Բացարձակ չեմ փիլիսոփայում: Փորձում եմ հարցին ռացիոնալ մոտենալ:
Խնդիրը ժողովրդի նադայել եղած-չեղածը չի:
Եթե ինչ-որ պատճառով հարցը գալիս կանգնում ա ձևակերպածս ընտրությանը, ես ոչ թե «նադայել եղած լինելու» պատճառով, այլ զուտ երկրի շահը կշռելով ընտրում եմ էդ տարբերակը:
Ուրիշ հարց, որ նույն ռացիոնալությունն ինձ հուշում ա, որ նման ընտրության հնարավորություն չեմ ունենալու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ապեր, սենց նայի հարցին ... ԼՏՊ հայտարարության ինչը՞ կփոխվեր, եթե էտ 6-րդ կետը ընդհանրապես չլիներ: Կտուժե՞ր դրանից հայտարարությունը: Իրավիճակի գնահատակը թերի կլինե՞ր: Անհասկանալի կլինե՞ր, որ միակ տարբերակը Սերժի հրաժարականն ա: Երկրի շահը դրանից կտուժե՞ր:
Հայտարարության մեխը էն ա, որ Սերժը պիտի Ս լինի: Էտ ավելորդ կետը ուժեղ հայտարարությունը էլի սարքում ա թսանոտ հայտարարությունիկ:
Տրիբուն (31.10.2013)
Հարցիդ չեմ կարող պատասխանել: Չեմ կարող, որտև էս պահին չեմ հասկանում, թե ինչ պրոցես ա գնում:
Ես մի բան հստակ գիտեմ. Լևոնը պատահական պահին սենց պատահական հայտարարություն չի անում:
Կարծում եմ, որ շատ շուտով որոշ բաներ կհասկանամ, էդ ժամանակ էլ հարցիդ կպատասխանեմ, իմ կարծիքով էդ կետը պե՞տք էր, թե՞ պետք չէր:
հ.գ. գնահատականին, որ էդ կետը թսանոտ ա սարքում, համաձայն չեմ: Հակառակը, լրջացնում ու զգոնացնում: Դե բայց իհարկե կարող են իմինից այլ՝ էդ թվում քո մեկնաբանության նման ընկալումներ էլ լինեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
erexa (31.10.2013)
Հա, չի կարելի անկյուն քշված գազանին թերագնահատել: Իրանք շատ ագրեսիվ են, երբ վտանգի մեջ են:
Բայց պետք ա գոնե մի անգամ իր պես խորամանկ, թեկուզ, խիստ լոկալ մակարդակի խորամանկ գտնվել ու կարողանալ ելք գտնել, մարդուն պատժել իր արածների համար: Չեմ հավատում, որ շատ մտածելու դեպքում հնարավոր չի ձև չգտնել:
Եթե սեռժը տենց հեռանա, մեր խնդրել աղաչելով, որ փասա-փուսեդ հավաքի ռադ եղի, մենակ աչքերիս էլ չերևաս, դա շատ վատ նախադեպ կդառնա հաջորդների համար:
Ունեցվածքի թվացյալ օրինական անձեռնմխելիության պահմանման կարևորությունը կդառնա բեսպրեդելի նոր այլասերված տարբերակի սկիզբ:
Մարդու մեջ պետք ա վախ լինի, որ ինքը իրա կերած ք.քերի համար պատասխան պետք ա տա: Պետք ա:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 31.10.2013, 16:29:
Լիլ, խնդրելով սերժիկը չի հեռանալու, դա կասակածից դուրս ա:
Հեռանալ հնարավոր ա, միայն նպաստավոր պայմաններ ստեղծելու դեպքում: Լևոնի հոդվածում խնդրանք չկար: Կար պահանջ ու կար քարտեզ: Մնացածը կարող ա իրական դառնա միայն զուգահեռ այլ քայլերի դեպքում:
Մի հատ էլ ասեմ. ես էս պահին չգիտեմ ինչ պրոցես ա գնում: Դուք էլ չգիտեք: Էնպես որ մեզ ուրիշ բան չի մնում, քան սպասելը:
Բայց ասեմ, որ ես առաջիկայում ակտիվ զարգացումներ եմ ակնկալում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ահագին շատ, ու ամեն անգամ էլ երբ սպասել եմ, իմ սպասումին հաջորդել են ակտիվ զարգացումներ:
Էդ զարգացումները չե՞ն բերել քո սպասած կուլմինացիոն արդյունքին: Այո՛, չեն բերել:
Ես էս անգամվա սպասածս ակտիվ զարգացումներն էլ չեմ գրել, որ բերելու են կուլմինացիոն արդյունքի:
Բայց այ որ շարունակում եմ վստահ լինել, որ կուլմինացիոն արդյունքի համար ակտիվանալ պետք է, հաստատ է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ