Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ, դժվարությամբ կհավատամ, որ եթե քո նախագծածի մեխը, էն հիմքը, էն առանձահատկությունը, ինչի համար նախագծել էիր, փոխեին, դու լուռ ու հանգիստ դա ընդունեիր: Մանավանդ եթե էդ մեխիդ, առանձնահատկության փոխարեն քեզ առաջարկեին շաբլոն, որը կա բոլոր նմնատիպ պրոյեկտներում:
իսկ ո՞վ ա ասում որ ես պարտավոր եմ ընդունել, կամ կընդունեմ… ես ոչ էլ ասում եմ որ չեմ ընդունի… եղել ա ու ընդունել եմ… օրինակ նախագծի մեր պրոֆեսորն առաջարկեց "աստղադիտական սարքը" մարդաբոյ անել որը ես նախագծել էի ուղղակի սեղանի վրա դնելու համար… շատ լավ առաջարկ էր, ու "ստիպված" մեծ հավեսով մարդաբոյ եմ սարքել… նախագիծս դրանից ահագին շահեց… սա ես քեզ իրական դեպք եմ ասում…

առաջարկությունները ոչ թե ընդունելու կամ չընդունելու համար են, այլ մտածելու, որքան էլ որ դրանք ռադիկալ փոփոխություններ լինեն… պարտավոր չի հեղինակը դա ընդունելու, կարա մի մասն ընդունի, կարա ոչ մի մասն էլ չընդունի ու առաջարկը կամ իրան կհամոզի որ ինչ որ կա ամենալվն ա կամ էլ մտածել կտա…

սա իհարկե ես ճարտարապետական նախագծերի մասին եմ խոսում… եթե փոփոխությունը զուտ կոսմետիկ կամ ոչ էական ա լինելու, դա կնշանակի ժամավաճառություն… իմ առաջարկները երևի կերլի ա տենց որակել… ստեղ ես չեմ կարող վիճել…