Բայց գնալով վատանում ա ու վատանում ա: Ես դպրոցների վիճակից գիտեմ, երեխեքս հանրակրթական դպրոց են գնում, գիտեմ ինչ ա կատարվում: Հետո էլ ժողի վիճակից գիտեմ, որ մի խայտառակ բառդակ ա: Ասում են նույն վիճակն էլ պետ համալսարանում ու մնացած տեղերում ա: Ուղղակի մի քանի էնտուզիաստ դասախոսի վրա համակարգ չի կարա գոյատևի: Վաղը մյուսօր դրանք էլ կզզվեն ու կգնան, ու վերջ:
Էն օրը TV-ով գովազդ եմ նայում, ինչ-որ գյուղատնտեսական քոլեջ ա, տոլի ինստիտուտ ա, տո լի ակադեմիա ա, չեմ հիշում: Հայտարարում ա էս տարվա ընդունելություն ու թվում ա մասնագիտությունները - դիզայն, ատամնաբուժություն, բանկային գործ, մաքսային գործ, իրավաբանություն - կարճ ասած ամեն ինչ, բացի գյուղի հետ կապված որևէ բանից:
Ասածս ինչ ա, Բյուր ջան, մեր եթեիմ երգրում, ոնց որ սաղ ոլորտները, այնպես էլ կրթությունը - ոչ մի լուրջ, ստարտեգիական, հեռանկարային վերաբերմունք չկա, բացիթողի վիճակ ա: Թողել են ինքնահոսի, մինչև կտրի կապը: Կրթության նախարարին էլ թողես ֆեյսբուքյան ծիպա դեմք գրառումներ անի սաղ օրը:
Էջանիշներ