User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Արևելյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #6
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ կամ ընդհանրապես ակումբում ուզում եմ գրել, շատ բան կա որ կուզեմ գրեմ, բայց համ էլ անիմաստ եմ համարում ժամանակս գնո՜ւմ ա․․․

    Միշտ ուզում եմ էստեղ հայ գտնեմ, չնայած լիքը մարդ կա, ընկերներ տարբեր երկրներից, ազատ ժամանակ էլ չեմ ունենում որ ասեմ դրա համար, ուղղակի էլի, նենց եմ ուզում, մինչև գալս էլ։ Երբ արդեն եկա էստեղ դե հիմա չկա չկա մտածեցի ոչինչ բայց թե որ տեսնում եմ ասենք նույն երկրից եկածները միասին իրենց լեզվով խոսում են սիրտս ճաքումա մեկը լիներ էլի։ ինչևէ․․․էսօր առավոտից գրադարանում նստած եմ, արդեն ժամը մոտ հինգն էր, իմ նախատեսածի պես, արդեն ավարտում էլ էի ու մտածեցի գնամ կամաց : մեկ էլ գլուխս բարձրացնեմ իմ սեղանին չէ, բայց դիմացի սեղանին մեկը նստածա դեմքով ինձ ու ահավոր տպավորիչ դեմք։ Դա էլ նկատելի դարձավ քանի որ դիմացիս աղջիկը գնացել էր մի քանի րոպեով։ Չնայած լիքը մարդիկ են գնում գալիս փոխվում, ես էլ գլուխս կախ աշխատում եմ մեծամասմբ չեմ նայում ու ուշադրություն չեմ դրաձնում մարդկանց։ Բայց թե սա ուրիշ դեպք ա։ՃՃ։ Ուշադիր նայում եմ․ հա՛․․․չէ՛․․․․․հա՛, հա՛, պետքա գնալ հարցնել, հենց հիմա՛։ Բայց չէ՜ հնարավոր չի որտև գիտեմ էնքան մարդ կա, որ շատ հայի նման ա, բայց հայ չի, կամ էլ հակառակը շատ կարող ա պատահի, ասենք ինձ էլ հեշտ կարելի ա շփոթել։ Բայց ախր, ինչի՞ ա իրենից ինձ որպես հայի ազդակներ գալիս ։ Շատերին եմ տեսել օրինակ թուրքերի, պարսիկների մեջ էլ կան որ հայի նման են կամ ասենք հույների էլ ու էդպես․ չէ, հայ չի ու վերջ։ Ու դասս կարդալու փոխարեն էդ եմ մտածում ու իրեն նայում ավելի լավ հասկանալու համար,ինքն էլ ինձ, նայում եմ հագուստին ինչ որ բան կարող ա հուշի, դեմքը լրիվ հայի, մազերի կարճ կտրվածքը հայ տղաների մոտ տարածված։ Իր նայելուց էլ մտածում եմ կարող ա ինքն էլա մտածում ես հայ եմ ։D ։ Ճիշտն ասած մարդկանց հետ էդպես խոսելու հարցնլու հետ խնդիր չունեմ, էստեղ էլ ամեն օր նոր մարդկանց հետ եմ ծանոթանում, կամ ասենք գրադարանում էդպես նստած ծանոթանում, փսփսալով ։ Ինչևէ հետո նորից գալիս ա մյուս ազդակը․ հայ ա վերջ համ էլ բաց մաշկ ունի, սև մազեր ու հայացքը, շարժվելը մի տեսակ հայկականա, զուտ ինտուիտիվ եմ մտածում էս պահը, բայց ես չեմ սիրում էդպես, ես սիրում եմ տրամաբանությամբ։ Լավ, մտածում եմ, մոտենամ դիմացը նստեմ/ազատ էր/ ներողություն կխնդրեմ ու կհարցնեմ, որ հայ չլինի, կասեմ, որ ուրիշի հետ շփոթում եմ, էս էլ ինձ ապահովագրում եմ չնայած համ էլ վատը նա ա որ գրադարանում մի քիչ հարմար չի խոսելը ամեն դեպքում․․․դիմացիս աղջիկը եկավ նստեց, էլ բան չի երևում․․․վերջ, վեր կացա ու դուրս եկա․․․
    Հիմա էլ ներքևն եմ մտածում ինչ անեմ ու դուրս չե գալիս, համ էլ ցուրտա դրսում։ՃՃ։ Մի փաստ էլ նաև, որը ինձ ստիպում ա մտածել թե հնարավոր ա լինի, նա ա, որ ESN-ում(կազմակերպությունա) գրանցվելիս էդ տղան հարցրեց էլի մարդ կա՞ Հայաստանից, ասցի չէ, ասեց հա, էստեղ առնվազն մի անգամ արդեն գրել եմ, որտև որ առաջի տառը գրում եմ բերումա։
    Ըհը հիմա ես ինչ անե՞մ․․․․ շատ կուզեմ է հայ լինի, եթե դաժե չլնի իմանամ որ իմացել եմ հայ չի, անկապ մտածում եմ, գոնե կամ ներս գնամ մի բան կարդամ, կամ էլ տուն գնամ, իբր ի՞նչ եմ անում։ Որոշեցի բարձրանամ։ Բարձրացա ուզում էի մտնեմ, տեսնեմ ինքը կանգնած ինչ որ բանա անում, չմտա, մտածեցի կարղ ա դուրսա գալիս, հենա լավա: Բայց մի րոպե կանգնեցի ու նորից իջա ներքև, մի քանի րոպե էլ ու տուն եկա լավ չեղավ։


    Հուսով եմ ավելի քան 26.000 ուսանողների մեջ դեռ կտեսնեմ իրեն կամ ուրիշ հայի
    "Non est ad astra mollis e terris via."

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.11.2013), enna (12.12.2013), Smokie (30.10.2013), Նաիրուհի (05.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արևելյան Խոստումներ / Eastern Promises
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.11.2010, 12:46
  2. Արևելյան և արևմտյան մտածողություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 59
    Վերջինը: 23.04.2010, 15:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •