Լիլ ջան, ես էդ աղջկան մի անգամ արդեն զգուշացրել եմ, որ իմ գրառումները մեջբերելուց նենց անի, որ ես դա վիրավորական չընդունեմ,իսկ կոպտության դրդող ա թե չէ, կլինի չէ՞, որ ես որոշեմ, որտև դա ինձ ա վերաբերվում, գոնե էս անգամ գրողը տանի:
Աղջկա հետ խոսալու շատ ձևեր կան, այդ թվում նաև իմը:
Ոչ մի հակասություն չկա, ես էլի բարի եմ ու լիքը պոզիտիվություն կա մեջս, բայց ոչ անխտիր բոլորի ու ամեն ինչի նկատմամբ, իսկ կոպտելս իր հիմնավոր պատճառներն ունի, քանի որ արձագանքը իմ գրառմանն էր:
ԱմԷն![]()
Mephistopheles (09.10.2013), Vardik! (09.10.2013)
LisBeth (09.10.2013), Mephistopheles (09.10.2013)
Mephistopheles (09.10.2013)
LisBeth (10.10.2013)
ստեղ իրար եք բռթում, քաղաքի կենտրոնում հաստագլուխների խելքին սենց սադիստություններ ա բռթում.
ո՞նց կարա մարդու մտքով սենց բան անցնի. եթիմ անտերներ
http://www.aysor.am/am/news//2013/10...77471945778752
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Mephistopheles (09.10.2013), Vardik! (09.10.2013), Անվերնագիր (10.10.2013), Տրիբուն (09.10.2013)
Mephistopheles (10.10.2013), Vardik! (09.10.2013), Անվերնագիր (10.10.2013), Արէա (10.10.2013)
էն օրը սենց նստած եմ տանը "աթոռիիս" վրա, ոտս ոտիս գցած… մեկ էլ տեսնեմ պարկետի վրով մի հատ սարդ ա գնում… բնականապար տապշկես հանի որ քյալլին մի հատ իջնեմ, բայց մի մոմենտ կանգ առա… մտածում եմ… արա, էս խեղճը հաստատ չի երազում մեր պարկետի վրով ման գա, կորել ա իրա բունն ա ման գալիս… բացի դրանից, ինքն էլ ա ստեղ ապրում, ուտում խմում, ձագ-մագ ա հանում… ես խի՞ սրան սատկացնեմ… լավ կլինե՞ր որ ինձ մեկը տապշկով տար գլխիս ու սատկացներ փողոցը սխալ անցնելու համար… էս մտքերով տարված տենամ սարդը արաքը ճղում ուզում ա փախնի… վեր թռա տեղիցս մի հատ թղթի կտոր վերցրի սարդին դրի վրեն ու տարա բալկոնից դուրս գցեցի… մեր ախպերն իրան հատուկ ալպինիստի հնարքով սիրուուուն իջավ ծառերի մեջ… ու սենց սիրուն ու հմուտ կենդանուն ես պտի կյանքից զրկեի…
Ամեն դեպքում ուզում եմ էս գրառումը շրջանառության մեջ դնել՝ քննարկման: Քանի որ ես հենց էն մարդկանցից եմ, ով իրան շատ ավելի տաքուկ ու հարմարավետ ա զգում իր օրագրում, քան քննարկման մեջ, ուզում եմ պատճառաբանեմ: Յուրաքանչյուրս ունենք քննարկման մեր սկզբունքները, մեր ձևը, մեր ոճը ոնց որ ամեն բան անելու, օրինակ՝ ուտելու, ասենք մեկը պատառաքաղով ա ուտում, մեկը՝ հացի պատառով:
Ես ամեն գրառում անելիս, քննարկման մեջ մտնելիս աշխատում եմ հնարավորինս տասը չափել, մեկ կտրել, դիմացինիս չեմ ճանաչում, իր էդ պահի հոգեվիճակը չգիտեմ, իր այս կամ այն սահմաններին ծանոթ չեմ, էնպես անեմ, որ հանկարծ չնեղացնեմ, հանկարծ եթե տրամը մի քիչ ավելի չգցեմ: Ու ոչ միշտ ա դա ստացվում էդքանի հետ, էսօր ևս մի անգամ համոզվեցի դրանում:
Ասենք Մեֆին ընդհանրապես չեմ ճանաչում, ոչինչ չգիտեմ իր մասին: Գիտեմ, որ ճարտարապետ ա, Ամերիկաներում ա աշխատում ու ապրում, կին, երեխաներ ունի, ու ինձնից շատ ա լինում ակումբում էն դեպքում, որ եթե իմ կոմպը միացրած ա, ակումբս էլ ա բաց ու անընդհատ նայում եմ՝ ինչ կա, չկա: Իմ աշխատելը վայ աշխատել կարա հարմարվի՝ շաբաթը մի աշխատանքային օրվա զբաղվածություն, համարյա թե ազատ գրաֆիկ, կին երեխա չունեմ, տունն եմ մնացել: Այսինքն, լիքը ժամանակ ունեմ ակումբում լինելու, բնականաբար ինձ զարմացնում ա Մեֆի էդքան շատ ակումբում լինելը, ու ես իր հետ խոսելիս միշտ աշխատում եմ հատկապես զգույշ լինել, որովհետև ինձ համար մութ մարդ ա, ու եսիմ, հանկարծ մի հուսահատ վիճակում չլինի, հանկարծ իմ ավել խոսքը չխոցի իրեն: Մեֆի մասին եմ ասում, որովհետև իր գրառումն եմ մեջբերել, բայց համարյա յուրաքանչյուրին իմ մեջ վերլուծած ունեմ, գուցե շատ սխալ, ու ամենքի հետ փորձում եմ գոնե իմ վերլուծածը հաշվի առնելով խոսել:
Էն որ ասում եմ՝ էնպես խփեմ, հանկարծ չցավացնի: Բնականաբար, ես սովորական մարդ եմ, ասացի՝ ազապ տղա եմ, սիրահարվում եմ, հիասթափվում, մերժվում, լիքը ազատ ժամանակ ունեմ էս ամենի համար, սովորական մարդ եմ, սիրելի մարդիկ ունեմ, ովքեր հիվանդանում են, լինում է՝ նույնիսկ մահանում են, լինում է՝ արտագաղթում են, լինում է՝ հեռու են, ինչքան էլ ես փորձեմ շատ թախծատոչոր չլինել, հազար ու մի տրամադրությամբ մտնում եմ ֆորում, ուզում եմ ցրվեմ, ու մեկ էլ զգում եմ, որ մեկը իմ սրտի նեղ ժամանակ կայֆեր ա բռնում՝ իմ քննարկման ժամանակ արած մի գրառումից կառչելով, մեղադրելու չի, ինքը չգիտի էդ պահին իմ սիրտը գուցե կոտրված է այլևս, գուցե էնպիսի բան ա պատահել, որ նույնիսկ գրելու չի, բայց ախր ես մտածում եմ է գրելուց որ դիմացինիս հետ ով իմանա մի բան կարող ա պատահած լինի, իսկ դիմացինսի վեջը չի:
Բնական ա արտագաղթում եմ ավելի հարմարավետ միջավայր, իմ օրագիր՝ հեռու քննարկումներից, ներվեր ուտոցներից և այլն:
Ու գիտեմ, որ մեծ մասդ ինձ հետ համաձայն չեք լինի, բայց կարծում եմ՝ ինչքան քիչ լինի փոխադարձ հարգանքը քննարկումների ժամանակ, էնքան քիչ են լինելու քննարկումները: Նույն Մեֆը, երբ մեկ էլ կպչում ա մեկից, ասենք Բյուրից, կամ էն անգամ Վոլտերայից, հազար ձևի մտածողություն կա, իմ պես հոգեպես ոչ հավասարակշիռ մարդը, ով չի ուզում փոխադարձ ղժժալ, չի ուզում նաև հաշիվ պահանջել, ծիծաղելի էլ ա, չի ուզում հայհոյել, իրան թվում ա, թե տենց կէժանացնի իրան, էդձև դեպքերում գնում ա իրա օրագիր ինքն իրա հետ զվարճանալու: Մեֆի մասին եմ ասում, որովհետև Մեֆի գրառումն եմ մեջբերել:
Էնպես որ քննարկումը խրախուսում են խրախուսելով, ոչ թե դիմացինի վրա բոցեր բռնելով հենց հակառակ կարծիք են ունենում:
Շին, նենց լավ ես գրել, մի 2000 հատ վարկանիշ քեզ, պռոստո ափսոս ժամանակդ, որտև մեկա նպատակադրված զիբիլանոց ա սարքվում թեմաները
Մերսի Շին ջան, էս իմ ստացած ամենաերկար կոմպլիմենտն էր…
բանավեճը մարդկային հարաբերությունների ամենապրոդուկտիվ ձևն ա ու մարկային հասարակության հիմքը, նաև երկիր կառուցելու ու այնտեղ երջանիկ ապրելու… ֆորումն ինքնին ենթադրում ա ու խրախուսում ա բանավեճը… հիմա եթե Մեֆին չես սիրում, ուրիշ հարց Շին ջան, դա էդքան մեծ պրոբլեմ չի, բայց Մեֆից ելնելով բանավեճը չկայացնել ու փոխարենը անձնական օրագրում գրառում անելը սխալ չեմ համարում, վատ չեմ համարում, բայց ֆորում գալու իմաստը կորում ա… անձնական օրագիրը շատ լավ բան ա, բայց ավելի ինքնամփոփային ա…
հա, ասեմ որ չեմ կծում…
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ