Ինձ հետ պատահել է այդ արտասովոր ասվածը:Երբեք համարձակություն չեմ ունեցել գրել այդ մասին:Հաստատ գիտեմ,որ երազ չէր,որովհետև երազումս էլ եմ տեսել մի անգամ ու հասկանում եմ տարբերությունը:Մի քսան տարի առաջ էր:ՈՒթ հարկանի շենքի ութերորդ հարկում էի,շատ չմանրանամ,հիվանդանոցի պես տեղ պատկերացրեք երկար միջանցքներով:Ինձանից մինչև երրորդ հարկ էդ լուռ ու մեծ տարածության մեջ մարդ չկար(մի հինգ դատարկ հարկ ,էլի),գնացել էին արձակուրդ ու մնացել էի մենակ:Թարսի պես սարսափի թեմայով ֆիլմ էի նայել քնելուց առաջ,բայց ֆիլմից չէր ,որ վախենում էի:Վերջը պառկած ինքս ինձ համոզում եմ,որ ամեն ինչ կարգին է,ու ձեռքիս տակ ձեռք եմ զգում

:Առանց կատակի,լրիվ լուրջ եմ գրում:Ձեռքս էդ ինչ որ բանի ազդրով շոշափելով բարձրացնում եմ մինչև գոտկատեղը ու սարսափից սառած,հա հենց սառած սթափվում եմ :Սենյակում միայն ես եմ խոր լռության մեջ ու ոչ մի շշուկ ու շրշյուն,քայլերի ձայն կամ կենդանության նշույլ շուրջ բոլորս:Ամբողջ գիշեր պատուհանի գոգին անցկացրեցի մինչև լուսաբաց:Երկար տարիներ եմ ինքս ինձ համոզել,որ եսիմ ինձ թվացել էր,երևի քնահարամ էի,կամ կինոյի ազդեցության տակ,բայց դե ու՞մ եմ խաբում:Ես էլ հո երեկվա պես հիշում եմ էդ մազոտ մարմնի քրտնածի սառնությունը:
Էջանիշներ