Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone
Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly
Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly
Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ
Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic
Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone
Տարբերակ 9. Գնելը- Baltazar
Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy
Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly
Տարբերակ 12. Չուշանաս- Ivy
Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան
Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ
Տարբերակ 15. Նանե- Արևանուռ
Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ
Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան
Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone
ապեր, իրանն ա… հաստատ… ոճից ա երևում… վերջը միշտ էլ տենց ա անում… յա մեկը գեյ ա լինում, յա պռոստինով փաթթվում արաղի շիշը ձեռներին դեմդ են դուրս գալիս, յա էլ մթի պես սահելով մոտենում են ու ու ասում "just kiss me, please stay, don't go...."
իրա արական սեռի նկատմամբ ունեցած հակասական զգացումները… սաղ մեջը կա… գրած ա… ես կասեի ինքնակենսագրական…
Ամեն ինչ ընկնում ա իրա տեղը ... այսքան թույլ գործերի մեջ հաղթում ա թույլերից ամենաուժեղը: Հենց սկբից էլ առանձնանում էր Նոկտյուրնը: Վատիկը չի:
Ագրեսի՞վ կեցվածք: Ես ընդամենն ուզում եմ լավ գործեր կարդալ: Մի քիչ հետ գնա, նայի, թե ինչքան լավ բաներ էլ եմ ասել էն գործերի մասին, որոնք ինչ-որ աճելու տեղ ունեն: Իմ անհամեստ կարծիքով, մոլախոտը հենց սկզբից պետք ա քոքահան անել, իսկ քոքահան անելու լավագույն մեթոդը դառը ճշմարտությունը երեսներին չլմփացնելն ա, ոչ թե «լավն ա, բայց...» տեսակի կարծիքներ հայտնելը:
Կարող ես ասել, որ ես անկապ եմ գրում: Ես դրանից չեմ նեղանումԵթե կուզես, մրցույթին չուղարկած գործերս կդնեմ էստեղ, ուզածիդ չափ կքլնգես: Հա, եթե իմ ինքնագնահատականն էդքան բարձր լիներ, ես իմ կիսատ-պռատ, չխմբագրած գործերը կուղարկեի:
Մեֆ, հա, Կախարդի հաշվով սկզբում ասեցի, որ բան չեմ հասկացել, հետո ստացա բացատրություն, հետո նորից կարդացի ու հասկացա, որ դա ոչ այլ ինչ ա, եթե ոչ հասարակ կայֆավատ: Նախ, ես հոգեբան չեմ, կրկնում եմ միլիարդերորդ անգամ: Երկրորդ, էդ գործը բացարձակապես պոտենցիալ չունի: Ու եթե կուզես, ես մենակ վերջին նախադասությունը կթողնեի ու լրիվ նոր պատմություն կկառուցեի դրա վրա: Կամ նույնիսկ դա էլ չէի թողնի: Չեմ հասկանում` ո՞նց դու չես տեսնում, որ դա հինգ րոպեում արագ-արագ, էնքան որ, հանուն մասնակցելու, հանուն կայֆավատի համար գրված գործ ա: Հեղինակն ինքը մեծ պոտենցիալ ու ուժեղ հումոր ունի, բայց կոնկրետ գործում սկի իրա հումորը չի ցուցադրել:
Ահա, բայց երբ մատաղ սերունդն անկապ բաներ ա գրում, պետք ա ասել էդ մասին: Տես, 60 վայրկյանի մասին ահագին լավ բաներ եմ ասել, հեղինակն էլ մատաղ սերնդի ներկայացուցիչ ա: Էնպես որ, պետք ա մատաղ սերնդին հիմիկվանից սովորացնել թաց ու չոր տարբերել: Թե չէ հիմա գլուխները կշոյենք, կասենք` լավ ա, վաղը-մյուս օրը կմեծանան ու կմտածեն` հա, իրանք լավ են գրում: Հետո էլ իրանց որևէ ազգականի շնորհիվ որևէ բանի կհասնեն: Ու Հայաստանը կմնա թաց ու չորն իրարից չտարբերող տխուր իրավիճակում:
Նարե91 (05.09.2013)
ո՞րտեղից գիտես Բյուր… որ 5 րոպեում ա գրել ու կայֆավատ ա եղել, ու հումոր ունի, հանուն մասնակցելու… կարծեմ դու էիր որոշել որ չես մասնակցելու ու կարծես թե վերջին վայրկյանին միտքդ փոխել ես…
…աշխարհում 5 րոպեում գրած գործ չկա… կա մինչև այդ գործը գրած ժամանակը, գումարած 5 րոպե…
Վոլտերա (05.09.2013)
Մեֆ, որտև ես հաստատ գիտեմ, թե ով ա Կախարդի հեղինակը: Մի քիչ որ ուշադիր կարդաս էս թեման, ինքդ էլ կտեսնես, թե ով ա: Էդտեղից էլ գիտեմ, որ ինքը հումոր ունի ու պոտենցիալ ունի, ուղղակի Կախարդը խիստ անհաջող գործ ա: Ու գիտեմ, որ 5 րոպեում ա գրվել, որովհետև էրևում ա, որ նախապես մտածված չի: Նստել, ինչ մտքով անցել ա, գրել ա:
Ակումբում լցրած ա: Կարաս նախորդ մրցույթները նայես, որոնցից մեկում հաղթել եմ ու թարսի պես հենց էդ գործս անձամբ ինձ բացարձակապես դուր չի եկել: Կարաս ստեղծագործողի անկյունը փորփրես, գրածս հին զիբիլները գտնես (ես իրավունք ունեմ, չէ՞, գոնե իմ գրածը զիբիլ անվանելու), հաստատ վառելու կուղարկես, կարաս էստեղ էլ մտնես, քչից-շատից իրար գլխի հավաքած կգտնես: Ու կարաս հանգիստ ասես` զիբիլ ա, անկապ ա, թարգի գրելը, վառել, վերացնել: Արխային, ես չեմ նեղանում ու ինքնապաշտպանության չեմ անցնում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ