Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Ապ, բաբա յագայի մասին որոշակի գիտելիքներ ունենք, ոնց հասկացա դու էլ ես լսել դրա մասին: Հիմա ինչ? Կոնկրետ հասկացություն չի? Գոյություն ունի, թե չէ?
Բաբա Յագայի մասին ի՞նչ գիտելիք ունես… հլա ասա իմանանք…

Տրամաբանությունը ասածի մեջ չպիտի լինի մենակ, այլ առաջին հերթին ասածս լոսղի մոտ պիտի լինի էդ տրամաբանությունը: Կրոնը շատ ավելի ուշ ձևավորված ու համակարգված բան է, քան աստված հասկացողությունը:
Աստված հասկացողությունը կրոնի կողմից որպես հիմնական հենարան է օգտագործվում, բայց զուտ որպես հասկացողություն ընկալվում է ինդիվիդուալ կերպով, էմոցիոնալ և ուրույն տրամաբանության հիմքի` հավատի միջոցով:
որտեղի՞ց ա հայտնի քեզ որ Աստված հասկացությունը Կրոնից առաջ ա եղել… կա՞ն տեց փաստարկներ… եթե քո ասածը ընկալման մասին ճիշտ ա ուրեմն հենց նոր դու ժխտեցիր աստծո գոյությունը… գոյը օբյեկտիվ իրականություն ա ու եթե աստված հասկացությունը զուտ կախված ա "ինդիվիդուալ կերպով, էմոցիոնալ և ուրույն տրամաբանությունից` հավատից" ուրեմն այն գոյություն չունի, այսինքն կեղծ հասկացություն ա չհիմնված իրական գոյություն ունեցող փաստերի վրա… այսինքն գոյություն ունեցող երևույթի մասին կարծիք, ընկալում կամ բերաբերմունք չի…

մեղմ ասած երևակայության արդյունք ա…

այսինքն գրավիտացիան չի կարող ընկալվել "ինդիվիդուալ կերպով, էմոցիոնալ և ուրույն [B]տրամաբանության հիմքի` հավատի միջոցով"… հույսով եմ գրավիտացիայի գոյությունը հարցականի տակ չես դնում…