User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 116 հատից

Թեմա: Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին օրենք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցազրույցի ժամանակ նման հարցերն ու առհասարակ անձնական բնույթի հարցերը մեր հիմնարկի կանոնադրությամբ ու ինձ թվում է նաև օրենքով արգելված են։ Սա ԱՄՆ–ում կարգին թեմա է գործատուին դատի տալու համար։ Բայց Հայաստանում... ամեն ինչ թարս ա
    Ահա, իմ ամերիկացի դասախոսը խիստ ջղայնացել էր, երբ տեսել էր, որ ոմանք սիվիում ամուսնական կարգավիճակ ու անգամ սեռ էին նշել: Ասել էր, որ ջնջեն, չնայած հարցազրույցի կանչելուց չեմ պատկերացնում սեռի հարցը ոնց պիտի թաքցնեն:

    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Գործատուն էլ թող մտնի, դրա համար ասում եմ նախորոք թող պայմանավորվեն, նախապես իմանան էդ կինը երբ պիտի երեխա ունենա, ինչքան էլ կոպիտ հնչի ասածս: Եթե մարդը ուզում ա լրիվ նվիրվի աշխատանքին, իրա անձնական կյանքի որոշ ասպեկտներ դադարում են անձնական լինել : Իհարկե ըստ օրենքների մեր երկրում ցանկացած կին մենակ ինքը իրավունք ունի քանի երեխա ունենա ու երբ, բայց կարելի ա չէ՞ պայամանովորվել որ ոչ մեկ չտուժի, ոչ թե ասել, որ խտրականություն ա ու գործատուին <<զաստավիտ անել>>, որ կնոջը վերցնի աշխատանքի:
    Չեմիչէ, մի հատ էլ պայմանագրում կետ մտցնեին:

    Նորից եմ կրկնում, դա անձնական հարց ա, գործատուի գործը չի բացարձակապես, իրավունք չունի էդտեղ քիթ խոթելու: Իսկ կինն իրավունք ունի ոչինչ չասելու: Ու չէ, մեկ ա, կարիերան ինչքան էլ կարևոր լինի, մարդու անձնական կյանքը մենակ իրա գործն ա, ոչ ոք իրավունք չունի քիթը խոթելու ու մանրամասներ իմանալու, եթե, իհարկե, տվյալ անձն ինքը չի ընտրում խոսել իրա անձնականի մասին:

    Ի դեպ, էսքան կենտրոնացանք աշխատանքի վրա, բայց էկեք մի քիչ հետ գնանք: Էդ նույն խտրականությունը կա նաև կրթական ոլորտում, հենց մեր բուհում: Չգիտեմ՝ հիմա ոնց ա, բայց մեր ժամանակ աղջիկների դիմումները ռազմաբժշկական ֆակուլտետը չէր ընդունում: Այսինքն, բանը չէր էլ հասնում նրան՝ ունակությունները հավասար են, թե հավասար չեն, դրանց ստուգելուն չէին էլ հասնում: Աղջիկ ես, ուրեմն էս ֆակուլտետ չես կարա դիմես ու վերջ:

    Նույն մեր ոլորտի խտրականություններից ա նաև էն, որ կարդիոխիրուրգիան աղջիկներին կլինօրդինատուրա չի ընդունում: Ճիշտ ա՝ էնտեղի ռեժիմը շատ ծանր ա, գժանոց հերթապահություններով-բանով (էստեղ արդեն ուրիշ օրենքներ են խախտվում, բայց դա ուրիշ թեմա ա, դրա մասին ուրիշ անգամ կխոսվի), բայց եթե աղջկա ֆիզիկական ու մտավոր պատրաստվածությունը ներում ա, ինչու՞ չընդունել:

    Մի խտրականություն էլ էն էր, որ ԸԶՊ ու ԲԾԿՄ առարկաներն աղջիկները չէին անցնում, բայց մեր ֆեմինիստ ռեկտորի թեթև ձեռքով դա վերացվեց, հիմա ոնց որ անցնում են, եթե նոր ռեկտորները բան չեն փոխել:

    Ու էլի մեր բուհի խտրականություններից, սա ավելի ոչ պաշտոնական ու ոչ ֆորմալ մակարդակում: Անատոմիայի ամբիոնի դասախոսներն ակնհայտ կերպով նախընտրում էին տղա ուսանողներին: Աղջիկներին կարող ա հարցումների ու քննությունների ժամանակ չարչարեին, հազար անգամ տանեին-բերեին, իսկ տղաներին հաճախ նույնիսկ առանց հարցնելու էին «գերազանց» նշանակում: Իհարկե, հիմիկվա թեստային դարում դա ակտուալ չի, բայց էս օրենքը լիներ, ես իմ դասախոսներից մեկին հաստատ դատի էի տալու:

    Հետ գնանք դպրոց, վերցնենք աշխատանքի ուսուցումը: Ինչու՞ պիտի տղաներն ու աղջիկները տարբեր բաներ անցնեն կամ տղաներն ընդհանրապես չանցնեն: Ի՞նչ վատ ա, եթե տղան մի երկու ճաշ էփել իմանա, աղջիկն էլ մեխ խփել իմանա: Ի դեպ, Ֆինլանդիայում, որտեղ միջնակարգ կրթությունն աշխարհի լավագույններից ա, պարտադիր խոհարարություն են անցնում ու պարտադիր երկու սեռերն էլ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (01.08.2013), Նաիրուհի (01.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրգազմային բացակը կանանց և տղամարդկանց միջև
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 13.03.2017, 16:19
  2. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.03.2017, 15:31
  3. Ինչպես տեղեկացվել մեր իրավունքների մասին
    Հեղինակ՝ ուզուզ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.11.2013, 21:51
  4. Ինչպես տեղեկացվել մեր իրավունքների մասին
    Հեղինակ՝ ուզուզ, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 28.09.2010, 13:11
  5. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները
    Հեղինակ՝ dire, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.12.2009, 10:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •