Ես որ մոդեր լինեի, էս շնորհակալությունների մասին գրառումներից առանձին թեմա կսարքեի Skype-emoticons-22-itwasntme.gif
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Smokie (08.10.2013)
Ինձ համար շնորհակալությունների համակարգը ահագին լավ բան ա, քանի որ ինքս քչախոս լինելով՝ դրանց միջոցով կարողանում եմ որոշ բաներին հավանությունս կամ շնորհակալությունս արտահայտել։ Եթե բարեխիղճ օգտագործենք, շնորհակալությունները կարող են նույնիսկ ոչ ինֆորմատիվ գրառումների քանակը կրճատել։ Պատկերացնո՞ւմ եք, եթե համակարգը ավելի վաղ ներդրված լիներ, հիմա Angelina-ին կարող է չհիշեինք կամ հիշեինք որևէ ինֆորմատիվ գրառումով…![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Cassiopeia (08.10.2013), Smokie (08.10.2013), Նաիրուհի (08.10.2013)
Էս ինչ շուխուր ընկավ…
Ընդամենը չէի հասկացել, թե ինչի են մարդիկ ինչ-որ մեկի դեպրեսիային շնորհակալություն հայտնում։
Բայց որ սենց խորացանք, ահագին հետաքրքիր բաներ պարզվեցին, թե ով ոնց ա համակարգը ընկալում կամ օգտագործում։
Հլը էլի պատմեք, իմանանք![]()
Աթեիստ (08.10.2013)
Ինչ լավ ա, որ էդ շնորհակալությունները ոչմեկի պետք չեն, կարելի ա դաժե Չուկի դեմ ակցիա սկեսլ, որ հանի:
Անահիտի գրածից բավական վախեցա,մի հատ էլ կարդացի՝ էլի վախեցա...
Անահիտ ջան, եթե իմ գրառումների տակ, մեկը շնորհակալություն ա դնում ինձ ճանաչելով ու իմ գրառում անելու համար, ես դրանից բացի շոյվելուց ու ինձ լավ զգալուց ուրիշ բան չեմ զգում, անկախ նրանից, թե իմ գրառումը ինչքան արժեքավոր ա, էլ չեմ խոսում նրա մասին, որ էդ շնորհակալությունն էլ մի տեսակ ոնց որ էմոցիաներ արտահայտելու ձև լինի:
Հիմա եթե դա քեզ համար տենց խնդիր ա, ես անպայման քեզ շնորհակալելուց ուշադիր կլինեմ, եթե կուզես առանձին թեմայում էլ կմեկնաբանեմ թե ինչի եմ շնորհակալել, բայց Աստծու սիրուն, ինչ վիրավորանքի մասին ա խոսքը, էս արդեին իսկսկանից վիրավորականա, որ դու կամ մեկելը կարծում են, թե մարդուն շնորհակալելով նրա համար, որ ճանաչում ես կամ համակրում կամ ուղղակի ուզում ես իրան շնորհակալաել դրանով մարդուն վիրավորում ես: Անթուլատրելի ա նման միտքն անգամ, էլ չեմ ասում թե դա իրականում կարա լինի:
Ես նույն սկզբունքով եմ շարժվելու, շնորհակալելու եմ ու վարկանիշեմ բոլոր նրանց ում ուզում եմ, սիրում, ճանաչում եմ ու անգամ գրառումն էլ եթե չհասցնեմ կարդալ,մեկ ա շնորհակալելու եմ:
Եթե նշված խմբերում եղած մարդիկ դրանից կնեղանան, խնդրեմ, ստեղ գրեք, կոնկրետ՝ Հովո, մեզ չշնորհակալես, մենք քո շնորհակալությունից նեղվում ենք, դա համարում ենք վիրավորանք ու չգիտեմ ինչ, խոստանում եմ, էլ էդ կնոպկին չկպնեմ ձեր գրառումների տակ
ԽԾԲ-ն էլ ստեղ ոչ մի կապ չունի, ամեն ինչ զուտ հարգանքի,սիրո ու ախպերության վրա ա հիմնված, լրիվ ուրիշ հարց ա, թե էդ արժեքները տարբեր մարդիկ ոնց են ընկալում, դա միայն ու միայն ձեր գործն ա:
Ակումբում շատ ավելի "կեղտոտ" բաներ են լինում, ինչից կարելի ա նեղանալ ու ինչի մասին խոսել, իսկ մենք փաստորեն շնորհակալելուց ենք նեղվում : of aman esim e
Աթեիստ (08.10.2013)
սիրում ենք էլի ամեն փոքր բանը հայկական հարցի վերածել: շնորհակալություն ա էլի, ինչի ենք դրա տակ էլ տողատակ փնտրում՞
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Ժող, համենայն դեպս ասեմ, որ մինչև էսօր իմ դրած համարյա բոլոր շնորհակալությունները (բացառությամբ պատահաբար դրված, միամիտ ստացված մեկ-երկուսի, որի մասին անմիջապես հաջորդ գրառմամբ տեղեկացրել եմ) նշանակում են հենց շնորհակալություն և անմիջապես կապ ունեն գրառման բովանդակության հետ, հույս ունեմ իմ ստացածները նույնպես:
Երբ որ ես եմ շնորհակալում ինչ-որ գրառում, իմացեք, որ էդ նշանակում է հետևյալ տարբերակներից մեկը
1. «կա տենց բան/ դուզ բան ես ասում»
2. «լավն է(են) նկար(ներ)դ»
3. «ո՜նց եմ ես քեզ հասկանո՜ւմ»
4. «համակարգը թույլ չտվեց վարկանիշեի»
5. «գիտեմ, որ ինձ էլ էր վերաբերում, կարդացել եմ»
6. «լավ բան ես գրել, բայց վարկանիշի չի ձգում»
7. «Ճիշտ է անկապ բան ես գրել, բայց սիրում եմ քեզ ու էդ մասին չեմ պատրաստվում բարձրաձայնել»
Վերջին խմբագրող՝ John: 08.10.2013, 19:04:
Jarre (10.10.2013), melancholia (08.10.2013), Smokie (08.10.2013), Աթեիստ (08.10.2013), Նաիրուհի (08.10.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ