Տարրական դասարանները ուրիշ դպրոց եմ գնացել: Չորրորդ, թե հինգերորդ դասարանում կյանքիս առաջին մեծ սխալը գործեցի: Մեր քաղաքում վարժարան բացվեց, տեղափոխվեցի այդ վարժարանը, ու զգացի, որ ես ուրիշ եմ, իրենք` ուրիշ (c)
Հին դասարանում հատկապես երկու հոգու հետ էի մոտ, իրենք նստում էին երկուսով ամենավերջում, ես ամենասկզբում, բայց եթե հնարավորություն էր լինում, դասատուին խնդրում էի, որ հետ գնամ: Զարմանում էր, բոլորն ուզում են` առաջ գան: Մեկը երրորդ դասարանից տեղափոխվեց, բայց հենց հնարավորություն էր լինում, զանգում էի, խոսում էինք, դե մենք հեռախոս չունեինք: Մեկ-մեկ էլ իր պապիկը բերում էր մեր դպրոց, որ մեզ տեսնի: Նոր դպրոցում` առաջին անգամ զգացի, որ ես էդքան էլ լավ չեմ հագնվում, որ ես Նինթենդո չունեմ, որ ես Սնիկերսը մենակ գովազդից գիտեմ` ինչ ա, որ ես արձակուրդներին աշխատում եմ, որ ես ամեն օր ոտքով ութ հարկ փայտ եմ բարձրացնում: Հին դպրոցում միակ տարբերությունն էն էր, որ բոլորը համազգեստ ունեին, իսկ ես մամայիս գործած սվիտրով էի, որն ինձ ավելի էր դուր գալիս, իսկ որ շալվարս ցեպի փոխարեն բուլավկայով էր ամրացրած, ով էր նկատում: Հների հետ կապը կամաց ընդհանրապես կտվեց, դե էլ երբ հասցնեի(նք), բացի էդ եթե մարդիկ հույսը իմ վրա դնեն, ես շփում պահող չեմ: Երեկ հին դպրոցի դասարանցիներիցս մեկը, թե Դ-ն Վանաձորում էր, քեզնից հետաքրքրվեց, ասում ա` ինտերնետով փնտրում եմ, չեմ գտնում: Ես փնտրեցի, գտա: Մի խոսքով, էսօր ահագին դրական տրամադրություն ունեմ, ափսոս մեր մյուս ընկերոջ, եթե կարելի ա էդպես անվանել, մասին ինքն էլ տեղեկություն չուներ, բայց ահագին բաներ հիշեցինք: Պարզվեց, որ շատ բան ես իրանից լավ եմ հիշում, կամ էլ իմ երևակայությունն ավելի վառ ա, լիքը բաներ ժամանակին հնարել եմ, որ հետաքրքիր լինի, հիմա ինձ թվում ա` տենց էլ եղել ա, ով գիտի: Մի խոսքով, լավ օր էր:
Էջանիշներ