Իմ պարզ ընկալմամբ, 1 պորտը հարազատ քույրն ու եղբայրն են, 2 պորտը՝ երբ քույր ու եղբայրների ծնողներն են հարազատ քւոյր կամ եղբայր, 3 պորտը, երբ տատերը կամ պապերը, և այսպես շարունակ։ Բայց այս թեմայի թիվ 147 գրառման մեջ մի աղյուսակի եմ հղվել, որը բանաձևով հաշվում է արյունակցության աստիճանը, ելնելով գենետիկական սկզբունքներից։ Դեռ մասնակի եմ ուսումնասիրել այդ աղյուսակը։ Լրիվ կուսումնասիրեմ, կփորձեմ հասկանալ, նաև տեսնել՝ համապատասխանո՞ւմ է վերը տրված սահմանմանս (արդյո՞ք արյունակցության 2-րդ աստիճանը նույն բանն է, ինչ 2 պորտը), հետո կպատասխանեմ հարցիդ։
Էջանիշներ