Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
Ռուֆուս, ես չեմ ուզում առհասարակ բանավիճլ ոչ մեկի հետ այս հարցի շուրջ, քանզի բազմաթիվ և հակասական կարծիքներ կան այս հարցի վերաբերյալ, նույնիսկ մասնագետների միջև:
Միայն գոնե մի կարծիքի շուրջ, բոլոր այս խնդիրով զբաղվողները, հետազոտողները, իրար հետ համակարծիք են, և դա այն է, որ մարդկության կողմից մթնոլորտ արտանետված ածխաթթու գազը կազմում է ընդհամենը 3-ից, 4%, ընդհանուր բնության կողմից արտանետած ածածխաթթու գազի չափաբաժնի մեջ:
Սրա մեջ մտնում է ամբողջ կենդանական աշխարհի շնչելը, ցեմենտի արտադրությունը, վառծ նավթը, անասնաբուծությունը, ... :

Եթե քեզ հետաքրքիր է, ես կարող եմ ներկայացնել իմ կարծիքը այս հարցի վերաբերյալ:

Իմ կարծիքով տևական գլոբալ տաքացում չի կարող տեղի ունենալ, և առհասարակ շատերին թվում է, թե գլոբալ տաքացումը, դա ամբողջ երկրի մակերեսի տաքացումն է, սակայն այդպես չէ: Դա տեղային բնույթ է կրում, մի տեղ իջնում է ջերմաստիճանը, մյուս տեղը բարձրանում, սակայն ընդհանուր երկրի ջերմաստիճանի միջին ցուցանիշը ընդհանուր առմամբ բարձրանում է: Եթե դու հարցնես երկար ժամանակ եվրոպայում ապրած մարդկանց, կհամոզվես, որ իրենք հակառակն են պնդում, որ այնտեղ անհամեմատ ցրտել է, և ձմեռները ավելի խստաշունչ է դառձել, իսկ ամառները ավելի կարճ:
Իսկ ահա ես, կարող եմ պնդել, որ իրոք եղանակները անհամեմատ տաքացել են, քանի որ ես ապրում եմ մեկ այլ վայրում:
Այս ամենը կապված է գոլֆստրիմի հետ, քանի որ գոլֆստրիմն է տաք հոսանքներ մատակարարում եվրոպային, իսկ հիմա գոլֆստրիմը գրեթե կանգնել է, և այլևս տաք հոսանքներ չի սնուցում եվրոպային: Իսկ պատճառը ջրերի մակարդակի բարձրացումն է:
Երկրի ջերմաստիճանը կարգավորում են օվկյանոսները: Սա մի մեծ համակարգ է, որը անխափան գործում է միլիոնավոր տարիներ:
Երկիր մոլորակում ցիկլային տեղի է ունենում սառցե ժամանակաշրջան:
Սառցե ժամանակաշրջանում, ջրերի մակարդակը իջնում է, բնականաբար երբ իջնում է ջրերի մակարդակը, ավելի քիչ գոլորշացում է տեղի ունենում: Մթնոլորտում սկսում է պակասել այրոզոլի քանակությունը, և սկսում է աճել ածխաթթու գազը, որը անրադառնում է մոլորակին, և մոլորակի միջին ջերմաստիճանը սկսում է կամաց կամաց բարձրանալ:
Ջերմաստիճանի բարձրանալուն զուգընթաց սկսում է հալվել սառույցները և բարձրանում է ջրերի մակարդակը, տեղի է ունենում անհամեմատ ավելի շատ գոլորշիացում, որը կամաց կամաց բերում է մթնոլորտի սառեցման, որն էլ իր հերթին անրադառնում է երկրի մակերեսին, այսինքը երկրի մակերեսը սկսում է սառել:
Եվ այսպես շարունակ, շրջանաձև, տարբեր հաճախականությամբ, անընդհատ կրկնվում է նույն փուլը: Սառույցների հալվել, մեծ քանակի գոլորշացում... բլա, բլա:
Այս ամենը բավականին տևական ցիկլ է, և մենք մեր կյանքի ընթացքում չենք կարող տեսնել ամբողջ ցիկլը:
Մի խոսքով, ինձ թվում է, որ ամեն բան հավասարակշռության մեջ է:
Եվ ես ավելի շատ հակված եմ այս կարծիքին:
Իսկ այս գլոբալ տաքացումը, իմ կարծիքով, մեր մոլորակին տանում է դեպի մոտալուտ գլոբալ սառեցման:

Ռուֆուս ջան, դու կարող էս չնդունել իմ կարծիքը, ես չեմ պնդում, որ իմ կարծիքն է ճիշտը, մի գուցէ ես սխալվում եմ, և որոշ ժամանակ հետո ես փոխեմ իմ կարծիքը այս հարցի վերաբերյալ, բայց առայժմ այսպես եմ մտածում:
Սելավի, սկսենք նրանից, որ ոչ մի բան էլ հավասարակշռության մեջ չէ, գլոբալ կլիմայական փոփոխությունները իրական են ու դրանում հենց ածխաթթու գազի անթրոպոգենիկ արտանետումներն են մեղավոր: Գիտնականները բազմաթիվ տվյալներ են հավաքել մթնոլորտում աշխաթթու գազի կոնցենտրացիայի ու կլիմայի վրա դրա հետևանքների մասին: Նույնիսկ ոչ մասնագետի աչքով նայելով պարզ է դառնում, որ սա ցիկլային երևույթ չէ ու մարդկային գործունեության հետևանք է: Ինչ վերաբերվում է անթրոպոգենիկ արտանետումների քանակին, վերևի գրառումներում թվերն արդեն գրել ու կարիք չեմ տեսնում նույնը կրկնել:

Գանք գլոբալ տաքացմանը: Էս տերմինը այդքան էլ լավ չի բնութագրում այն, ինչը հիմա կատարվում է աշխարհում, ճիշտը գլոբալ կլիմայական փոփոխություններն են: Ճիշտ է օդի միջին ջերմաստիճանը տարեցտարի բարձրանում է, ու օվկիանոսի մակարդակը սառցադաշտերի հալման հետևանքով բարձրանում է, սակայն այս համակարգը այնքան բարդ է գործում, որ աշխարհի տարբեր մասերում տարբեր ձևերով է դրսևորվում: Գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքներից է թե գլոբալ տաքացումը, թե գլոբալ սառեցումը, թե բնական աղետնրի ավելի հաճախակիությունն ու ուժգնությունը: Գիտնականները մինչև հիմա չեն կարող կոնկրետ ասել, թե գլոբալ կլիմայական փոփոխությունները իրականում ինչ ազդեցություն կունենան Երկիր մոլորակի վրա, սակայն նույնիսկ ամենաօպտիմիստական կանխատեսումների դեպքում հետևանքները կատաստրոֆիկ են մարդկային կյանքի ու գործունեության համար: Դրա համար էլ պետք է պայքարել այս փոփոխություններ դեմ հիմա՝ նվազեցնելով արտանետումների քանակը:

Իսկ նստել ու ասել, որ սա ընդամենը բնական ցիկլ է ու ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի, նույնն է, ինչ համակերպվել մահվան հետ ու սկսել սեփական գերեզմանը փորել: