Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Աթեիստ (12.11.2013)
«ՀՅԴ» խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել խորհրդարանում՝ կուտակային կենսաթոշակային օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու եւ այլ փոփոխությունների հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար։
Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ հաջողվել է հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը, եւ հինգշաբթի արտահերթ նիստ կհրավիրվի։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են ԲՀԿ, Ժառանգություն, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Կենսաթոշակային նոր՝ կուտակային համակարգի ռիսկերի մասին բարձրաձայնում են նաեւ տարբեր կազմակերպությունների շուրջ 2.700 աշխատակիցներ։ Հոկտեմբերի 30-ին այդ կազմակերպությունները նամակով դիմել են վարչապետին՝ խնդրելով օրենքից հանել յուրաքանչյուր ամիս աշխատավարձից 5 տոկոս վճարելու պարտադիր պահանջը։
Արծվիկ Մինասյանի կարծիքով, օրենքը հակասահմանադրական է: Դաշնակցությունն այս հարցով դիմելու է նաեւ Սահմանադրական դատարան։»
Աղբյուր` http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=17217
Բոլորս դեպի ԱԺ, կենսաթոշակային չարեփոխումները կանխելու
Հարգելի քաղաքացի, «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» խմբի պայքարի արդյունքում և ԱԺ որոշ պատգամավորների ջանքերի շնորհիվ, այս հինգշաբթի՝ նոյեմբերի 14-ին, ժամը 17:00-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է այս չարաբաստիկ օրենքի ճակատագիրը: Կոչ ենք անում բոլորին այդ օրը, այդ ժամին հավաքվել ԱԺ-ի մոտ և մեր ներկայությամբ սատարենք մեր պահանջները ներկայացնող պատգամավորներին: Պարտադրենք ԱԺ-ին հանել օրենքի <<Պարտադիր>> բաղադրիչը:
Միացեք:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Tig (13.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ