User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Արևելյան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արևելյան

    Երբ նոր էի ակումբում գրանցվել, մտքովս ընդհանրապես չէր անցնում, որ կարող է մի օր օրագիր բացեմ, դե մտածում էի դա իմը չի, ինձ ավելի շատ հետաքրքիր է ուրիշի օրագիրը կարդալ, բայցի այդ թղթե օրագիր էլ երբևէ չեմ ունեցել: Բայց էս վերջերս անընդհատ մտքիս է, որ բացեմ, ու էդպես ժամանակ չի լինում, ձգձգվում է: Միշտ, եթե ինչ-որ բան գրել եմ, Անկապում եմ գրել/չնայած կուզեի 2 տարվա էդ ամեն ինչը մի տեղ հավաքված լիներ/, բայց ինչ-որ բաներ էլ եղել են չեմ գրել զուտ մտածելով, որ Անկապային չեն: Ինչևէ, էստեղ ուզում եմ ինձ ազատ զգալ, ոնց ամեն տեղ:
    Մի խոսքով, բարի գալուստ Արևելյան աշխարհ: Չգիտեմ օրագիրը ինչքանով արևելյան կլինի, կամ ընդհանրապես կլինի թե ոչ, ամեն դեպքում էստեղ արևելյանը գտնելը արդեն իմ խնդիրը չէ
    Գունավոր սկզբի համար


    Հ.Գ. Չնայած հանգամանքին, որ ես արևմտյանին դեմ չեմ, ինձ արևելյանը հարազատ է
    Հ.Հ.Գ ինձ էլ արդեն հետաքրքրեց թե ինչո՞ւ եմ հակված Արևելքին: Ես, լինելով դետերմինիստ, զարմանալի ա, որ մինչև հիմա պատճառը մտքովս չէր անցել
    "Non est ad astra mollis e terris via."

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (29.07.2013), erexa (29.07.2013), Freeman (01.08.2013), Meme (29.07.2013), Ruby Rue (29.07.2013), Smokie (29.07.2013), StrangeLittleGirl (29.07.2013), Այբ (08.08.2013), Արևհատիկ (29.10.2013), Դատարկություն (30.07.2013), Նիկեա (29.07.2013), Շինարար (29.07.2013), Ուլուանա (29.07.2013)

  3. #2
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ միշտ հաճելի ա եղել էքզիստենցիալ թեմաներով զրուցելը հատկապես «էքզիտենցիալ» մարդկանց հետ, կամ ուղղակի հետաքրքիր, կամ մի քիչ ցնդած ֆանտազիա ունեցող: Նա, որ ինձ հետաքրքրումա էդ թեման,կասեք, դե իհարկե դա տարիքից ա, թինեյջերի վերաբերմունքա կյանքին ու էնքան լուրջ չի, բայց մեկա ինձ միշտ հետաքրքիրա սա, չնայած դեռ մի քանի օր թինեյջեր եմ:
    Փոքր ժամանակ՝ երևի մի տաս տարեկան,հիշում եմ, մեր տան լուսամուտից դուրս էի նայում, ու մտածում, լավ, ինչի՞ ենք մենք ծնվում, ինչի՞ մարդիկ կան, ինչի՞ ես կամ, կարո՞ղ ա բոլոր մարդիկ իրականում իմ համար են ապրում, կամ ես/մենք/ ուրիշի: Երևի չէի ուզում հավատալ, որ ամեն ինչ էդքան անկապ ա:
    Մեկ–մեկ ինձ թվումա շատ եմ խորանում էս ամենի մեջ, հատկապես էս վերջին դեպքերից հետո հարազատա դարձել ավելի թեման, դե տարիքի ու ժամանակի հետ կանցնի մի քիչ, գիտեմ: Որ խորանում եմ/ըստ ինձ էլի խորանում/, մեկ-մեկ հայտնվում եմ էքզիստենցիալ վակումի, կրիզիսի մեջ, առկախման վիճակում քիչ ա մնում նիհիլիզմի հանգեմ, բայց չէ Կամյուն ասումա. «Եթե ոչինչ իմաստ չունենար, դու ճիշտ կլինեիր, բայց կա ինչ-որ բան, որ դեռ իմաստ ունի»: Ես հավատում եմ իրեն ու ոչ թե անկապ, այլ հիմքեր գտնելով, չնայած հնագամանքին, որ ամեն ինչ զրո ա ժամանակի ու տարածությամ մեջ: Զուտ նրա համար, որ կա մահը ու ոնց Հեսսեն ա ասում. «Մենք վարգում ենք անդունդի եզրին ընթացող ուղեսայլի մեջ, և ձիերը խրտնել են։ Մենք բոլորս դատապարտված ենք մահվան և պետք է կործանվենք...»: Բայց հոգ չէ, մենք կհամակերպվենք, եթե համակերպվում ենք ուրիշների մանվանը, մերը նույնիսկ ավելի հեշտ կանցնի:
    Ինչ վերաբերումա փուչության զգացմանը, իրոք, սպանում ա մեկ-մեկ, ու ամեն անգամ մենք/ես/ ինչ-որ բաներ ենք գտնում դա լցնելու համար, ընտանիք,սիրելի մարդիկ, աշխատանք, հետաքրքրություններ, հոբբի, երաժշտություն ճանապարհորդել ևն: Ու էս ամենի մեջ մենք չենք տեսնում իրեն: Ես էլ, ինձ միշտ փորձում եմ զբաղբած պահել, այլապես ընկնում եմ դատակության գիրկը: Ոնց տեսնում եմ մարդիկ կան էս ամենին ցինիզմով են վերաբերում, դե կարելիա ասել, ելք ա, բայց իմ ուզածը չի:
    Հա հիմքերի մասին, ինձ թվումա Հեսսեն ճիշտ ա, իրոք կարևորը հենց սերն ա, սիրելիների հետ կապվածությունը, ինքը հզոր ա: Կարևոր են հույզերն ու զգացմունքները, ուրախանալը, երջանիկ լինելը, կարևորա պահը: Պահը գնահատելը ու դրանով ապրելը, վայրկյանի մեջ իմաստ գտնելը, իմաստավորելը, ապրելն ու կյանքը ամեն բջիջով, ամեն պահի զգալը, գնահատելը, որտև մենք իրեն ունենք, ինքը հրաշալի բանա, իսկ կորցնելուց հետո չենք կարող գնահատել, ինչպես սովոր ենք անել:










    Հ.Գ.Մի քիչ էքզիստենցիալցնդաբանություն շարքից
    "Non est ad astra mollis e terris via."

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.11.2013), Freeman (01.08.2013), Philosopher (23.10.2013), Smokie (16.08.2013), StrangeLittleGirl (01.08.2013), Դատարկություն (01.08.2013), Նաիրուհի (02.08.2013), Նիկեա (01.08.2013), Շինարար (01.08.2013), Ուլուանա (09.08.2013)

  5. #3
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ կան ու ոչ միայն մարդիկ /էլի չգիտեմինչեր/, որոնց մենք պոտենցիալ սիրում ենք, բայց չգիտենք դրա մասին: Ասում եմ ինչ վատա, որ մենք իրենց ուշ ենք հանդիպում կամ էլ երբեք չենք հանդիպի:
    "Non est ad astra mollis e terris via."

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.11.2013), Freeman (12.08.2013), Meme (08.08.2013), Smokie (16.08.2013)

  7. #4
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրիիիիիիիիիիիիիիիի մերսի շա՜տ ամեն ինչի համար, էս էլ նոր տեսա, շնորհակալ եմ
    հատուկ օրագրիս համար:ՃՃ
    "Non est ad astra mollis e terris via."

  8. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.11.2013), Cassiopeia (24.10.2013), enna (12.12.2013), Freeman (26.08.2013), ivy (23.10.2013), Moonwalker (26.08.2013), Ruby Rue (26.08.2013), Smokie (26.08.2013), StrangeLittleGirl (28.08.2013), Vardik! (26.08.2013), Արամ (30.10.2013), Արևհատիկ (29.10.2013), Դատարկություն (26.08.2013), Նաիրուհի (23.10.2013), Նարե91 (26.08.2013), Շինարար (26.08.2013), Ուլուանա (12.12.2013), Վոլտերա (26.08.2013)

  9. #5
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոգա
    Արդեն մի քանի պարապմունքի գնացել եմ, կայֆ
    հարազատս ա
    "Non est ad astra mollis e terris via."

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (12.12.2013), Meme (13.12.2013), Smokie (25.10.2013), Նաիրուհի (23.10.2013), Ուլուանա (12.12.2013)

  11. #6
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ կամ ընդհանրապես ակումբում ուզում եմ գրել, շատ բան կա որ կուզեմ գրեմ, բայց համ էլ անիմաստ եմ համարում ժամանակս գնո՜ւմ ա․․․

    Միշտ ուզում եմ էստեղ հայ գտնեմ, չնայած լիքը մարդ կա, ընկերներ տարբեր երկրներից, ազատ ժամանակ էլ չեմ ունենում որ ասեմ դրա համար, ուղղակի էլի, նենց եմ ուզում, մինչև գալս էլ։ Երբ արդեն եկա էստեղ դե հիմա չկա չկա մտածեցի ոչինչ բայց թե որ տեսնում եմ ասենք նույն երկրից եկածները միասին իրենց լեզվով խոսում են սիրտս ճաքումա մեկը լիներ էլի։ ինչևէ․․․էսօր առավոտից գրադարանում նստած եմ, արդեն ժամը մոտ հինգն էր, իմ նախատեսածի պես, արդեն ավարտում էլ էի ու մտածեցի գնամ կամաց : մեկ էլ գլուխս բարձրացնեմ իմ սեղանին չէ, բայց դիմացի սեղանին մեկը նստածա դեմքով ինձ ու ահավոր տպավորիչ դեմք։ Դա էլ նկատելի դարձավ քանի որ դիմացիս աղջիկը գնացել էր մի քանի րոպեով։ Չնայած լիքը մարդիկ են գնում գալիս փոխվում, ես էլ գլուխս կախ աշխատում եմ մեծամասմբ չեմ նայում ու ուշադրություն չեմ դրաձնում մարդկանց։ Բայց թե սա ուրիշ դեպք ա։ՃՃ։ Ուշադիր նայում եմ․ հա՛․․․չէ՛․․․․․հա՛, հա՛, պետքա գնալ հարցնել, հենց հիմա՛։ Բայց չէ՜ հնարավոր չի որտև գիտեմ էնքան մարդ կա, որ շատ հայի նման ա, բայց հայ չի, կամ էլ հակառակը շատ կարող ա պատահի, ասենք ինձ էլ հեշտ կարելի ա շփոթել։ Բայց ախր, ինչի՞ ա իրենից ինձ որպես հայի ազդակներ գալիս ։ Շատերին եմ տեսել օրինակ թուրքերի, պարսիկների մեջ էլ կան որ հայի նման են կամ ասենք հույների էլ ու էդպես․ չէ, հայ չի ու վերջ։ Ու դասս կարդալու փոխարեն էդ եմ մտածում ու իրեն նայում ավելի լավ հասկանալու համար,ինքն էլ ինձ, նայում եմ հագուստին ինչ որ բան կարող ա հուշի, դեմքը լրիվ հայի, մազերի կարճ կտրվածքը հայ տղաների մոտ տարածված։ Իր նայելուց էլ մտածում եմ կարող ա ինքն էլա մտածում ես հայ եմ ։D ։ Ճիշտն ասած մարդկանց հետ էդպես խոսելու հարցնլու հետ խնդիր չունեմ, էստեղ էլ ամեն օր նոր մարդկանց հետ եմ ծանոթանում, կամ ասենք գրադարանում էդպես նստած ծանոթանում, փսփսալով ։ Ինչևէ հետո նորից գալիս ա մյուս ազդակը․ հայ ա վերջ համ էլ բաց մաշկ ունի, սև մազեր ու հայացքը, շարժվելը մի տեսակ հայկականա, զուտ ինտուիտիվ եմ մտածում էս պահը, բայց ես չեմ սիրում էդպես, ես սիրում եմ տրամաբանությամբ։ Լավ, մտածում եմ, մոտենամ դիմացը նստեմ/ազատ էր/ ներողություն կխնդրեմ ու կհարցնեմ, որ հայ չլինի, կասեմ, որ ուրիշի հետ շփոթում եմ, էս էլ ինձ ապահովագրում եմ չնայած համ էլ վատը նա ա որ գրադարանում մի քիչ հարմար չի խոսելը ամեն դեպքում․․․դիմացիս աղջիկը եկավ նստեց, էլ բան չի երևում․․․վերջ, վեր կացա ու դուրս եկա․․․
    Հիմա էլ ներքևն եմ մտածում ինչ անեմ ու դուրս չե գալիս, համ էլ ցուրտա դրսում։ՃՃ։ Մի փաստ էլ նաև, որը ինձ ստիպում ա մտածել թե հնարավոր ա լինի, նա ա, որ ESN-ում(կազմակերպությունա) գրանցվելիս էդ տղան հարցրեց էլի մարդ կա՞ Հայաստանից, ասցի չէ, ասեց հա, էստեղ առնվազն մի անգամ արդեն գրել եմ, որտև որ առաջի տառը գրում եմ բերումա։
    Ըհը հիմա ես ինչ անե՞մ․․․․ շատ կուզեմ է հայ լինի, եթե դաժե չլնի իմանամ որ իմացել եմ հայ չի, անկապ մտածում եմ, գոնե կամ ներս գնամ մի բան կարդամ, կամ էլ տուն գնամ, իբր ի՞նչ եմ անում։ Որոշեցի բարձրանամ։ Բարձրացա ուզում էի մտնեմ, տեսնեմ ինքը կանգնած ինչ որ բանա անում, չմտա, մտածեցի կարղ ա դուրսա գալիս, հենա լավա: Բայց մի րոպե կանգնեցի ու նորից իջա ներքև, մի քանի րոպե էլ ու տուն եկա լավ չեղավ։


    Հուսով եմ ավելի քան 26.000 ուսանողների մեջ դեռ կտեսնեմ իրեն կամ ուրիշ հայի
    "Non est ad astra mollis e terris via."

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.11.2013), enna (12.12.2013), Smokie (30.10.2013), Նաիրուհի (05.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արևելյան Խոստումներ / Eastern Promises
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.11.2010, 12:46
  2. Արևելյան և արևմտյան մտածողություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 59
    Վերջինը: 23.04.2010, 15:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •