Սրա մասին արդեն ասել եմ Մարիին, մի հատ էլ էստեղ գրեմ:
Կուզեի «բլից պատմվածքների» նախագիծ անցկացնեինք՝ լրիվ բաց անուններով, առանց քվեարկության, զուտ քննարկումներով:
Գաղափարը հետևյալն է:
Նշանակվում է օր ու ժամ, բոլոր ցանկացողները տվյալ ժամին «լինում են տեղում», Մարին տալիս է պատմվածքի թեմա (գուցե միայն մի քանի առանցքային բառ) կամ ժանր ու տալիս ժամանակ, ասենք՝ կես ժամ, որն ավարտվելուց անմիջապես հետո բոլոր ստացված գործերը բաց անունենրով դրվում են թեմայում, նայում ենք, թե էդ կարճ ժամանակում ում մոտ ինչ է ստացվել, քննարկում:
Ես քվեարկություններից արդեն էնքան կուշտ եմ ու երևի շատ-շատերն էլ՝ ինձ նման, որ կուզեի՝ ինչ-որ ժամանակ քվեարկությամբ (մրցույթով) ոչ մի նախագիծ ընդհանրապես չանցկացվեր. կարելի է առանց «հաղթելու» գաղափարի էլ հանգիստ ստեղծագործել ու մասնակցել նախագծերի:
Ափսոս:
Մնաց մյուս անգամ:![]()
Alphaone (17.10.2013)
Հետաքրքիր ա, կարելի ա փորձել:
Հիմնական բացասական կողմն էն է, որ անկախ պայմանավորվածության ձևից հավանականությունը, որ բոլոր ցանկացողները նշանակված ժամին կարող են ազատ լինել, կտրուկ նվազում է: Սա, կարծում եմ, բերելու է պատմվածքների սակավության:
Հաջորդ բացասական կողմն այն է, որ ինչքան էլ շատերը պնդում են, որ իրանք ասենք 10 կամ երեսուն րոպեում են գրում, իրականում կարծում եմ, որ մեծ մասը նախ ահագին մտածում են, հետո գրում են, հետո, որոշ ժամանակ անց վրայից անցնում նոր ուղարկում: ՀԱմենայն դեպս կարծում եմ, որ առնվազն այսքանն են քայլերի այն հաջորդականությունը, որոնք «պատվերով» ստեղծագործության որակի վրա կարող են դրական ազդել:
Եվ վերջապես. կարծում եմ ամեն դեպքում ստեղծագործական մրցույթների ընդմիջման ժամանակն է, անկախ ձևից, նորամուծության էլեմենտ ունենալ-չունենալուց:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էսքանից հետո առաջին նախադասությունդ գրելու իմաստը չհասկացա...
Ու մեկ էլ չեմ հասկանում՝ ինչից ես նյարդայնացած. մրցութային թեմայից էլ է զգացվում:
Դե եթե արդեն չմասնակցողներն էլ են էսպես նյարդայնանում, ընդհանրապես դադարեցնենք. թեև իմ ասածը մրցույթ չէր:
Երևի մարդիկ ընդհանուր առմամբ ակումբի գրական քննարկումներից են հոգնած՝ կապ չունի որտեղ լինի ու ինչ կոնտեքստում:
Այվի ջան, ես համոզված եմ, որ որևէ գաղափար իրագործելուց պետք ա նայել ոչ միայն դրական կողմերը, այլև բացասականները: Դրականները, կարծում եմ, էս դեպքում ակնհայտ էին, մանավանդ որ ահագին մարդիկ իրենց դրած շնորհակալություններով ու արձագանքներով ցույց տվել էին, որ հավանում են գաղափարը: Ես էլ իմ վրա վերցրեցի բացասականներից մի քանիսը ցույց տալու խնդիրը, որովհետև երբ քննարկման առարկա դառնան էդ բացասականները, ապա հնարավոր են երեք հիմնական լուծումներ.
1. պայմանների թեթևակի փոփոխումներ, որպեսզի այդ խնդիրները չառաջանան,
2. պայմանները նույնությամբ թողնել, որտև քննարկման ընթացքում կերևա, որ նշված բացասականներն իրական խոչընդոտ չեն,
3. գաղափարից հրաժարում, որովհետև քննարկման ընթացքում կգանք եզրակացության, որ իրագործելի չի:
Ընդ որում նշեմ, որ տվյալ դեպքում երրորդ տարբերակն իմ կարծիքով ամենաԱՆհավանականն է:
Տվյալ դեպքում որպես խնդրի լուծում ես առաջարկում եմ 30 րոպեի վերանայումը, համարելով, որ դա չափազանց փոքր ժամանակամիջոց է, հաշվի առնելով պոտենցիալ մասնակիցների աշխատանքային տարբեր գրաֆիկները, տարբեր ժամային գոտիներում գտնվելը, օրվա զբաղվածության աստիճանները և այլն:
Որպես այլընտրանքային լուծում առաջարկում եմ մի տարբերակ, որը պրոբլեմատիկ ա լինելու մրցույթը կազմակերպողի համար: Այդ տարբերակում այսպես կոչված վարողը առանձին «աշխատելու է» մասնակցել ցանկացողների հետ, յուրաքանչյուրին իրեն հարմար ժամին ուղարկելով թեմայի վերնագիրն ու 30 րոպե անց ստանալով տարբերակը: Պարզապես այս դեպքում մեծ է ռիսկը, որ որևէ մեկը կկասկածի վարողին անաչառության մեջ:
Բայց որպեսզի լրիվ հասկանաս, թե ինչու եմ ամեն դեպքում գրել առաջին նախադասությունը, ասեմ.
1. Ցանկացած նորամուծություն հետաքրքիր է, կարող է շատ հետաքրքիր բան ստացվել:
2. Հետաքրքիր է տեսնել, թե ավելի կարճ ժամանակում քանիսը կարող են «տեղավորվել», ստեղծագործել:
3. Քննարկման ժամանակ վիրավորվածության աստիճանը կարող է կտրուկ նվազել, որովհետև «մշակելու կարիք ունի» տիպի քննադատությունը նման ֆորմատում բոլորն էլ ավելի հեշտ կընդունեն, հասկանալով, որ ժամանակ իսկապես չեն ունեցել մշակելու:
4. Քվեարկության բացակայությունը փորձելը շատ լավ բան է, որովհետև կկարողանանք տեսնել, թե ինչքանով է «հաղթելու գաղափարը» ազդում նման քննարկումների որակի ու քանակի վրա, ինչքանով են նման դեպքերում մասնակիցները շահագրգռված լինում մասնակցել, քննարողները՝ քննարկել:
Բայց վերադառնանք իմ վերջին նախադասությանը: Ստեղծագործական մրցույթների արագ իրար հաջորդելը արդեն բազմիցս բերել է լճացման, ձանձրացրել մասնակիցներին: Առաջին անգամը չի, որ դրանով անցնում ենք, առաջին անգամը չի, որ նույն սխալը անում ենք: Միայն վերջին մրցույթի քննարկումների տոնայնությունը, ինչքան որ հետևել եմ, արդեն հուշում է, որ հասնում ենք սահմանին: Եթե այս տեմպերով 1-2 մրցույթ էլ անենք, ապա ես վախենում եմ, որ դրան կհաջորդի արդեն ոչ թե կարճ, այլ շատ երկար ու հարկադիր ընդմիջում: Ու կապ չունի, իմ կարծիքով, որ առաջարկը ֆորմալ առումով մրցույթ չի:
Հետևաբար իմ գրառումը, կարծում եմ, պետք է ընթերցվեր ոչ թե որպես «նյարդային» գրառում, այլ այսպես. «լավ միտք է, եկեք փորձենք, բայց որոշ ընդմիջումից հետո, իսկ մինչ այդ քննարկենք հնարավոր բացասական կողմերը»:
Այվի ջան, ես ցավում եմ, որ դու իմ քննարկման հստակ ուղերձով, ինչպես նաև բացթողումները նկատող գրառումները ընկալում ես որպես նյարդային: Ախր էդ նույն ձևի ես կարող եմ քո այս գրառումն ընկալել որպես նյարդային
հ.գ. Չմոռանանք նաև, որ այստեղ ես ընդամենը կարծիք գրող եմ: Բաժնի մոդերատոր նշանակված է Վոլտերան, ով ըստ «պաշտոնի» ինքն է որոշումներ կայացնում, թե ինչ մրցույթ անցկացնի ու երբ անցկացնի: Միայն թե ես հուսով եմ, որ ինքը քննարկումներին հետևելով այդ որոշումները կկայացնի, լսելով թեր ու դեմ կողմերը:
Վերջին խմբագրող՝ Chuk: 18.10.2013, 14:42:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ, ժամանակի առումով գուցե կես ժամվա փոխարեն մի ժա՞մ տրվի: Ամեն դեպքում, Ինչ, որտեղ, երբ-ն էլ էր նման ինտերակտիվ ձևով անցկացվում: Կարծես լուրջ խնդիրներ չէին առաջանում, միշտ էլ ամենաքիչը մի հինգ-վեց մասնակից լինում էր (ի դեպ, ինչու՞ եմ անցյալով խոսում, մոտ ժամանակներս չի՞ լինելու):
Ինչ վերաբերում ա մրցույթներին դադար տալուն, ապա համաձայն եմ հետդ: Գրեթե վստահ եմ, որ եթե էս մեկից հետո ավանդական մրցույթ կազմակերպվի, ոչ ոք չի մասնակցի: Սաղս էլ սպառված ու սատկած ենք: Բայց էս բլից մրցույթի ֆորմատն ուրիշ ա, թարմություն ա մտցնում, գուցե հակառակը, դա նոր աշխուժություն մտցնի: Իհարկե, ամեն դեպքում գտնում եմ, որ էս մրցույթից հետո անկախ ամեն ինչից արժե գոնե երկու շաբաթանոց դադար տալ:
Ես ճիշտն ասած էնպես ա ստացվել, որ «Ինչ-որ-երբ»-երին հիմնականում չեմ կարողացել հետևել, չնայած կարծեմ ժամանակին ինքս էլ եմ կազմակերպել: Սա կարող ա օգտակար լինի հասկանալու համար: 5-6 հոգի՞: Իսկ առավելագույնն ինչքա՞ն: Սա լավ ցուցիչ կլինի, որտև իմ կարծիքով այս խաղին պոտենցիալ մասնակիցները պետք է ավելի շատ լինեն, քան ստեղծագործական նախագծին, էլ չասած որ կարճ ժամանակում ստեղծագործելը շատ ավելի բարդ բան է, քան իմացական կամ տրամաբանական հարցին պատասխանելը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ, կարծեմ էն «լավ օրերին» մինչև քսան հոգու հասել ա: Միջինում միշտ մի ութ-ինը գոնե էղել են: Բայց չմոռանանք նաև, որ էդ խաղը սենց էր կազմակերպվում. առավոտը հայտարարությունը դրվում էր, իրիկունը ով հասցնում, միանում էր: Իսկ եթե մի շաբաթ առաջ հայտարարություն դրվի, արդեն ավելի շատ մարդկանց հարմարացնելու հավանականությունն ավելի մեծ ա: Հետո, կարծում եմ, էսպիսի մրցույթին հինգ-վեց հոգու մասնակցությունն էլ հերիք ա, մանավանդ որ մրցակցություն չի լինելու:
Chuk (18.10.2013)
Գաղափարն ինձ հիշեցրեց դպրոցական շարադրությունները, որ պիտի հասցնեինք մի դասի ընթացքում գրելՍիրում էի, բայց հիմնականում ժամանակս չէր հերիքում է՜վրիկայի ու շարադրելու համար:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Շինարար (18.10.2013)
Սմոքի ջան, շարադրություն գրողը մի շաբաթ ու մի ամիս ժամանակի դեպքում էլ է շարադրություն գրում։
Ամբողջ իմաստը կարճ ժամանակում հենց պատմվածք ստեղծելու մեջ է։
Իսկ եթե ամեն դեպքում քվեարկությա՞մբ լինի
Մտքովս մի տարբերակ էլ անցավ, սա ուղղակի քննարկելու համար ներկայացնում եմ:
Ընտրվում է որևէ օր, որն առավել հարմար է բոլորին: Օրվա մեջ ընտրվում է երկու ժամ, որոնցից ամեն մեկը հարմար է X հոգու: Առաջին ժամին առաջարկվում ա մի թեմա ու գրում են առաջին X-ը, երկրորդին այլ թեմա, գրում են երկրորդ X մարդիկ: Յուրաքանչյուրի համար բացվում ա քվեարկություն: Առավելագույն ձայն ստացած երեքական կամ երկուական հոգի (յուրաքանչյուր խմբից) գնում են եզրափակիչ: Եզրափակիչի համար հայտարարվում է լրացուցիչ օր, առաջարկվում ա նոր թեմա, այս անգամ տրվում ա ասենք 2 կամ 3 ժամ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ