Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Տարբերակ 19. Կախարդը

Գրագետ ա հեղինակը, հումորով ու վառ երևակայությամբ: Ֆորմատն էլ ամենահամապատասխաններից մեկն ա: Ընթացքում ասել եմ թե էս տարբերակը կարծես ծաղր լինի մյուս մասնակիցների հասցեին:
Իրականում ես ի նկատի չունեմ, թե հեղինակը ծաղրում ա մասնակիցներին էս տարբերակն ուղարկելով, չէ, սա նորմալ տարբերակ ա, ու լրիվ իրավունք ունի մասնակցելու էս մրցույթին:
Բայց մրցույթը անլրջանում ա, երբ մարդիկ քվեարկում են էս տարբերակի համար, որովհետև հեղինակը հավեսով կայֆավատ ա եղել:
Իրականում հեղինակը հեչ կայֆավատ էլ չի եղել, նորմալ պատմվածք ա: Էդ կախարդին սկսում ես պատկերացնել, սենց սկզբում ժպտում ա, բան, մեկ էլ անսպասելի հիստերիկանում, վեր թռնում տեղից, գոռում, հետո սենց կատվի քայլվածքով մոտենում ու քսմսվում ա, թե քի՜ս մի:
Հետաքրքիր ա:
Մենակ մի դրվագ չհավանեցի: Ոչ ոք կախարդի մոտ չի գնում "կյանքի իմաստը" իմանալու համար: Չես ասի. պարոն կախարդ, ասեք խնդրեմ ո՞րն է իմ կյանքի իմաստը:
Շատ-շատ ասես. կախարդ ձյա ջան, մի բան արա Վարդուշիկը սիրահարվի ինձ էլի: Կամ նման մի բան ))
Կախարդը ձաձա չի, աղջիկ ա…նույնիսկ քո նկարագրածից ա երևում… Բյուրն ա…