե ինչ կոնտեքստում ա դրվում:

    Էս հոդվածը տարածելու կոնտեքստը նույն կայքի հարևան հոդվածում ա գրած.

    Շանթը, ի տարբերություն մյուս «հեղափոխական» գործիչների, ոչ թե ուրիշից էր պահանջում կատարել հեղափոխություն, այլ սեփական գաղափարներին տեր կանգնելով` ինքը գնաց այդ քայլին: Ո՞ւր կորան Կոնգրեսին մեղադրողները, ինչո՞ւ չկանգնեցին Շանթի կողքին ու նրա հետ միասին, մարգանցովկան ու բրոնզը՝ ձեռքներին, պարսատիկն էլ՝ գրպաններում, չշարժվեցին դեպի Բաղրամյան 26: Պատասխանն ակնհայտ է. այդ «վճռականների» ու «փողոցը գրավողների» հիմնական խնդիրը ոչ թե հեղափոխություն անելն էր, այլ ուրիշներին հեղափոխության դրդելը, «թռնելն» ու կողքից «թամաշա» անելը, թե ինչու չստացվեց հեղափոխությունը: Բացի Շանթից, այդ մարդկանցից ոչ մեկը փորձ անգամ չարեց որևէ հեղափոխական իրավիճակ ստեղծել և իր վրա պատասխանատվություն վերցնել: Այսպիսով՝ Շանթի ակցիայի արդյունքներից մեկն այն էր, որ նա պայթեցրեց բոլոր «հեղափոխական փուչիկները»:
    Ամբողջությամբ՝ http://ilur.am/news/view/21293.html#....OmDJ8oPa.dpuf

    Ուրիշ հարց, որ ինչ-որ էս թեմայում քեզ ու մյուսներին էի ասում, հիմա սենց նյութեր գրողներին էլ եմ ասում: Հիմա սենց իրար դեմ դնելու պահը չի:
    Իրականում էս նույն տիպի վերլուծություն, շատ ավելի մանրամասն, ինքս եմ ուզել անել ու հենց ասածս պատճառներով չեմ արել, չեմ հրապարակայնացրել, թողել եմ իմ մտքում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #11816
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ցուցակը հավայի ցուցակ ա Չուկ: Վկան էսօրվա իրավիճակը: Ես ոչ մի լուրջ գաղափար չեմ հիշում, որի շուրջ էսքան տարբեր անուններով կուսակցություններ միավորվել են, բացի «կործանվում ենք, պետք է իշխանափոխություն»-ից, որը երկար չտևեց էլ: Մենակ մի քանի հարյուր կուսակացական տոմսերն ու տարբեր անոռուգլուխ կուսակցությունների անուններով ցուցակը լուրջ չի: Միավորումն էն էր, որ մի քանի հազար ժողովուրդ ջղայնացած ցույց էին անում, բայց ինչ-որ նպատակի շուրջ այդպես էլ միավորում չեղավ որովհետև նպատակը ամեն օր փոխվում էր հատուկ կամ ըստ քմահաճույքի ու շատ հավանական է, որ նույնն էլ լինի ապագայում: Ինձ թվում է, դու ինքդ քեզ խաբում ես: Էսօրվա դրությամբ ես մի հատ գործող գաղափարախոսություն գիտեմ երկրում, որը ինչ-որ ճանապարհ է ցույց տալիս՝ վարչապետի «Պետության վախճանը», որն էլ իրականանում է հաջողությամբ:
    Ապեր, ոչ, սա միավորում էր կոնկրետ գաղափարի շուրջ, որն էր ավազակապետության քանդում, ավգյան ախոռների մաքրում:
    Մնացածն արդեն գրած ա: Իրականում ինչ էլ գրես, գրածիս ասելիքը չես կարող հերքես: Ընդամենը պետք ա հակառակվել, հակառակվում ես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #11817
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշ, բացարձակ միասնություն չի եղել ու չի լինելու ոչ մի տեղ… կարա լինի մեծամասնության միավորում որոշ ժամանակով որոշ շատ կարևոր խնդիրների շուրջ… դա եղել ա… մի բան եթե մի անգամ եղել ա՝ միշտ էլ կարա լինի…

    եթե բացարձակ միասնակնություն ես ուզում ուրեմն պտի բոլորը մտածեն նույն ձևի, ունենան նույն պահանջներն ու կարիքները… այսինքն պտի լինեն բացարձակ նույնը… տենց բան չի կարա լինի…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (19.11.2013)

  19. #11818
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, այն մասին, թե ովքեր են Շանթին մյուսների հետ կռվցնում, ինչպես դու ես ասում, իսկ ինչպես ես եմ կարծում՝ էս պահին համբալների ճիրաններում գտնվողին քարկոծում կամ ինչպես ասել ա մի խելոք մարդ՝ ընկածին խփողները: Էս պահին սենց վերնագրով հոդված դնելը կոնկրետ շակալություն ա, ոչ ավել, ոչ պակաս:

    Լևոն Տեր-Պետրոսյան. Այսպես կոչված՝ վճռականների մասին
    Կուկ ջան, շակալությունը գիտե՞ս որն ա… որ էսօր Շանթին որոշել են տանել 2 ամսով հոգեբուժարան (եթե չեմ սխալվում), բայց 200 հոգի չի հավաքվել դրա դեմն առնելու… էլ 2000-ի կամ 20 000-ի մասին չեմ խոսում…

  20. #11819
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, ի դեպ, Արթ, խաբար ես դրանից: Ես օրինակ չգիտեի, որ էսօր են տանելու: Մեկը չկա՞, չե՞մ ջոգում, իրա թիմում, որ սենց հարցերով զբաղվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #11820
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ի դեպ, Արթ, խաբար ես դրանից: Ես օրինակ չգիտեի, որ էսօր են տանելու: Մեկը չկա՞, չե՞մ ջոգում, իրա թիմում, որ սենց հարցերով զբաղվի:
    Չկա Արտ ջան փաստորեն, իսկ դա գալիս ա ապացուցելու, որ մյուս բոլոր զբաղվողները փողով են զբաղվում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 788 979-ից ԱռաջինԱռաջին ... 288688738778784785786787788789790791792798838888 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •