Ուլուանա-ի խոսքերից
Շատ բարդ հարց ա, հատկապես Հայաստանում, երբ ծխելը շատ հարգի բան ա ու շատ քչերի կարծիքով ա վատ բան։ Արտասահմանում ծխողների թիվը գնալով պակասում ա, իսկ Հայաստանում՝ աճում, որովհետև ամեն ինչ արվում ա, որ հենց տենց լինի։ Ես, բացի ընտանեկան դաստիարակությունից, միակ ելքը տեսնում եմ չծխող ու երեխայի համար հետաքրքիր, հեղինակություն ունեցող մարդկանց հետ սերտ շփման, նրանց շրջապատում ներգրավված լինելու մեջ։
Մեկ էլ ինձ միշտ զարմացրել ա, որ ծխախոտի հակագովազդների մեջ շեշտը միշտ դրվում ա մենակ առողջության վրա, ինչը, իհարկե, շատ կարևոր ա, բայց կա նաև կախվածության գործոնը, որի մասին չի խոսվում, չգիտես ինչի։ Օրինակ, որ ծխողը բավական խղճալի ու անզոր վիճակում ա հայտնվում, երբ ծխախոտ չունի, երբ դիսկոմֆորտից չի կարողանում կենտրոնանալ որևէ բանի վրա, խախտում ա նրա նորմալ կենսագործունեությունը, իր տեղը չի գտնում, ներվայնանում ա և այլն։ Էդ լրիվ հեչ, էլի։ Չգիտեմ՝ ինչքանով կարող ա դա գործել որպես կանխարգելիչ միջոց, բայց գոնե փորձել կարելի ա, էլի, ասենք, ներկայացնելով էն բոլոր հնարավոր իրավիճակները, որոնց դեպքում մարդը կարող ա ծխելու հնարավորություն չունենալ։
Էջանիշներ