Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
գիրե՞ս, նենց տպավորություն ա ստեղծվում որ դուք լոմերն առած սերժի դռանը կանգնած ուզում եք իրան պատասխանատվության կանչել, ես էլ չեմ թողնում… հոխորտալով չի… եթե էդքան ռեսուրս ունենայիք, որ սպառնայիք սերժի գահին, էդ կետը էդտեղ չէր լինի… ու ընդհանրապես սերժի գեղարվեստական կերպարը կարա փոխվի մի քիչ եթե ինքն ընդունի իր պարտությունն ու հրաժարական տա…

…էսի հանգամանքը փոխում ա…

ինձ պետք չի պատմել թե ինքն ինչեր ա անում… բոլորս էլ գիտենք…
Ես չեմ հոխորտում, ես ասում եմ էն՝ ինչ տվյալ հանգամանքում ճիշտ կլիներ անել: Հաշվի առնելով էն ամենը, ինչի միջով անցել ենք: Հաշվի առնելով՝ "հերիք եղավ բոլ եղավ" դարավոր պարզ ճշմարտությունը:
Ես դա ասում եմ՝ շատ լավ հասկանալով, որ իմ ուզածը 0 տոկոս հավանականություն ունի: Դեմից էլ ասել եմ:
Բայց ես մի բան գիտեմ: Եթե ուզում ես մարդը իր արածի, կամ մեկ-մեկ նաև չարածի համար պատասխան տա՝ իրանից պետք ա խլես էն, ինչ իր համար թանկ ա: Կարծում եմ էդ տեխնոլոգիային ծանոթ ես, կհասկանաս: Պարզ բան ա:

Ու իմ աչքում իրա կերպարը չի փոխվի ոչ մի հանգամանքի դեպքում:
Մենակ ասենք եթե Տեր-Ավետիսի պես կառտոշկի մեշոկ քաշի վրեն ու սկսի իրան շղթայով ծեծելով Երևանի փողոցներում ման գալ:
Էն էլ GPS-ի կարիք կունենա, մարդը քաղաքը մենակ իրա պետական ավտոյի պատուհանից ա պատկերացնում: