User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Ագռավը

  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ագռավը

    Մենք նորից բարձրացել էինք ու նստել տանիքին: Պայմանավորվել էինք, որ այս անգամ ես եմ ագռավը, դու՝ սև կատուն: Բայց հերթական անգամ դու եղար ագռավը, ես եղա վհուկը: Կամացուկ թառեցիր ուսիս ու սկսեցիր բամբասել հյուսիսային քամուց: Հարավային քամին խուտուտ տվեց փետուրներդ, դու ծիծաղեցիր ու շարունակեցիր ինչ-որ բան պատմել ձյունամրրիկների մասին: Ամբողջ ասածդ չէի լսում, միայն կցկտուր բառեր էի որսում՝ փորձելով դրանք ընդհանուր սյուժեին միացնել: Ուղղակի հաճելի էր այդպես նստել տանիքին, լսել քո կռռոցն ու նայել գիշերին:
    - Լսո՞ւմ ես:
    - Ըհը:
    - Չես լսում, երազում ես, - հերթական անգամ կռռացիր, ագռա՛վ, ու թռար անորոշ ուղղությամբ:
    Շոշափելով գտա ցախավելն ու թռա քո հետևից:
    Ինձ գտան տանիքի տակ, ամբողջովին ջախջախված, մեռած ու սառը՝ աչքերս վաղուց չքված լիալուսնին:
    - Ասում էի, չէ, պետք է ագռավը ես լինեմ, կբացեի թևերս ու… Գիտեիր, որ ես այդպես էլ ցախավելով թռչել չսովորեցի:
    - Լավ, այս գիշեր դու եղիր ագռավը:
    - Ուշ է, այս գիշեր ես ուրվականը կլինեմ:
    - Պայմանավորվեցինք:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.10.2013), ivy (06.10.2013), My World My Space (06.10.2013), Sambitbaba (05.10.2013), Smokie (07.10.2013), StrangeLittleGirl (06.10.2013), Արամ (05.10.2013), Արէա (05.10.2013), Արևանուռ (05.10.2013), Գալաթեա (06.10.2013), Նարե91 (05.10.2013), Նիկեա (02.09.2014), Ուլուանա (06.10.2013), Ռուֆուս (06.10.2013), Վոլտերա (05.10.2013)

  3. #2
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալիս, սուսուփուս նայում, գնում եք գոնե որ քլնգում եք, զգում եմ՝ վատը չի, բայց էս, էս, էս թերություններն ունի, իսկ էսպես էնպիսի զգացողություն ունեմ, որ սկի քլունգի էլ արժանի չի

  4. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավեսն էր, Ալֆ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (06.10.2013)

  6. #4
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավեսն էր, Ալֆ


    էստեղ մի թեմա եմ բարձրացրել, էնքան կարևոր ա ինձ համար՝ մարդիկ էստեղ տեսնում են էն, ինչ ուզել եմ ասել, թե չէ, դրա համար եմ նվնվում, որ ձեն-ձուն չկա

  7. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ ասածդ տեսնում ենք, թե չէ, բայց շատ հավես կարդացվեց, սաղ գրածդ աչքիս առաջ եկավ ու հետաքրքիր հարաբերություններ նկարվեցին: Եթե սաղ փոխաբերությունները հատիկ-հատիկ շուռ տանք, երևի կհասնենք դրածդ իմաստին

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (06.10.2013)

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը


    էստեղ մի թեմա եմ բարձրացրել, էնքան կարևոր ա ինձ համար՝ մարդիկ էստեղ տեսնում են էն, ինչ ուզել եմ ասել, թե չէ, դրա համար եմ նվնվում, որ ձեն-ձուն չկա
    Ալֆ, չգիտեմ` ինչ էիր ուզում ասել, բայց շատ լավն էր: երկու անգամ կարդացի

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (06.10.2013)

  11. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ շատ հավեսով կարդացի:
    Click անող գործ էր: Էն որ կարդում ես՝ մի բան click ա լինում մեջդ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.10.2013), Նարե91 (06.10.2013)

  13. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասելիք չունեմ… էլի կկարդա, կմտածեմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (06.10.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ագռավը / The Raven
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Կինո
    Գրառումներ: 1
    Վերջինը: 22.09.2012, 21:42
  2. Ագռավը / The Crow
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 6
    Վերջինը: 05.11.2010, 18:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •