ժող, եթե վարյանտներ ունեք, ասեք մի ամաչեք…
… բայց ես ի՜նչ հարգանքով եմ վերաբերվում, չէ՞ … ՉՈՒ՛Կ… մի հատ գովա, էլի…
ժող, եթե վարյանտներ ունեք, ասեք մի ամաչեք…
… բայց ես ի՜նչ հարգանքով եմ վերաբերվում, չէ՞ … ՉՈՒ՛Կ… մի հատ գովա, էլի…
Jarre (23.07.2013), Sambitbaba (25.07.2013), VisTolog (24.07.2013), Աթեիստ (23.07.2013)
Mephistopheles (23.07.2013), Sambitbaba (25.07.2013)
Sambitbaba (25.07.2013)
Sambitbaba (25.07.2013)
Բարև բոլորին: Գալ ջան, առանձնապես, կարոտել էի...
Մեծ հաճույքով կարդացի բոլորիդ գրառումները` շնորհակալ եմ, որ ձեր շնորհիվ բարձր տրամադրությամբ գործի եմ գնալու: Ու նաև` ամբողջ օրվա համար լիքը մտածելու բաներ տվեցիք. հեշտ չի ձեր հարցերի տակից դուրս գալը: Երեկոյան կփորձեմ հնարավորինս պատասխանել...![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Աթեիստ (23.07.2013)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Չեմ ուզում, Սամ, ես մի այլ կարգի զզվել եմ կրոնական բանավեճերից ու գտնում եմ, որ ճիշտ ա՝ ամեն մեկն իրա համոզմունքին մնա, մեկ ա ոչ մեկի ոչ մի բան չես բացատրի:
Ինչ վերաբերում ա Լենոնին, Սամ, ախր հասկացի էլի, որ մեր կյանքում լիքը պատահականություններ կան, ու հենց դա ա կյանքը հետաքրքիր ու սիրուն դարձնում: Էդ պատահականությունները չլինեին, շատ անկապ կյանքով էինք ապրելու:
Նայի, քեզ իմ կյանքից մի օրինակ բերեմ: Մի քանի տարի առաջ Լոնդոնում մի համալսարան էի դիմել, չընդունվեցի: Եթե ընդունվեի, էդ տարվա սեպտեմբերին Ավստրիա չէի գնա: Եթե Ավստրիա չգնայի, Օլգա անունով մի աղջկա հետ չէի ծանոթանա: Եթե չծանոթանայի, ինքը ինձ Պրագայի երիտասարդ հոգեբույժների ֆորումին չէր կանչի: Եթե Պրագայի ֆորումին չգնայի, փողերս չէին հերիքի (որովհետև ճամփի ծախսը փակում էին), որ Նիցցայում ամառային դպրոց գնամ: Եթե չգնայի էդ ամառային դպրոցը, հետ գալու ճամփին չէի ծանոթանա նախկին ընկերոջս հետ: Դու կասես՝ տիեզերքը սենց-նենց, ֆլան-ֆստան: Չէ, Սամ, սա շատ սիրուն պատահականություն էր, որովհետև գիտեմ, որ Լոնդոնում չընդունվեցի կիսատ-պռատ ափլիքեյշըն ուղարկելու համար, իսկ Զալցբուրգ ինձ վազելով կանչեցին, որովհետև ծրագրին դիմող անգլերեն իմացող հոգեբույժ չկա: Պրագայում էլ հայտնվեցի, որովհետև Հայաստանից մարդ էր պետք, չէին կարողանում ճարել, հազիվ ինձ բռնացրել էին: Դե Նիցցայում էլ հայտնվեցի, որովհետև լավ հիմնավորիչ նամակ էի գրել, թե ինչիս ա պետք էդ ամառային դպրոցը: Ձեռի հետ էլ նախկին ընկերոջս «շահեցի»: Եթե մենք մինչև հիմա միասին լինեինք, կասեիք՝ օ՜ ինչ հրաշք պատմություն: Բայց դե ինքս իմ կամքով վերջ տվեցի էդքան պատահականությունների արդյունքում հանդիպելը: Սամ, պատահականությունները սիրուն են: Պետք չի գերբնական բաներ փնտրել, դրանք գեշացնում են:
Sambitbaba (25.07.2013)
Բայցևայնպես, հենց բանավեճերի միջոցով է, որ կարելի է ինչ-որ եզրահանգումներ անել, նոր աշխարհայացքների տեր դառնալ: Բայց դե դա, Բյուր ջան, անհատական գործ է և ոչ ոք մյուսին պարտադրելու իրավունք չունի: Էնպես որ, ինչպես ցանկանաս, այնպես էլ կլինի:
Ախր հասկացի էլի, Բյուր ջան, ընդամենը մի տասնհինգ տարի է, ինչ հասկացել եմ, որ պատահականություններ չկան...Սամ, ախր հասկացի էլի, որ մեր կյանքում լիքը պատահականություններ կան, ու հենց դա ա կյանքը հետաքրքիր ու սիրուն դարձնում: Էդ պատահականությունները չլինեին, շատ անկապ կյանքով էինք ապրելու:
Երբ դու ընդունում ես պատահականությունների առկայությունը, քո կյանքն ամբողջովին կորցնում է իր իմաստը: Ինչու՞ տարիներ ճկռտաս ու փորձես էս կյանքից մի բան հասկանալ, գլուխ կոտրես համալսարաններում մի բան սովորելիս, մեջքդ ծռես հացդ աշխատելիս, երազես, ծրագիրներ կազմես և այլն և այլն և այլն, եթե այդ ամենից հետո ինչ-որ մի պատահականություն ամեն ինչ քյանսլ է անելու...
Մի՞թե հենց այդպիսի կյանքը չի անկապ կյանքը, քանզի բոլորովին դու կապ չունես քո իսկ կյանքի հետ այն դեպքում, երբ ինչ-որ մի պատահականություն կարող է գալ ու կյանքիդ հերն անիծել-գնալ, իսկ դու` անկարողդ, ընդամենը ուսերդ պիտի թափ տաս:
Չէ, Բյուր ջան, հենց պատահական կյանքն է համ անկապ, համ էլ անիմաստ:
Իսկ ի՞նչ, եթե քո բարձրագույն "Ես"-ը, կամ Տիեզերքը, կամ Արարիչ` ինչպես կցանկանաս կոչիր, - նախապես գիտենալով, որ եթե դու ընդունվես Լոնդոնի համալսարանը, ուրեմն կզրկվես կյանքիդ այն սքանչելի նախշանկարից, որը հենց նոր շատ սիրուն նկարագրեցիր (պայմանական անունը` պատահականություններ), - նախապես գիտենալով այդ, - ստիպեց քեզ կիսատ-պռատ ափլիքեյշն ուղարկել Լոնդոն, որ չընդունվես քեզ բոլորորվին ոչ պիտանի այդ համալսարանը...Նայի, քեզ իմ կյանքից մի օրինակ բերեմ: Մի քանի տարի առաջ Լոնդոնում մի համալսարան էի դիմել, չընդունվեցի: Եթե ընդունվեի, էդ տարվա սեպտեմբերին Ավստրիա չէի գնա: Եթե Ավստրիա չգնայի, Օլգա անունով մի աղջկա հետ չէի ծանոթանա: Եթե չծանոթանայի, ինքը ինձ Պրագայի երիտասարդ հոգեբույժների ֆորումին չէր կանչի: Եթե Պրագայի ֆորումին չգնայի, փողերս չէին հերիքի (որովհետև ճամփի ծախսը փակում էին), որ Նիցցայում ամառային դպրոց գնամ: Եթե չգնայի էդ ամառային դպրոցը, հետ գալու ճամփին չէի ծանոթանա նախկին ընկերոջս հետ: Դու կասես՝ տիեզերքը սենց-նենց, ֆլան-ֆստան: Չէ, Սամ, սա շատ սիրուն պատահականություն էր, որովհետև գիտեմ, որ Լոնդոնում չընդունվեցի կիսատ-պռատ ափլիքեյշըն ուղարկելու համար, իսկ Զալցբուրգ ինձ վազելով կանչեցին, որովհետև ծրագրին դիմող անգլերեն իմացող հոգեբույժ չկա: Պրագայում էլ հայտնվեցի, որովհետև Հայաստանից մարդ էր պետք, չէին կարողանում ճարել, հազիվ ինձ բռնացրել էին: Դե Նիցցայում էլ հայտնվեցի, որովհետև լավ հիմնավորիչ նամակ էի գրել, թե ինչիս ա պետք էդ ամառային դպրոցը: Ձեռի հետ էլ նախկին ընկերոջս «շահեցի»: Եթե մենք մինչև հիմա միասին լինեինք, կասեիք՝ օ՜ ինչ հրաշք պատմություն: Բայց դե ինքս իմ կամքով վերջ տվեցի էդքան պատահականությունների արդյունքում հանդիպելը: Սամ, պատահականությունները սիրուն են: Պետք չի գերբնական բաներ փնտրել, դրանք գեշացնում են:
Եվ մի՞թե դա չէ այն "զարմանալի ունակություններից" մեկը, որոնցով, ինչպես դու վերևում շատ ճիշտ նկատեցիր, օժտել է մեզ Աստված և որոնցից դու հանգիստ խղճով հրաժարվում ես, զոհաբերելով դրանք պատահականություններին, այդպիսով իսկ ինքդ քո ձեռքով կտրելով քո հրեշտակի թևերը...
Բյուր ջան, դու մազոխի՞ստ ես...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սամ, դու եթե պատից նկար կախես, պտի աշխաըես որ պինդ մեխես ու ստուգես որ հիմքի մեջ բավարար խրվի, չէ՞… թե չէ եթե լավ չմեխես ժամանակի ընթացքում նկարի ծանրության տակ կթուլանա…
Տենց չի՞…
Կամ էլ քո վարյանտն ասա քննարկենք…
Գիտությունը բացատրում ու նաև հերքում ա փաստերի հիման վրա ՄԻԱՅՆ…
StrangeLittleGirl (26.07.2013)
Ինձ համար տենց չի, Մեֆ ջան: Ինձ համար դա չի աշխատում: Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու՞ նկարն ընկավ հենց այդ օրը, և ինչու՞ ընկավ հենց Լեննոնի նկարը: Ու եթե դու ուզում ես, որ ես ընդունեմ բացատրածդ ` մեխի ժանգոտվելու հավանականության տեսությունը, դրանից առաջ պետք է բացատրես, թե ո՞ր թվերը ջնջեմ, որ Սուպերլոտոն գուշակեմ:
Ու եթե հավատացի վերջինին, ուրեմն առաջինին էլ կհավատամ:
Ես վարյանտ չունեմ, Մեֆ, արդեն քանի անգամ ասել եմ այդ մասին...Կամ էլ քո վարյանտն ասա քննարկենք…
Կարդացի՞ր Շաստա սարը կատարած ճամփորդությանս մասին... Էնտեղ ես ականատես եղա ինձ համար արտասովոր, անհավանական մի բանի, որ քամին փչում է ձախ կողմից, իսկ ամպերը գնում են աջ, այսինքն, քամուն հակառակ ուղղությամբ: Ու մենակ ես չէի տեսնողը, որ հետո շիզոֆրենիայիս վերագրեի ու փակեի հարցը: Ականատեսներ էին կինս, աղջիկս, առնվազն մի քանի անցորդներ...
Եվ միայն այն պատճառով, որ ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է ամպը շարժվել քամուն դեմ հանդիման, - ես պետք է հերքե՞մ իմ աչքով տեսածը... Կամ ի՞նչ ժանգոտըած մեխեր հնարեմ սրա համար:
[QUOTE]Գիտությունը բացատրում ու նաև հերքում ա փաստերի հիման վրա ՄԻԱՅՆ…[/QUOTE
Մեֆ ջան, գիտությունն ինձ համար համադարման չի... Եկ չկրկնվեմ, լա՞վ, այդ մասին արդեն լիքը գրել եմ վերևում:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba (26.07.2013), StrangeLittleGirl (26.07.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ