User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Իգիթը օգնության կարիք ունի

  1. #1
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իգիթը օգնության կարիք ունի

    Հիմա կասեք էս Կարինեի մոտ տարին մեկ բարեգործություն կատարելու ցանկություն է առաջանում, ուղղակի ասեցի այստեղ էլ տեղադրեմ այս հոդվածը, միգուցե տարբեր տեսակի օգնություն հնարավոր լինի գտնել այս երեխայի համար: Խոսքը միայն գումարային օգնության մասին չէ, օրինակ կարելի է`

    1. ցուցակագրել բարեգործական այն կազմակերպությունները, որոնք կարող են օգնել երեխային
    2. զանգեր կատարել ցուցակագրված կազմակերպություններ, հնարավոր օգնության մասին տեղեկատվություն ստանալու համար
    3. բանկային հաշիվ բացել ընտանիքի անունով (չգիտեմ սա անհրաժեշտ է, թե ոչ)


    «Մենակ չգցեմ, կոտրվածք ստանա երեխան»


    Նստել եւ գրեթե շարժվել չկարողացող երկրորդ կարգի հաշմանդմություն ունեցող 61-ամյա Շիրակ Ալեքսանյանն ամեն առավոտ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կնոջ օգնությամբ նստում է տաքսի, մեկնում աշխատանքի: Տուն վերադառնալուն պես քայլել չկարողացող, մանկական ուղեղային կաթված ունեցող թոռնիկը՝ Իգիթն անմիջապես հարցնում է պապիկին՝ «Պապի, ո՞նց ես, հո պրիստուպ չե՞ս ունեցել աշխատանքի տեղը»:

    Իգիթի հայրը մահացել է ավտովթարից, երբ տղան 1 տարեկան 2 ամսական է եղել՝ չիմանալով, որ որդին ունի այնպիսի հիվանդություն, որը չի բուժվում: Մայրը մի քանի տարի հետո ամուսնացել է եւ արդեն 7 տարի է որդուն չի այցելում, միայն երբեմն հեռախոսով շնորհավորում է տոներին: Տղային մեծացրել են տատիկն ու պապիկը, ովքեր իրենց ամբողջ ունեցվածքը ծախսել են երեխային առողջացնելու համար եւ այժմ ապրում են վարձով:

    «Էն Շիրազը, որ ասում է՝ «տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», ամուսինս էլ ասում է՝ տեսնեմ Իգիթս կանգնի ու …»,- ասում է Իգիթի տատիկը՝ 60-ամյա Անահիտ Ալեքսանյանը եւ կարճ լռությունից հետո հոգոցով ասում՝ չգիտեմ…

    Իր խնամակալների շնորհիվ Իգիթը սկսել է խոսել, արդեն տարբերում է գույները իրարից, բանաստեղծություններ է արտասանում, հեքիաթներ է պատմում: Տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից հոգեբաններ են տրամադրվում, որոնք եւս զբաղվում են երեխայի հետ:

    «Որ մի հիվանդանոցում բիոտոկերով բուժող եմ իմացել, օրերով հերթ եմ կանգնել, որ էս երեխես մեկ էլ տեսար քայլի: Ես էս էրեխուս հոտով ու շնչով եմ ապրում, բա որ ասում են տար հանձնի. քանի շունչ կա բերանս, ինչքան կապրեմ, ես դա չեմ անի: Ծախսն էլ իրա վրա շատ ա լինում, որ ասեմ նոր շոր եմ առնում, չէ՛, հարեւանների էրեխեքի շորերն եմ հագցնում: Կուզենայի, որ նորն առնեի հագցնեի իմ էրեխուն: Լավ ենք ապրել, բայց հիմա գոյատեւում ենք հանուն էս էրեխի: Էնքան ա եղել, որ էսենցիան բերել դրել եմ՝ ասել եմ մի գդալ իրա բերանը լցնեմ, մեկն էլ իմը, մտածել եմ կարող ա իրան առաջինը տամ հետո ես չխմեմ, կամ ես խմեմ ինքը մնա: Այ, տենց օրեր եմ ապրել…»,- արտասվելով պատմում է տատիկը:

    Ալեքսանյանը ժամանակին դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարություն: Մի քանի անգամ օգնություն է ստացել սնունդի ու պամպերսների տեսքով, որոնք այժմ չեն տրամադրում: Տղան պետության կողմից ստանում է 38.000 դրամ նպաստ եւ թոշակ: Ամուսինը, ով ունի երկու կոնքազդրերի մաշվածություն, ռեւմատիկ պոլիարտրիտ, թռչող պոլիարտրիտ եւ այլ հիվանդություններ, ստիպված մեկնում է հաշվապահի աշխատանքի, որի համար ստանում է 90.000 դրամ աշխատավարձ: Այդ գումարի մեծ մասը ծախսում են տրանսպորտի եւ դեղերի վրա:

    «Ձեռքերիս մեջ էլ ուժ չի մնացել, քանի որ պապիկին անընդհատ ես եմ օգնում, որ տեղաշարժվի, օգտվի զուգարանակոնքից, էս երեխին էլ չեմ կարողանում լողացնեմ, որ հիվանդանոց եմ տանում՝ տաքսու վարորդներին եմ խնդրում, մունաթ զունաթով չեն գալիս, չեն օգնում: Օգնություն եմ խնդրում, գումարային օգնություն եմ խնդրում, որ մեկը կարողանա պահել երեխային: Ես կկերակրեմ, կհագցնեմ, մենակ չգցեմ կոտրվածք ստանա երեխան»,- խնդրում է տատիկը, ով տառապում է մի շարք հիվանդություններով:

    Մոտավոր հաշվարկներով, խնամակալի գումարը ամսական կարող է կազմել ամենաքիչը 150 հազար դրամ, քանի որ մեկ օրվա համար այժմ խնամակալները վերցնում են 5 հազար դրամ:

    http://www.lragir.am/index.php/arm/0/society/view/77683

    http://www.facebook.com/events/12090..._mall_activity

    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 27.01.2013, 11:01:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.01.2013), keyboard (27.01.2013), VisTolog (28.01.2013), Ամմէ (28.01.2013), Ուլուանա (27.01.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 10
    Վերջինը: 07.12.2013, 18:40
  2. Քաղցկեղով հիվանդ փոքրիկն օգնության կարիք ունի
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.08.2011, 15:49
  3. Ընտանիք, որն ապրում է գոմում Ձեր օգնության կարիքն ունի
    Հեղինակ՝ նախշուն, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 09.04.2009, 10:55
  4. Գրառումներ: 2
    Վերջինը: 25.04.2007, 23:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •