Ուլուանա (19.11.2013)
Ոչ ոքի նկատի չունեմ, ուղղակի թեմայից դուրս հիշեցի՝
-Մեր քույրը փոքրիկ է և դեռ չունի ծիծիկներ. ի՞նչ պիտի անենք այն օրը, երբ գան նրան ուզելու։
Եթե պարիսպ լիներ նա, վրան արծաթե աշտարակներ կը կանգնեցնեինք, եթե դուռ լիներ նա, եղևնափայտի տախտակներ կը շինեինք վրան։
-Ես պարիսպ եմ, իմ ծիծիկները նման են աշտարակների. նրա աչքին ես երևում եմ ինչպես մեկը, որ իր խաղաղությունն է գտել։
(ց) Երգ երգոց
Կարծես թե կանգ ենք առնելու վարկանիշների էս տարբերակի վրա: Ուշադիր հետևում եմ ֆիդբեքին, արդյունքները գոհացուցիչ են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (19.11.2013)
keyboard (19.11.2013)
CactuSoul (19.11.2013)
Իրականում մի քիչ էլ մանեվրում էի: Ավելի անկեղծ լինելու դեպքում պետք է խոստովանեմ, որ կան բաներ, որոնք բարձրաձայնելու իրավունք էլ չունեմ
Էն դեպքերից ա, որ ես կնախընտրեի որ վստահեիք ինձ ու ես միանձյա որոշում կատարեմ՝ իհարկե՛ անկեղծորեն հաշվի առնելով բոլոր կարծիքները: Ու այն դեպքերից է, երբ ինչ-որ քանակի մարդկանց չվստահելը, անգամ իմ կողմից շատ սիրված ու սիրելի մարդկանց, ինձ չի խանգարի այդպես որոշում կայացնել:
Ամեն դեպքում ասեմ, որ առ այս պահը վերջնական որոշում չեմ կայացրել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (19.11.2013)
Առաջիկա օրերին հնարավոր է, որ ինձ հավաքեմ ու մի մանրամասն գրառում անեմ էդ թեմայով իմ օրագրում:
Իսկ առայժմ սահմանափակվեմ ևս մի ռեպլիկով. իրականում համը ու հոտը կորում էր: Ու սրընթաց էր կորում: Համը դուրս էր գալիս: Չեմ ասում մի քանի օր, բայց գուցե մի քանի շաբաթ էլ ու արդեն կարող ա անդառնալի լիներ կորուստը ու բոլորովդ պահանջեիք մենակ մի բան. անջատել ու վերացնել վարկանիշների համակարգը: Ու ինձ էլ ուրիշ ելք չմնար![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինձ դուր չի գալիս էս գերմինիմալիստական տարբերակը։ Ինչքան ասի՝ ձեն չհանեմ, հարմարվեմ, չստացվեց։
Արտ ջան, որոշողը դու ես, բայց մեկը՝ ես, վարկանիշս անջատած եմ պահելու, որովհետև նենց օտարացել է Ակումբն առանց ծիծիկների, որ սև վանդակն ավելի հին ու հարազատ է, քան էս անհասկանալի, «միլիմետրովկա» հիշեցնող կանաչ գիծը։
Հ.Գ. Վարկանիշ ցույց տալու կռիվ չեմ անում։ Լռում էի, որ չմտածեն՝ ծիծիկներս եմ ուզում ի ցույց դնել։ Ես գիտեմ, որ դա հարամ է, ուղղակի որպես շարքային ակումբցի՝ որոշեցի օգտվել կարծիք հայտնելու իրավունքիցս։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Լիլ ջան, հասկանում ու ընդունում եմ կարծիքդ, ու ումից-ումից, քեզնից հաստատ չէի մտածի, թե վարկանշի կռիվ ես անում, մանավանդ որ քոնը մեկ ա ամենաերկարն ա: Ինչևէ, հույս ունեմ, որ եթե էսպես մնա, ժամանակի ընթացքում դու էլ կսիրես սրան ու էլի կբացես:
Եթե տեսքի առումով վերանայելու տարբերակ տեսնում եմ, ասենք ավելի խոշորացնել գիծը, բաժանման ձևը փոխել և այլն, հին տարբերակին գալը գրեթե բացառում եմ: Իրականում չգիտեմ ով կհիշի, ով չէ, բայց առաջին անգամը չի, որ սրա մեջով ենք անցել: Առաջին անգամը չի, որ ակումբում վարկանշամոլություն ա սկսվել ու ստիպված ուրիշ քայլերի եմ դիմել, առաջին անգամը չի... Օֆ, չէ, իսկապես հետո ինձ կհավաքեմ ու առանձին մանրամասն կգրեմ բոլոր պատճառները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հ.գ. ի դեպ, Լֆիկից պայքարելու մեթոդ եմ սովորել: Եթե շատերը սկսեն բոյկոտել վարկանշավորման համակարգն ու անջատեն, տեղը սև կուբիկ թողնելով, դրա դեմը հեշտությամբ առնելու եմ, սև կուբիկի փոխարեն մի հատ զզվելի նկար դնելով
Էս իհարկե կատակ ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (19.11.2013)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ