Դեմոկրատիան ու լավ ապրելը փոխկապալցված են: Դեմոկրատիա ասելով հասկանում եմ դեմոկրատիան այն տեսքով ինչ կա 21-րդ դարում, ոչ թե քո պատկերացրած արխայիկ Հունաստանում 3 հազար տարի առաջ: Դրանից էլ չի լինելու օբյեկտիվորեն:
Լավ ապրել ասելով հասկանում եմ, որ մարդը ու իրա իրավունքները, որպես արժեք, հարգված ու պաշտպանված լինեն:
Հ.Գ. Մի ամիս առաջ տղես հիվանդացավ մի հատ երկրորդ կարգի կրիզիսային եվրոպական երկրում: Էտ երկրի պետական հիվանդանոցում ինձ նույնիսկ չհարցրեցին, թե որ երկրի քաղաքացի եմ, մինչև երեխուս բժշկական լիարժեք օգնություն ցույց տալը, ու դեմքիս էլ թարս նայելով չհարցրեցին «աբեր, փող ունե՞ս, որ վերջում տաս, թե՞ չէ»: Հետո նույն բանն էլ կրկնվեց մասնավոր կլինիկայում: Ապեր, ես ինձ մի օրում մարդ զգացի էնքան, ինչքան Հայաստանում վերջին տաս տարում չէի զգացել:
Էջանիշներ