Մտածեցի, որ սենց թեմա էլ պետք կլինի:
Սկզբի համար ուսումնական հաստատությունների միավորման խնդրի մասին`
Մտածեցի, որ սենց թեմա էլ պետք կլինի:
Սկզբի համար ուսումնական հաստատությունների միավորման խնդրի մասին`
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ruby Rue (18.12.2012), StrangeLittleGirl (18.12.2012)
Մշակույթի քոլեջի փակման մասին էնտեղ սովորող երեխեքից էի լսել: Բավականին գոհ էին և՛ դասընթացներից, և՛ դասախոսներից: Ու բոլորն էլ շոկի մեջ էին էդ նորությունից. ախր ինչ որ բան անելու համար պատճառներ են պետք: Համենայն դեպս ինձ համար լրիվ անհասկանալի ա մեր թանկագին կառավարության նման պահվածքը: Քոլեջի ուսանողները հիմա ստիպված պիտի թատերականում սովորեին, բայց մինչև դա հնարավորություն ունեին մանկավարժական համալսարանում երկրորդ կուրսից շարունակել
Իսկ ընդհանուր առմամբ սա էն թեմաներից է, որ ինչքան խոսես խոսես միևնույն է ասելիք մնալու է:
Ես ՝ իմ անձնական փորձից ելնելով, առաջին հերթին էս նոր ավագ դպրոցի համակարգից եմ դժգոհ: Առաջ հիմնականում բոլորը սովորում էին իրենց համայնքում գտնվող հիմնական դպրոցում ու շատ քչերն էին ուսումնարաններ ու քոլեջներ գնում: Իսկ էս ավագ դպրոցների բացումից հետո, խելացի ու սովորող էրեխեքից մեծ մասը քոլեջներ կամ վարժարաններ ընդունվեցին, որովհետև դա շատ ավելի ձեռնտու էր, քան եսիմ ինչ անհայտ ծագման դպրոց գնալը: Արդյունքում ավագ դպրոց ընդունվողների մեծ մասը/հիմն. քաղաքի ծայրամասերի ավագ դպրոցներ/ բան ու գործ չունեցող, աննպատակ ու սովորելու ձգտում չունեցող մասսան էր... Ու ծայրամասերի ավագ դպրոցներում, նույնիսկ եթե դրանք որպես հիմնական վատը չէին, սովորելու մակարդակը ահագին ընկավ: Էլ չեմ ասում քանի-քանի աշակերտներին իրենց անկրթությամբ չզիջող նորավարտ դասատուներ բերեցին
Իսկ կաշառակերության մակարդակը զգալիորեն, շաաատ զգալիորեն բարձրացավ, ենթադրաբար թանկացան նաև ոսկե մեդալների կամ ուղղակի գնահատականների գները
Ես սենց ընդհանրական եմ ասում, որովհետև դիտումների ու փորձերի վրա ապացուցված են , միայն իմ դպրոցը չէր, որ էս վիճակում հայտնվեց:
Ընդհանուր առմամբ շա՜տ լավ կլիներ, որ ավագ դպրոց ընդունելությունը քննություններով լիներ ու աշակերտները հանձնեին բոլոր առարկաները ու դրանից հետո մասնագետները հոսքային դասարան խորհորդ տային : Մեկ էլ պետք ա շեշտը դնել միջին մասնագիտական ուսումնարանների վրա, որովհետև շատ մարդիկ կան, որ ուղղակի հարկադրաբար ուղարկվում են դպրոց ՝ տանը չմնալու համար:
Ավելացնեմ նաև, որ մեր ուսումը անտեղի մի տարի երկարացրին՝ իբր թե կրկնուսույցների մոտ չպարապելու նկատառումներով… Արդյունքում ուղիղ կես տարի դպրոցում համարյա դաս չենք արել. դասատուներն ասում էին ձեր պարապմունքներն արեք, իսկ հարցերիդ ՝ մեռնելով էին պատասխանում: Էդ տարին էլ լրիվ իզուր կորցրեցինք:
Հ.Գ. Մենակ ավագ դպրոցից էնքան խնդիրներ հիշեցի, որ մոռացա էլ, որ ուսում էի համալսարանական կրթության խնդիրների մասին գրել![]()
Դե արի ու մի ներվայնացի:ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալասարանում վարձավճարների բարձրացումը ուղղվելու է աշխատավարձերի բարձրացմանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը այսպես մեկնաբանեց հաջորդ ուսումնական տարվա առաջին կուրսի ուսման վարձավճարների սպասվող բարձրացումը։ ԵՊՀ նվազագույն վարձավճարը այսուհետ կազմելու է 400 հազար դրամ, նախկին 300 հազար դրամի փոխարեն: 300 հազարից ավելի վարձավճար ունեցող մասնագիոտթյունների համար ավելացումները կկատարվեն 20-100 հազար դրամի սահմաններում:
Գրիգորյանի խոսքով՝ ԵՊՀ ուսման միջին վարձը ցածր է Երևանում գործող մի շարք այլ բուհերի ուսման վարձից։ «Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի պրոֆեսորադասախոսական կազմ է աշխատում Երևանի պետական համալսարանում, և ինչքան աշխատավարձ են ստանում, ապա ավելորդ կլինի վարձավճարների բարձրացման վերաբերյալ խոսակցությունները։ Համալսարանում աշխատող գիտնականը, պրոֆեսորը, դասախոսը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այլևս չխոսվի կոռուպցիոն ռիսկերի մասին»,-համոզված է Գրիգորյանը։ Համալսարանի բակալավրիատի 59 մասնագիտությունից 32-ում սահմանված է նվազագույն վարձավճարի չափ։ «Հայագիտական բոլոր, ֆիզիկամաթեմատիկական ու բնագիտական գրեթե բոլոր մասնագիտությունների գծով սահմանված վարձավճարը մինիմալ է։ Սակայն այդ մասնագիտություններից շատերը ամենածախսատարն են համալսարանում»,- ասաց Գրիգորյանը։
Ալեքսանդր Գրիգորյանի խոսքով՝ Երևանի պետական համալսարանում զեղչերի հանրագումարը յուրաքանչյուր տարի կազմում է 250-270 մլն դրամ։ «Դա հսկայական թիվ է, եթե համեմատենք վարձավճարների չափի և պետության կողմից համալսարանին տրամադրվող ֆինանսավորման հետ»,- ավելացրեց նա։
ԵՊՀ Գիտական խորհուրդը, հաշվի առնելով պետության կողմից մեկ ուսանողի հաշվով տրամադրվող ֆինանսավորման չափը և մի շարք այլ հանգամանքներ, հաստատել է 2013-2014 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի առկա համակարգի առաջին կուրսի ուսման վարձավճարների նոր չափերը: Փոփոխություն է կրել նաև հեռակա համակարգի ուսման վճարների չափը, որոնք կազմում են առկա համակարգի համապատասխան մասնագիտության վարձավճարի 80%-ը: Վարձավճարների փոփոխությունները վերաբերելու են միայն 2013 թվականին ԵՊՀ ընդունված ուսանողներին, իսկ համալսարանում արդեն սովորող ուսանողների վարձավճարները չեն փոխվի։ Գալիք ուսումնական տարում նվազագույն վարձավճարը կկազմի 400 հազար դրամ` հիմնականում բնագիտական մասնագիտությունների գծով, իսկ առավելագույնը` 800 հազար դրամ, ինչպես օրինակ իրավաբանական ֆակուլտետում։
աղբյուրը՝ armenpress.am
Քնից զարթնում են ու որոշում են վարձերը թանկացնել՝ առանց որևէ կոնկրետ պատճառ բերելու: Պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձների չափից տեղյակ չեմ, բայց չի կարելի բռնել ու վարձերը միանգամից 100 000 դրամով թանկացնել: Ասում են՝ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներն ամենածախսատարն են. մեր նախնադարյան ու մեծ սխալանք ունեցող սարքերը, նկուղում փտող լաբորատորիաները, հոգեվարքում գտնվող նստարանները, ողբալի վիճակում գտնվող սանհանգույցները վկա, էս ինչքա՜ն են ծախսում մեր խեղճ ֆիզֆակի վրա:
Եթե իմանայի, որ էդ 100հզ. դրամի շնորհիվ մեր կրթության որակը կբարձրանա, ոչինչ, բայց ես համոզված եմ, որ բան էլ չի փոխվելու:
Arpine (30.05.2013), Chuk (04.05.2013), Freeman (04.05.2013), StrangeLittleGirl (04.05.2013), Tig (04.05.2013), Աթեիստ (04.05.2013), Անվերնագիր (04.05.2013), Ներսես_AM (04.05.2013), Ուլուանա (04.05.2013)
Որ համալսարանականները չվախենային ու նախորդ դասադուլներին մասնակցեին, ինչ ուզենային, հետները չէին անի՝ մտածելով, որ ստրուկի պես մեկ է հաշտվելու են ու ինչքան կլպեն, էնքան կլպվեն:
Բայց, իրոք, արժի դասադուլներ, հանրահավաքներ ու բողոքի ցույցեր անել: 1-2 տարի առաջ 50 հազարով էին թանկացրել, հիմա՝ 100: Մյուս տարի էլ կորոշեն, որ կես միլիոն դրամից էժան մասնագիտություն չպիտի լինի:
Հ.Գ. Պարզվում է, որ վճարի թանկացումները նաև զեղչերով ու իրենց տված կրթաթոշակներով են բացատրում: Փետրվարին կրթաթոշակի մրցույթ էին հայտարարել գերազանց սովորող, հասարակական ակտիվություն ունեցող, բայց վճարովի սովորող ուսանողների համար: Մոտ 800 ուսանողի (այդ թվում նաև ինձ) 80.000 դրամի չափով վարձը զեղչեցին: Մրցանակաբաշխությունն էլ ընտրություններից 1 օր առաջ եղավ:
Տո գրողը տանի իրենց էլ, իրենց տված զեղչերն էլ: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչի՞ քո սովորելու հաշվին ստացածը ուրիշների քթից բերեն:
Չնայած էդ ուղղակի անիմաստ պատճառաբանություններից մեկն է, որ ավելի լավ կարողանան փող լվանալ:
Tig (05.05.2013)
Էս երկիրն ընդամենը մի պրոբլեմ ունի, քրեական, գողական բարքեր, ու դրանց հետևող հզոր մասսա: Ու քանի էդ մասսան հետևում ա էդ բարքերին, ոչինչ էլ չենք տեսնելու: Հատուկենտ ընդվզումներ կան, ու լինելու են, բայց համատարած գործողություններ կազմակերպել, կամ դադարացնել, այսօր կարող են միայն էդ գողական երևույթները: Ու քանի դրանք կան, ու քանի դեռ ոչ ոք չգիտի թե ոնց պիտի պայքարել դրանց դեմ, ոչ մի փոփոխություն էլ չի լինելու: Համենայնդեպս մոտակա ժամանակում հաստատ չի լինելու:
Freeman (04.05.2013), StrangeLittleGirl (04.05.2013), Stranger_Friend (05.05.2013), Tig (05.05.2013), Տրիբուն (30.05.2013)
Ամենավատը գիտե՞ք որն ա՝ քանի որ արդեն ընդունվածների պայմանագրերի մեջ վարձի անփոփոխ չափը գրած ա, էդ նոր ընդունվողների մոտ են բարձրացնելու, իսկ բարձր կուրսերի ուսանողների մեծ մասի զաչոտնիկին էլ չի, թե առաջին կուրսեցին ինչքան ա վարձ տալու, դրա համար կարան հանգիստ բարձրացնեն:
The cake is a lie.
Tig (05.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ