Երբ նոր էի ակումբում գրանցվել, մտքովս ընդհանրապես չէր անցնում, որ կարող է մի օր օրագիր բացեմ, դե մտածում էի դա իմը չի, ինձ ավելի շատ հետաքրքիր է ուրիշի օրագիրը կարդալ, բայցի այդ թղթե օրագիր էլ երբևէ չեմ ունեցել: Բայց էս վերջերս անընդհատ մտքիս է, որ բացեմ, ու էդպես ժամանակ չի լինում, ձգձգվում է: Միշտ, եթե ինչ-որ բան գրել եմ, Անկապում եմ գրել/չնայած կուզեի 2 տարվա էդ ամեն ինչը մի տեղ հավաքված լիներ/, բայց ինչ-որ բաներ էլ եղել են չեմ գրել զուտ մտածելով, որ Անկապային չեն: Ինչևէ, էստեղ ուզում եմ ինձ ազատ զգալ, ոնց ամեն տեղ:
Մի խոսքով, բարի գալուստ Արևելյան աշխարհ: Չգիտեմ օրագիրը ինչքանով արևելյան կլինի, կամ ընդհանրապես կլինի թե ոչ, ամեն դեպքում էստեղ արևելյանը գտնելը արդեն իմ խնդիրը չէ
Գունավոր սկզբի համար
Հ.Գ. Չնայած հանգամանքին, որ ես արևմտյանին դեմ չեմ, ինձ արևելյանը հարազատ է
Հ.Հ.Գ ինձ էլ արդեն հետաքրքրեց թե ինչո՞ւ եմ հակված Արևելքին: Ես, լինելով դետերմինիստ, զարմանալի ա, որ մինչև հիմա պատճառը մտքովս չէր անցել![]()
Էջանիշներ