Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ի վերջո եթե անգամ էս PRISM ծրագիրը պաշտոնապես փակվի, ես, դու, Բայը հասկանալու ենք, որ ստեղծվելու է մեկ ուրիշ ծրագիր, նույն, գուցե ավելի խիստ գործառույթներ իրականացնող, որին երեքս էլ դեմ ենք: Ուղղակի էս անգամ ավելի խիստ են լինելու սեփական աշխատողների, սեփական գաղտնիության համար: Ամեն ինչ անելու են, որ արտահոսք չլինի: Բոլորս էլ հասկանում ենք, որ Սնոուդենի աղմուկից այո, կարող է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի, ուրիշ երկրների հեղինակություններն ընկնեն, կարող է անգամ ՌԴ-ի հեղինակությունն աճել, բայց խնդիրները չեն լուծվելու:
PRISM-ը փակելուց հետո նոր ծրագիր գործարկելն այդքան հեշտ չի լինի, ինչպես նաև PRISM-ի փորձը կրկնելը: Սնոուդենի գործի բացահայտումները մարդկանց ցույց են տալիս PRISM-ի և դրա նման ծրագրերի աշխատանքի որոշ սկզբունքներ, որոնք մարդիկ սկսում են վերլուծել և մտածել, թե ինչպես կարելի է թույլ չտալ, որպեսզի դրանք աշխատեն: Այս հոդվածում, օրինակ, պատմվում է, որ ԱՄՆ-ում հեռահաղորդակցման ինֆրակառույցների զգալի մասը ղեկավարվում է ոչ պետական առևտրական կազմակերպությունների կողմից: Որպեսզի PRISM-ն աշխատի, NSA-ին անհրաժեշտ է եղել առաջարկել կամ ստիպել այդ կազմակերպություններին համագործակցել՝ տրամադրելով դրանց հաճախորդների անհատական տվյալների հասանելիություն PRISM-ին: Ըստ որում, 2008-ին օրենք է ընդոնվել, որն ապահովում է այդ կազմակերպությունների անձեռնմխելիությունը, ասելով, որ դատարանը չպետք է գործեր հարուցի այն կազմակերպությունների դեմ, որոնք տեղեկություններ, տեխնիկական միջոցներ և օժանդակություն են հայտնում կառավարությանը/NSA-ին: Երբ որևէ մեկը տեղեկացված է իր անձնական տվյալների բացահայտման մասին տվյալ ընկերության կողմից, նա կարող է դատի տալ ընկերությանը և բախվել 2008-ի օրենքին: Պայքարելու մեկ այլ եղանակ, ինչպես հոդվածն է նշում, կարող է լինել կազմակերպության դրամական շահերի և NSA շահերի բախում առաջացնելը: Եթե ընկերության հաճախորդներն սկսեն զանգվածային բոյկոտ և չօգտվեն կազմակերպության ծառայություններից, կխփեն նրա գրպանին և կազմակերպությունը կսկսի մտածել, թե ինչն է ավելի կարևորում. իր եկամո՞ւտը, թե՞ NSA-ի հետ համագործակցելը: Հաճախորդը նաև կարող է պահանջել օրենքի սահմաններում իր անձնական տվյալների պատշաճ պահպանություն և փոխանցում, որի խախտման բացահայտման դեպքում իրավական հիմքեր ունենա դիմելու դատարան: