Լուսինե ջան, բայց ինչի՞ ես կարծում, թե էդպիսի բան հնարավոր չի:
Մարդիկ գնում էին հեռու տեղերից էին կին առնում, որտեղ ոչ ոք իրենց մասին չգիտեր: Պատկերացրու, որ ինտերնետ չկա, աշխարհն էլ ավելի մեծ տարածք է, քան ասենք Երևանը, հետն էլ սա աշխարհ է, որտեղ մոգականությունը առօրյա երևույթ է. էդ կտրվածքով որ նայես, լրիվ հնարավոր է, որ Սորիդայից հեռու տեղերում լսած չլինեին Ալվարեսների մասին, էդ տեղերում էլ մարդիկ հաստատ իրենց սեփական մոգական երևույթների պակասը չէին զգալու, պիտի Ալվարես-Մալվարեսով հետաքրքրվեի՞ն:
Իսկ տնից դուրս չեկող, մի քիչ միամիտ ու մի ականջից էլ խուլ տատիներ հաստատ ամեն տեղ էլ կան, ի՞նչ մի զարմանալի ու անհավանական բան էր:
Էջանիշներ