Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ դու ԲՀԿ կամ ՕԵԿ անդամների հետ փորձե՞լ ես զրուցել այդ մասին: Նաիռայի կամ Ուրիխանյանի հետ փորձիր:
Քո կարծիքով, Չուկ ջան, նրանք ի՞նչ կասեն քեզ իրենց համոզմունքներից, քանի՞ հազար ԲՀԿ կուսակցականի կհամարեն ազնիվ և սկզբունքային:
Շատ ենք տեսել <<ազնիվների>> և <<սկզբունքայինների>> առնետավազք Հայաստանում:
Չափազանց շատ...
Զոդիակ ջան, եթե գրառումս ամբողջովին կարդայիր, դժվար թե նման պատասխան գրեիր:

Արի մի հատ էլ հստակեցնենք, այդ 2000 հոգին այս կուսակցություն մտել են քաղաքական ուժի ամենածանր շրջանում: Երբ ուժը չունի որևէ իշխանական լծակ, երբ հանրության վստահության որոշակի մեծ տոկոս կորցրել է, գտնվում է տարբեր ուժերի թիրախում, հարձակումների գոտում:

Դրանից հետո գնա ու համեմատիր, թե ասածդ ուժերը երբ ու ինչ պայմաններում են համալրվել կուսակիցներով, դրանից հետո կգաս՝ կխոսենք: Ու քանի դեռ էդ տարբերությունը չես հասկանա, կարող ես իմ հետ էդ թեմայով չխոսել, որովհետև ես ավելի պարզ, ցավոք, չեմ կարող դա քեզ բացատրել: