User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Խառնաշփոթություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Խառնաշփոթություն

    Իմ առաջին պատմվածքն է, 10տ.-ում եմ գրել, հետո կորցրել եմ, 16-ում նորից գրել՝ վերհիշելով:

    ...

    «Այս խառնաշփոթությունը մի քիչ քամի է, մի քիչ արև և շատ-շատ ձյուն». պատասխանեց փոքրիկ աղջիկն իր նկարիչ հայրիկին, երբ նա հարցրեց, թե ինչ է պատկերում իր տաղանդավոր դստրիկի նկարած խառնաշփոթությունը:
    Իսկ նկարն, իսկապես, այդպիսին էր. քամուց ծառերի անորոշ զանգվածը փռվել էր գետնին և նման էր կանաչադարչնագույն գորգի: Արևի ճառագայթները մխրճվել էին գորգի մեջ` հիշեցնելով անկյունում ընկած դեղին կծիկից քանդված ոսկե թելեր, իսկ կապույտ և երկնագույն փաթիլներով իջնող ձյունը ֆանտաստիկ տեսք էր տալիս «կտավին», ինչպես փոքրիկ աղջիկն անվանում էր իր նկարը:
    Փոքրիկ աղջկան դուր էր գալիս նայել, թե ինչպես է նկարում հայրիկը, բայց ամենից շատ աշխարհում նրան դուր էր գալիս նկարելը: Նկարելիս նա չէր փչացնում հոր նկարչական պարագաները: Փոքրիկ աղջիկն ուներ սեփական նկարչության տետրը և գունավոր մատիտներ: Նա չէր ցանկանում դավաճանել նրանց` փոխարինելով դրանք կտավով և յուղաներկով:
    Եվ նկարում էր փոքրիկ աղջիկը:
    Մատիտի դատարկ տուփերը լցվում էին աղբարկղը, իսկ նրա դարակում օրըստօրե ավելանում էին նկարչական տետրերը` լի խայտաբղետ նկարներով: Նրա նկարները գեղեցիկ էին, և բոլորը գոհացնում էին նկարիչ հայրիկին, բացի վերջին խառնաշփոթությունից: Չգիտես ինչու, այն դարձել էր փոքրիկ աղջկա ամենասիրելի նկարը: Նա պատռել էր թերթը և այն միշտ պահում էր իր մոտ: Բայց մի օր նա մոռացավ իր «մի քիչ քամի, մի քիչ արև և շատ-շատ ձյուն» նկարը սեղանին: Այդ օրը մայրիկը երկարատև հյուրախաղերից հոգնած վերադարձավ տուն: Նա անմիջապես, չնայած հոգնածությանը, ստանձնեց թափթփված սենյակները հավաքելու գործը: Առաջինը, ինչ-որ նա արեց, սեղանի վրայի ավելորդ թղթերը բուխարու կրակին հանձնելն էր: Կրակն անխղճորեն այրում էր փոքրիկ աղջկա նկարը: Նա նետվեց` փրկելու այն, բայց նկարն արդեն մոխրացել էր:
    Այդ օրվանից աղջիկը դարձավ ինքնամփոփ ու մռայլ:
    Ծնողները չէին հասկանում նրան, նրանք չգիտեին, որ այդ նկարը աղջկա համար ոչ թե խզբզած թուղթ էր, այլ նրա էության մասնիկը: Ահա ինչու փոքրիկ աղջիկն անչափ վիրավորվեց, երբ մայրն ասաց, որ աղջիկն այդ թղթի կտորը սիրում է ավելի, քան իր ծնողներին: Ահա, թե ինչու, նա լացակումած հասավ անտառի կապույտ լճակին և իր արցունքները խառնեց լճակի ջինջ ջրերին:

    Մարտ էր` փոփոխական ու չարաճճի մի ամիս: ՈՒ՞մ մտքով կանցներ, որ այդ արևոտ եղանակին կարող է ձյուն գալ: Բայց ձյուն եկավ: Փոքրիկ աղջիկը շարունակում էր արտասվել, երբ իր թարթիչներին զգաց հալվող ձյան առաջին փաթիլները: Նա բարձրացրեց աչքերը և տեսավ ծառերի կանաչադարչնագույն զանգվածը, որը, քշվելով քամուց, գորգ էր հիշեցնում: Արևի ոսկե կծիկն իր թելերն էր մխրճում կանաչադարչնագույն գորգի խորքերը: Իջնում էր ձյունը, փաթիլները լճի կապույտ ֆոնի վրա թվում էին կապույտ ու երկնագույն: Հանկարծ փոքրիկ աղջկան թվաց, որ իր նկարը չի այրվել, այն մարմնավորվել է և երևում է միայն իրեն: Նա տուն վերադարձավ ժպիտը դեմքին` մտածելով, որ այդ ամենն, իսկապես, խառնաշփոթություն է հիշեցնում:
    Հետագայում մարդիկ չհասկացան, թե ինչու է մեծ նկարչուհին իր մի քիչ քամի, մի քիչ արև և շատ-շատ ձյուն պատկերող հիանալի կտավն անվանել «Խառնաշփոթություն»:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Diana99 (10.04.2013), Lusntag Lusine (23.03.2013), Sambitbaba (31.03.2013), Smokie (23.03.2013), Այբ (31.03.2013), Արևանուռ (05.10.2013), Ուլուանա (31.03.2013), Վոլտերա (23.03.2013)

  3. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Alphaone, իսկապե՞ս 10 տարեկանում ես սա գրել: 10 տարեկանի համար չափազանց խորն ու լավն ա, չնայած, 30-ի համար էլ հեչ վատը չի:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (23.03.2013)

  5. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղափարը 10-ում էր, բայց բնօրինակս չկա 16-ում, 10-րդ դասարան էի, նորից որոշեցի գրել, աշխատել եմ ոչինչ չփոխել, բայց դե հաստատ 100 տոկոս չեմ վերարտադրել, դրա համար էլ ավելի հասուն է, քան 10 տարեկանի գրածը

  6. #4
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկնումեկդ կարդացեք :please

  7. #5
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տասը տարեկանի համար լավ ա, ջանա

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.03.2013), Sambitbaba (31.03.2013)

  9. #6
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆ, տաղանդները երևում են հենց էդ տարիքից... Ապրես
    Blessed the poison which brings the end

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.03.2013), Այբ (31.03.2013)

  11. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,748
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Melikyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆ, տաղանդները երևում են հենց էդ տարիքից... Ապրես
    Լրիվ համաձայն եմ, Մարի ջան:

    Կներես, Ալֆաոնե ջան, իմ սպասումների մեջ խորացած՝ քոնը չէի նկատել…
    Ինչ ասեմ: Ես հիմա էլ ուրախ կլինեի, եթե կարողանայի գրել այնպես, ինչպես դու՝ տաս տարեկանում…
    Շատ լավն էր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.03.2013), Այբ (31.03.2013), Վոլտերա (29.06.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •