Ես հաստ անիվներ եմ սիրում: Այդ դեպքում հեծանիվը ավելի դանդաղ է, բայց և ավելի կառավարելի: Ասենք, որ մի ձեռքով հանգիստ ղեկը պահես, մինչ մյուս ձեռքով ականջդ ես քորում![]()
Ես հաստ անիվներ եմ սիրում: Այդ դեպքում հեծանիվը ավելի դանդաղ է, բայց և ավելի կառավարելի: Ասենք, որ մի ձեռքով հանգիստ ղեկը պահես, մինչ մյուս ձեռքով ականջդ ես քորում![]()
Diana99 (27.06.2013)
ARMbrain (20.05.2013), StrangeLittleGirl (21.05.2013)
Իսկ էդ համարները որ կան, 26 համար, 20, 22 եսիմ ինչ: Դրանք շա՞տ կարևոր են: Օրինակ list.am-ում մի հատ տեսա, նկարներից դուրս եկավ, բայց գրած էր 26 համար: Հիմա չգիտեմ էդ մե՞ծ ա ինձ համար, թե չէ:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Իհարկե մերսի հարցերին պատասխանելու համար, բայց նկարը ինձ բան չի տալիս, եթե կողքին համեմատելու օբյեկտ չկա: Հեծանիվի ակերի մեծությունը չի՞ ազդում իր ընդհանուր բարձրության վրա: Էդ հարցի նպատակն էն ա, որ իմանամ՝ կարճ բոյով մարդու համար ո՞րն ա ամենաանվտանգ, օպտիմալ ու հարմար տարբերակը: Ու ինձ հետաքրքիր չի՝ քյալագյոզ 12 տարեկան (12 տարեկան էլ կա, 12 տարեկան էլ համ էլ) երեխեքը ինչ կարան քշեն կամ չէ:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Մինչև Ներսեսի գրելը մի քիչ խցկվեմ իմ կարծիքներով, հուսով եմ, կներեք։
Չափերը կարևոր են։ Քո չափով հեծանիվ քշելը հարմար է ու անվտանգ։ 20, 22... քսանին մոտ թվերով արտահայտված չափերը դյույմերով են (1 դյույմ=2.54 սանտիմետր)։ Կարող են նաև սանտիմետրերով լինել` 52, 53, 54...: Հեծանվի չափը սովորաբար որոշվում է հեծանվի կմախքի մեջտեղի ուղղահայաց ձողի երկարությամբ, նկարը քո ուղարկած լինկում կա (եթե փորձես հաշվել, կտեսնես)։ Հեծանիվների մեծամասնությունը թույլ են տալիս կարգավորել նստատեղի բարձրությունը ու մի քիչ էլ նստատեղը հետ ու առաջ տալ, այսինքն կարգավորման տիրույթը մեծ չի։
Կան տարբեր նշանակության հեծանիվներ, սովորական ճանապարհային, մրցավազքային, տրիաթլոնի, լեռնային, հիբրիդ... Ճանապարհային սպորտային հեծանիվները բարակ անիվներով ու էն խոյի կոտոշների նման ղեկովներն են։ Կան համեմատաբար բարակ անիվներով բայց ուղիղ ղեկով հեծանիվներ, պարզապես հարմար ու թեթև քշելու համար։ Հաստ անիվներով հեծանիվները արտաճանապարհային են։ Վերջիններս համեմատաբար ծանր են, բայց փափուկ են։ Հեծանիվները կարող են ունենալ արագությունը փոխելու մեխանիզմներ (ոնց որ մեքենայի փոխանցումատուփը)։ Պրոֆեսիոնալ հեծանիվների վրա սովորաբար ձգվում են հատուկ պեդալներ որոնք պահանջում են հատուկ հեծանվային կոշիկներ (որ հագնի պեդալին ու չպոկվի քշելիս)։ Լավ "փոխանցումատուփերով" ու թեթև կմախքներով (ալյումին, կարբոն) հեծանիվները անհամեմատ թանկ են (150 հազարից)։
Վստահ չեմ, որ Երևանում հեծանիվների մեծ ընտրություն կա։ Պետք է տեղում զննես, ծանրութեթև անես, քշես, ըստ հարմարավետության որոշես։ Քս նշած գնով ինձ թվում է ավելի լավ է առնել պարզ հեծանիվ, որը ունի միմիմալ փոխանցումներ, ուղիղ ղեկ, միջին հաստության անիվներ, առանց ամորտիզատորների։ Էդ գնով սպորատայինի տեսք ու շատ փոխանցումներ ունեղոց հեծանիվները լինելու են անորակ ու անհուսալի։
Եթե շատ երկար չես քշելու, ասենք օրեկան 10 կիլոմետրից ավելի, ապա սկզբի համար հարմարավետ սաղավարտն ու կոշիկները բավարար կլինեն, ընթացքում ինքդ կորոշես թե էլ ինչ է պետք։ Լայն շալվարը հակացուցված է։ Կոշիկները լավ կլինի ունենան կոշտ ու ոչ պլստուն տակեր, լինեն առանց շնուրների, կամ էլ շնուրների համար հատուկ խցկելու տեղ ունենան։
Սաղավարտը պիտի պարտադիր փորձես ու համոզվես որ հարմար է ու քո չափն է, այսինքն չի նեղում, կամ ընդհակառակը` չի լխկլխկում։ Պարտադիր փորձիր փոկերը կապել ու համզվիր որ փոկերը չեն նեղում դեմքդ, ականջներդ։
Սովորաբար հեծանվորդները գնում են նաև հեծանվային շորտեր (որոնք ոտքերի արանքում ներսից ունեն գուպկաներ), հեծանվային շապիկ` օդափոխության ծակերով ու հետևի գրպաններով (հեռախոս ու դրամապանակ խցկելու համար), ձեռնոցներ, ակնոցներ, նասկիներ ու էլի մի քանի զիբիլ։ Հեծանվային օգտակար աքսեսուարներից են` հեծանվի վրա ջրի շիշ հագցնելու տեղը, բեռնախցիկը (բագաժնիկը, լինում են տարբեր), լույսերն ու անրադարձիչները (գիշերով քշելու համար), հեծանվի գործիքները, պահեստային անվադողեր, նասոս, ու էլի ինչ որ բաներ...
Անփորձանք։![]()
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 20.05.2013, 20:05:
Si vis pacem, para bellum
Ես մեռա, էս ինչ եքա զգեստապահարան աԷդ շորեր-մորերը հեծանիվը որպես տրանսպորտի միջոց օգտագործողներին հեչ էլ պետք չեն:
Անի, հեծանիվի անիվի չափսը կարևոր չի, կարևորը բարձրությունն ա: Առանց փորձելու հանկարծ հեծանիվ չառնես: Ճիշտ բարձրությամբ հեծանիվին նստելիս, պեդալն ամենացածր դիրքում պիտի ոտքդ մինչև վերջ ձգվի ու համ էլ հասնի պեդալին: Մեկ էլ կարևոր բան ա լավ կողպեքը, բայց ոնց հասկանում եմ, Երևանի պայմաններում լրիվ ուրիշ իրեր են առաջնային, նենց որ ավելի լավ ա Երևանում քշողներն ասեն:
ԵՍ ՀԵԾԱՆՎԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՉԵՄ։ ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ ԻՄ՝ ՇԱՐՔԱՅԻՆ ՀԵԾԱՆՎՈՐԴԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒ ՓՈՐՁԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԾԻՔԸ
Վիշապը ահագին լավ ներածություն արեց Փորձեմ հիմա ավելի մանրամասն կետ առ կետ անցնեմ։
Նաև ստորև բերված բոլոր ընդհանրացումները արվում են միջին գնային տիրույթի հեծանիվների համար։ Պարզ է միշտ էլ կարելի է վճարել շատ ու գնել «ավելի թեթև», «ավելի արագ», «ավելի հարմար», «ավելի դիմացկուն» և վերջապես «ավելի սեքսի» հեծանիվ
Հեծանիվների տեսակները
Հեծանիվները ըստ տեսակների բաժանելուց կարելի է շատ մանրանալ, բայց ես կառանձնացնեի հեծանիվների հետևյալ հիմանական խմբերը։
1․ Լեռնային
Առավելությունները՝
Անիվները հաստ են, զգալի կայուն են դարուփոսերի ու քարերի վրա։ Հեշտ է հավասարակշռությունը պահել։
Նույն պատճառով ավելի փափուկ են ընթացքի ժամանակ։
Շատ ամուր են։
Թերությունները՝
Համեմատաբար ավելի դանդաղ են։
Համեմատաբար մի քիչ ավելի ծանր են։
2. Խճուղային
Սրանց մեջ մտնում են նաև բազմապիսի սպորտային, տրիատլոնային հեծանիվներ։ Դրանց վրայից եկեք թռնենք
Առավելությունները՝
Շատ թեթև են։
Արագ են։ Շատ արագ են։
Կախ ընկած ղեկը ստիպում է մեջքը հորիզոնականին մոտ դիրք ընդունել, ինչի արդյունքում լավանում է աերոդինամիկան, բայց հարմար չի կողքերդ նայել։
Թերությունները՝
Անիվները բարակ են։ Շատ բարակ։ Անգամ փոքր քարերից կամ փոսերից ահագին ցնցվում են։ Պետք է ուշադիր լինես որ հավասարկշռությունդ չկորցնես։
Քանի որ շատ թեթև են, կողքովդ մեծ արագությամբ բեռնատար անցնելուց պիտի պինդ բռնվես, որ շուռ չգաս։
3․ Հիբրիդային
Սրանք միջին տարբերակ են լեռնայինի ու խճուղայինի մեջև։
Առավելություններն ու թերությունները հիմնականում որ էն երկուսը գումարես կիսես կլինի սա
4. Ծալվող
Սրանք մի քիչ խնդալու տեսք ունեն, մանավանդ որ կողքովդ արագ քշում են, ոնց որ կրկեսից փախած լինեն
Բայց շատ թեթև են, ու իրենց ամենագլխավոր առավելություն՝ ծալվում դառնում են մի խորհանարդիկ։ ՈՒր ուզես հետը կմտնես։ Քաղաքում երթևեկելու համար իդեալական ա, եթե իհարկե քաղաքումդ նորմալ փողոցներ կան։
Հետագայում ինչ գրեմ սրան չի վերաբերվելու։
5. Հոլանդական կամ քաղաքային
Քաղաքում պտտվելու ու կարճ տարածություններ գնալ գալու համար իդեալական են։ Լրիվ ուղղահայաց դիրքով ես քշում։ Բայց դանդաղ են ու սովորաբար նախատեսված հարթ տեղերի համար՝ առանց կարգին փոխանցումների։
![]()
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 22.05.2013, 01:04:
AniwaR (21.05.2013), Arpine (22.05.2013), CactuSoul (23.05.2013), keyboard (21.05.2013), One_Way_Ticket (21.05.2013), Ruby Rue (21.05.2013), StrangeLittleGirl (21.05.2013), Անվերնագիր (21.05.2013), Հայկօ (21.05.2013), Ռուֆուս (21.05.2013)
Անի ջան, մի խոսքով առ հիբրիդ հեծանիվ՝ հաստ ակերով, ակերի չափը՝ 26 դյույմ, ռաման՝ քո չափի, հեծանիվը թող պարտադիր լինի ալյումինից, առանց ամորտիզատորների, կամ գոնե մենակ դիմացի ամորտիզատորներով (ամորտիզատորները արագությունը գցում են ու հեծանիվը ծանրացնում են), տորմուզներն էլ՝ բարձիկային (դիսկովիները ավելի թանկ են ու ծանր):
I may be paranoid but no android!
AniwaR (21.05.2013)
Սեռային խտրականություն
Ասում են շա՜տ հնում բոլոր աղջիկներըամոթխած էին ու առաքինիերկար շրջազգեստ էին կրում, ու տուտուզը բաց ֆռֆռալը բնավ հարգի չէր։ ՈՒ որպեսզի իրենց երկաթե նժույգները հեծնելուց անհարմար իրավիճակեր չստեղծվեր, արտադրողները սկսեցի թողարկել կանացի հեծանիվներ՝ իրանի վերևի ձողը բավականին իջեցրած կամ ամբողջովին բացակայող։ Դա զգալիորեն նվազեցնում էր հեծանիվի ամրությունը, բայց առաքինի աղջիկները քշում էին հանգիստ և դանդաղ, այնպես որ դա այնքան էլ իրենց համար կարևոր չէր։ Բայց դե էս դարում արդեն ամոթ բան չկա։ Իրականում հիմա վաճառում են կանացի և unisex հեծանիվներ ։ՃՄոտավորապես այ այսպես՝
Օյ կներեք սխալ նկար էր
Ահա միևնույն հեծանիվի երկու տարբերակները;
Տղամարդու՝
Կանացի՝
![]()
Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 21.05.2013, 02:56:
AniwaR (21.05.2013), Arpine (22.05.2013), CactuSoul (23.05.2013), Jarre (25.05.2013), keyboard (21.05.2013), melancholia (21.05.2013), Ripsim (21.05.2013), Անվերնագիր (21.05.2013), Ռուֆուս (21.05.2013), Վիշապ (23.05.2013)
Չափսերը
Հեծանիվ ընտրելուց ամենակարևոր բաներից մեկը դա ճիշտ չափսի հեծանիվ ընտրելն ա։ Ինտերնետում կարելի է գտնել բազմաթիվ չափսերի սանդղակներ, ինչպես օրինակ այս մեկը՝ http://www.evanscycles.com/help/bike-sizing։ Բայց խորհուրդ կտամ ամեն դեպքում այդ թվերին վերաբերվել որպես մոտավոր թվեր։ Կախված կոնկրետ հեծանիվ տեսակից, կառուցվածքից, ձևից, այդ աղյուսակներով ստացված չափսից այս ու այն կողմ կարող է լինել ձեզ հարմար չափսը։
Հեծանիվի չափսը որոշվում է իրանի մեջտեղի ուղղահայաց ձողի (seat tube) երկարությամբ։ Չափվում է կամ դյույմերով կամ սանտիմետրերով։ Եթե 15-25 տիրույթում է դյումերով է, եթե 50-65 տիրույթում ապա սանտիմետրերով։ Բայց էլի եմ ասում թվերը զուտ կողմնորոշման համար են։
Հիմա գլխավոր հարցը ոնց որոշել ճիշտ չափսը։ Պատասխան․ Վերցնել փորձնական քշել մի քիչ։ Հնարավորության դեպքում նույն հեծանիվի տարբեր չափսերը։
Սկսնակների համար բավական տարօրինակ է, բայց հեծանիվի նստատեղը ճիշտ բարձրությունը պիտի լինի այնքան որ, կրունկը դնելով ոտնակի վրա ոտքը ամբողջովին բացված լինի (ձախ նկար)։ Այդ դեպքում քշելուց ձեր ՕԳԳն կլինի ամենաբարձրը (աջ նկար)։ Ահա մոտավորապես այսպես
Հեծանիվ քշելուց ոտնակները պետք է պտտել ոտքի թաթով, ոչ թէ մեջտեղի փոսիկի մասով, ինչպես հաճախ անում են։ Սկսնակների համար ճիշտ դիրքը վախենալու է այն պատճառով, որ նստած վիճակում ոտքերդ գետնին չեն հասնումԲայց ոչինչ ժամանակի ընթացքում վարժվելով կարելի է կամաց կամաց բարձրացնել նստատեղը, կտրվել գետնից, ու հասնել ցանկալի դիրքին ։Ճ
Հեծանիվի նստատեղը սովորաբար հետ ու առաջ կարելի տանել մի քիչ, ղեկից ձեռքերի հեռավորությունը մեծացնել, փոքրացնելու համար։
Հ․Գ․ Անի քո համար 21 պիտի որ շատ մեծ լինի, եթե իհարկե բոյդ ճիշտ եմ հիշում։ ես իմ 185-ով 21 եմ քշում, չնայած 22-ն էլ էր նորմալոտ։
Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 21.05.2013, 03:42:
AniwaR (21.05.2013), CactuSoul (23.05.2013), keyboard (21.05.2013), melancholia (21.05.2013), One_Way_Ticket (21.05.2013), Rammstein (28.05.2013), Ռուֆուս (21.05.2013), Վիշապ (23.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ