dvgray, արի էնենց պոլիգոն մի մտի, որի բոմբերի տեղը չգիտես:
Գերմանիա աշխատավարձի նվազագույն շեմ չկա, քանի որ գերմանացիք իրանց աշխատանքային իրավունքների տեղը լավ գիտեն ու 300 եւվրոյով ստեղ աշխատող
չկա: Արտասահմանցիները (ոչ ԵՄ-քաղաքացիները) որ աշխատանքային վիզա ստանան, պետք ա սկզբից թույլտվություն ստանան ստեղի Աշխատանքի պետական կազմակերպությունից՝
Agentur für Arbeit: Ուրեմն էս կազմակերպությունը ստուգում ա, որ աշխատանքային պայմանները Գերմանացիներին առաջարկվող միջին պայմաններից ցածր չլինեն՝ ներառյալ աշխատավարձը: Նաև ստուգում ա, արդյո՞ք աշխատանքային շուկայում էտ նույն աշխատատեղին նվազագույնը նույն որակներով համապատասխան գերմանացի չկա ու միայն չգտնելու դեպքում նոր տալիս ա աշխատանքային իրավունք:
Հիմա Ռումինիան ու Բուլղարիան որ մտել էն ԵՄ հանգիստ աշխատանքային վիզա են ստանում: Բայց իրանք ըստ էության մեր նման էժան աշխատուժ են դրա համար էլ տենց էժան են աշխատում. ու էտ հովածում նշված օրինակում բժկակա ապահովագրություն չեն վճարում:
Իսկ ընդհանուր նվազագույն աշխատավարձի մասով. ամենացածր վարձատրվող գործերն են օրինակ ուսանողների կեսդրույքով գործերը՝ Aushilfe կամ այսպես կոչված Մինիյոոբերը՝ Minijobs, որոնցով ամսեկան կարելի աշխատել մինչև 450 եվրո, ավել չի լինում, քանի որ պետք ա եկամտահարկ վճարես ու արդեն որպես հիմնական աշծատող ա ձևակերպվում: Գումարած դրան ուսանողները պետությունից ստանում են BAföG օգնություն՝ եթե չեմ սխալվում ամսեկան մոտ 500 եվրո, որի 50%ը հետագայում աշխատելու դեպքում պետք ա վերադաձրնեն:
Սրանից հետո գալիս են պրակտիկաները՝ 400-1200 եվրո: Իսկ մնացած բոլոր ամբողջ-դրույքով գործերը 1000 եվրոյից ավել են:
Ստեղ աշխատող մարդ բոմժ չի լինի. կարող ա իրա ուզած գործը չունենա, կամ ստիպված հետ գնա իրա երկիր, բայց էս երկրում բոմժ լինելը ընտրություն ա՝ տարբեր տեսակի կախվածություն ունեցող կոտրված մարդիկ են, որոնց պետությունը ֆինանսավորում ա դեղորայքը, վճարում ա բնակարանի համար (որից շատերը հրաժարվում են), ու ապրելու համար տալիս մոտ 350 եվրո (էտ էլ քո լսած 300-ը), հա, ու սա միայն իրանց քաղաքացիների համար: Ու գումարած որոշ փախստականներ, որոնք գերմանական ստանդարտներով «ծերը ծերին» են հասցնում:
Խնդրեմ, կարող ես էլի հարցեր ուղղել, կբացատրեմ:

հա, էտ գոռոզ տոնդ էլ քցի մի կողմ, հատկապես էն հարցերի շուրջ, որտեղ դու նուբ ես:
Էջանիշներ