User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 165 հատից

Թեմա: Կրոն բաժնի մոդերավորման ձևը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Sambitbaba ջան, արդեն մի քանի պատմություն պատմեցիր, որոնք մենք վերագրում ենք պատահականությանը, զուգադիպությանը, ու տենց բացատրում։ Էն դեպքում, երբ դու ընդհանրապես որևէ կերպ չես փորձում բացատրել։
    Իմ կարծիքով մեր տարբերակը գոնե ինչ որ բան ասում ա։
    Քանի քո տարբերակը չես հնչեցրել, ու այն ավելի արժանահավատ չի եղել, մեր տարբերակը մնում ա լավագույնը։
    Աթեիստ ջամ, իմ ասածը միակ բացատրությունն ա ու գիտական ա, կամ էլ մեկը խփել գցել ա… ուրիշ տարբերակ եթե գոյություն ունի, ապա պետք ա առաջ քաշվի ու բացատրվի…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (23.07.2013), Աթեիստ (23.07.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Աթեիստ ջամ, իմ ասածը միակ բացատրությունն ա ու գիտական ա, կամ էլ մեկը խփել գցել ա… ուրիշ տարբերակ եթե գոյություն ունի, ապա պետք ա առաջ քաշվի ու բացատրվի…
    Այլ տարբերակի մասին դեռ կմտածենք, Մեֆ ջան: Իսկ առայժմ թույլ տու մի փոքր շեղվել...

    Միայն "գիտականորեն ապացուցված" բացատրություններ կամ փաստեր պահանջողին կարելի է "գիտությունասպան" համարել, որովհետև, հերքելով մինչև այժմ "գիտականորեն չապացուցված" բաները, նա գիտությանը զրկում է իր հետագա զարգացման հնարավորությունից, այսինքն` սպանում է գիտությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ իս, ահավոր սխալ բան ա մարդկանց տենց չորով աթեիստների, հավատացյալների ու Սամի ասած Աստծոն հավատացողերի, բայց կրոնին չհավատացողների բաժանելը: Ժող, էկեք ընդունենք, որ մենք ավելի բազամազան ենք, քան սենց հասարակ դասակարգումները, ամեն աթեիստ տարբեր ա, ամեն հավատացյալ տարբեր ա: Ուղղակի մեկը քաշվում ա մի կողմ, սկսում փնովել մյուսներին:

    Ինչու՞ եմ սենց ասում: Որովհետև ես հավատացյալ եմ, հավատացյալ քրիստոնյա եմ: Հիմա չգիտեմ՝ ըստ Սամի սահմանման կրոնավոր եմ, թե ուղղակի մարդ, որը հավատում է Աստծուն: Բայց ամեն դեպքում եկեղեցի չեմ գնում (դա առանձին պատմություն ա, չեմ ուզում դրա մասին խոսել), իսկ ՀԱԵ-ից սիրտս խառնում ա:

    Էսքանով հանդերձ, ինձ փաստեր են պետք, ես փաստերի սիրահար եմ: Իրականում ես էդ փաստերը գտել եմ, ուղղակի չեմ ուզում բանավեճերի մեջ մտնել, հավես չեմ անում դրանցից խոսել: Իսկ էդ փաստերը Աստվածաշունչն ու պատմությունը համեմատելն ա, լիքը գիտական գրականություն փորփրելը, նաև աթեիստների տեսանկյունին ծանոթանալը: Հա՛, ես ավելի ուժեղ հավատացյալ դարձա, երբ կարդացի աթեիստ հեղինակի գրած ապոկրիֆների վերլուծությունը: Ու մեկ ա, քրիստոնյա հալովս ես շարունակում եմ ասել, որ կյանքը անիմաստ ա կամ էլ նենց իմաստ ունի, որ ոչ մի մահկանացու չի կարող բացատրել:

    Սամ, հասկանու՞մ ես, ես ընդունում եմ, որ մարդուն Աստված ա ստեղծել, որ զարմանալի ունակություններ ա տվել մարդուն, ուղեղ ա տվել, ինչպիսին ոչ մի ուրիշ կենդանի էակ չունի: Բայց մեկ ա, ես չեմ հասկանում, թե նկարն ինչու ընկավ ու Աստծո գոյությունը ոնց ա ապացուցվում նկարի ընկնելով: Էդպիսի պատմություններով դու պրիմիտիվացնում ես հավատքը, իջացնում գերբնականի մակարդակի, իսկ Աստված նրա համար չի, որ ինչը չկարողանաս գիտականորեն բացատրել, իրան առաջ քաշես:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (24.07.2013), Գալաթեա (24.07.2013)

  6. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,664
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս, ահավոր սխալ բան ա մարդկանց տենց չորով աթեիստների, հավատացյալների ու Սամի ասած Աստծոն հավատացողերի, բայց կրոնին չհավատացողների բաժանելը: Ժող, էկեք ընդունենք, որ մենք ավելի բազամազան ենք, քան սենց հասարակ դասակարգումները, ամեն աթեիստ տարբեր ա, ամեն հավատացյալ տարբեր ա: Ուղղակի մեկը քաշվում ա մի կողմ, սկսում փնովել մյուսներին:
    Ես էլ եմ էտ ասում, Բյուր ջան, ես էլ եմ ասում. րեբյատա, դավայտե ժիտյ դրուժնո... Ախր մենք էնքան շատ ենք ու տարբեր, ու մի՞թե դա մեզ նրա համար է տրված, որ հերքենք մեկմեկու և թշնամանանք: Ավելի լավ չէ՞ արդյոք` համախմբվենք, ամբողջականանանք և մեր այստեղից-այնտեղից հավաքած գիտելիք-չգիտելիքների օգնությամբ փորձենք համընդհանուր ճշմարտությանը հասնել...

    Ինչու՞ եմ սենց ասում: Որովհետև ես հավատացյալ եմ, հավատացյալ քրիստոնյա եմ: Հիմա չգիտեմ՝ ըստ Սամի սահմանման կրոնավոր եմ, թե ուղղակի մարդ, որը հավատում է Աստծուն: Բայց ամեն դեպքում եկեղեցի չեմ գնում (դա առանձին պատմություն ա, չեմ ուզում դրա մասին խոսել), իսկ ՀԱԵ-ից սիրտս խառնում ա:
    Մինչև էս տեղը` ըստ Սամի սահմանման, - դու ուղղակի մարդ ես, ով ընտրել է հավատացյալ քրիստոնյա լինել:Ես էլ ուղղակի մարդ եմ, բայց եղել եմ հավատացյալ քրիստոնյա, եղել եմ անհավատ քրիստոնյա: Եվ, քանի որ այդ երկուսն էլ ինձ չեն բավարարել, հիմա էլ փորձում եմ ճանաչացյալ քրիստոնյա լինել: Ու կարծես թե, վերջապես "կպել է"...
    Ես էլ եկեղեցի չեմ գնում, բայց եթե հանկարծ պատահում է, ինձ համար կապ չունի, թե ինչ եկեղեցի է դա. հայկական, ռուսական, ուղղափառ, կաթոլիկ... Քանզի յուրաքանչյուր եկեղեցի էլ իր մեջ միայն դրական էներգիա է պարունակում, անկախ իր հոգևոր առաջնորդի ուղեղի շեղվածությունից: Յուրաքանչյուր եկեղեցի գնացող ոչ թե տերտերին է հյուր գնում, այլ Աստծոն, և միայն ու միայն դրական մտքերով: Թե՞ սխալ եմ...

    Մինչև էս տեղը ասածիդ մեջ ամեն ինչ օքեյ է, Բյուր ջան: Բայց հետո ասում ես.

    Էսքանով հանդերձ, ինձ փաստեր են պետք, ես փաստերի սիրահար եմ:
    Փաստացիորեն հավատացյալը ո՞րն է, Բյուր ջան: Փաստացիորեն Աստված` ո՞րն է...
    Կներես, բայց կատարյալ աքսյումորոն է ասածդ, որովհետև անհնար է փաստացիորեն հավատալ: Որովհետև, երբ գալիս է փաստը, հավատն ամբողջապես արժեքազրկվում է:
    Եվ այս դեպքում` ըստ Սամի սահմանման, - ես արդեն չգիտեմ, թե դու ով ես... Կներես...

    Ու մեկ ա, քրիստոնյա հալովս ես շարունակում եմ ասել, որ կյանքը անիմաստ ա կամ էլ նենց իմաստ ունի, որ ոչ մի մահկանացու չի կարող բացատրել:
    Եթե քրիսրոնյա հավատացյալ ես, պետք է որ գիտենաս, որ կյանքը` դա Աստծո շունչն է, Աստծո մասնիկն է քո մեջ, ինչին դու անիմաստ անունն ես տալիս: Անիմաստ Աստված... Հմմ...
    Բայց դու ճիշտ ես, Բյուր ջան, կյանքը սկսվում է անիմաստությունից: Այն քեզ տրվում է որպես, ասենք, մի դատարկ արկղ, որպեսզի դու ինքդ լցնես այն քո հնարավորության, գիտելիքների, հավատի, անհավատաության, իմաստության սահմաններում: Այսինքն, իմաստավորես քո կարողացածի չափով: Հենց դա է Աստծո` քեզ տված կամքի ազատությունը:
    Բայց դու կարող ես նաև համարել, որ կյանքն անիմաստ է ու ոչ մի մահկանացու չի կարող այդ արկղը լցնել... Իսկ հետո, երբ Տուն վերադառնաս, այդ դատարկ արկղը կվերադարձնես Աստծոն...

    Սամ, հասկանու՞մ ես, ես ընդունում եմ, որ մարդուն Աստված ա ստեղծել, որ զարմանալի ունակություններ ա տվել մարդուն, ուղեղ ա տվել, ինչպիսին ոչ մի ուրիշ կենդանի էակ չունի:
    Ուղեղը` մսի կտոր է, Բյուր ջան: Եվ առանց մտքի այն մարդու համար ավելի կարևոր մի բան չէ, քան, ասենք, ոչխարի համար ոչխարի դմակը: Ուղեղն ուղակի կուտակում է իր մեջ բոլոր այն իդեաները, գաղափարները, որոնք ծնում է միտքը, այդպիսով իր կուտակածը դարձնելով գիտելիք: Այսինքն, կարևորը միտքն է, այլ ոչ ուղեղը: Իսկ միտքը` ծնունդն է ոչ թե մարմնի, այլ հոգու, քանզի այն նյութական չէ: Հետո իհարկե, այն նյութականանում է, քանզի այդպես է դրված, որ նյութականանա յուրաքանչյուր միտք: Այս Տիեզերքում ամեն ինչ սկզբում եղել է միտք, հետո նոր` ֆիզիկականացել է: Էնպես, որ, երբ մտածում ես, նախապես մտածիր, թե ինչ ես մտածում...

    Բայց մեկ ա, ես չեմ հասկանում, թե նկարն ինչու ընկավ ու Աստծո գոյությունը ոնց ա ապացուցվում նկարի ընկնելով: Էդպիսի պատմություններով դու պրիմիտիվացնում ես հավատքը, իջացնում գերբնականի մակարդակի:
    Ես էլ չեմ հասկանում, բայց և Աստծո գոյությունն էլ չեմ ցանկանում ապացուցել: Այդպիսի ցանկություն քեզ մոտ կարող է առաջանալ, Բյուր ջան, քանի որ փաստերի սիրահարը (քո խոսքերն են, չնեղանաս) դու ես, այլ ոչ թե ես:
    Եվ հետո, ինձ համար վաղուց արդեն գերբնական ոչինչ գոյություն չունի: Կա այն, ինչ ես առայշմ չգիտեմ, ինչ դեռ չեմ փորձել, չեմ վերապրել, չեմ ճանաչել: Բայց ամեն ինչ` բնականի սահմաններում է:

    Աստված նրա համար չի, որ ինչը չկարողանաս գիտականորեն բացատրել, իրան առաջ քաշես:
    Լրիվ համաձայն եմ, Բյուր ջան: Բայց դրա հետ մեկտեղ, գիտությունն էլ` նրա համար չի, որ ինչը չկարողանաս գիտականորեն բացատրել, - ընդհանրապես հերքես: Գիտությունը նրա համար է, որ վաղը բացատրես այսօրվա անբացատրելին: Իսկ այսօրվա անբացատրելի տրված է, որպեսզի գիտելիքներ հավաքես վաղը բացատրելու համար:
    Եվ դա է բարեշրջումը, էվոլյուցիան, այլ ոչ թե "ժանգոտած մեխեր" կուտակելը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  2. «Կրոն» բաժնի մոդերատորի ընտրություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 24.05.2011, 03:18
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •