Սպասենք ՊՆ մամուլի խոսնակի հերքմանը ճճ:Յուրի Խաչատուրովին ազատել են աշխատանքից
Օրեր առաջ ՊՆ N զորամասում տեղի ունեցած զինվորի սպանությանից հետո Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձամբ հանդիպել էր սպանված զինծառայողի հարազատներին և կարողացել նրանց համոզել, որ իրենց որդու դին չբերեն մայրաքաղաք:
Սեյրան Օհանյանը լրագրողներին խոստացել էր, որ մեղավորները շատ արագ կրելու են իրենց պատիժը:
politik.am-ի փոխանցմամբ կան հավաստի տեղեկություններ, ըստ որի Սեյրան Օհանյանը զինվորի հուղարկավորումից անմիջապես հետո, հասարակության ցասումը մեղմելու նպատակով, որոշել է պաշտոնանկ անել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին:
Ամենայն հավանականությամբ լուրը պաշտոնապես կհաստատվի շուտով:
Նման մարդկանց պետք չէ հեռացնել` հասարակական լարվածությունը մեղմելու համար, նրանց պետք է հեռացնել` կանխելու նման լարվածությունը:
Էջանիշներ