User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: Ավելացնում ենք ընկերների ցուցակը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուբի Ռու ջան,գրում եմ թեմաններում,բայց անհետաքրքիր է շատ:Ես էլ ծանոթությունների հետ սեր չունեմ:Բայց իրոք անհետաքրքիր է,երբ մեկը չկա,ով ծանոթ լինի,կամ ում հետ կարող ես բառ փոխանակել:Ես ընկերասեր եմ,բայց այստեղ մի օտար մարդ եմ ինձ զգում:Ու թեմաներում գրելս էլ չի գալիս:
    Էննա ջան, շատերն են քեզ նման գրանցվել՝ առանց որևէ ծանոթ ունենալու։ Բայց դեռ չեմ հիշում, որ էդ հանգամանքը որևէ մեկին նեղած կամ խանգարած լինի։ Բոլորն էլ ժամանակի ընթացքում մերվում են միջավայրին ու սկսում իրենց տեղացի զգալ, եթե, իհարկե, ուզում են ու էդ ուղղությամբ գոնե ինչ–որ քայլեր անում են։ Մեկի դեպքում դա կարող է լինել նույն օրում, մյուսների դեպքում՝ մի քանի օրում կամ շաբաթում կամ ամսում՝ կախված մարդու բնավորությունից, ակտիվությունից ու հետաքրքրություններից։

    Ի դեպ, որպես գաղտնիք ասեմ, որ անձնական օրագրի վրա կենտրոնանալը ֆորումի միջավայրին մերվելու լավագույն ձևը չի։ Օրագիր ունենալն, իհարկե, լավ բան է, բայց հիմնականում օրագրում գրառումներ անելով ու ընդհանուր քննարկում պահանջող թեմաներում պասիվ լինելով՝ նախ և առաջ ինքդ ես քեզ մեկուսացնում տվյալ միջավայրից, էլ ուրիշներից ի՞նչ ես պահանջում։ Ասածս այն է, որ իրար ճանաչելու լավագույն ձևը քննարկումների մասնակցելն է։ Ռուբին դրա մասին շատ լավ գրել է արդեն։

    Իսկ Զրուցարանում կարող ես քեզ ազատ զգալ ցանկացած զրույցի մեջ «խցկվելու»։ Եթե անձնական զրույց լինի, Զրուցարանում չեն վարի մարդիկ, այլ ուրիշ՝ անձնական շփման համար նախատեսված միջոցներով կխոսեն, դու արխային։ Զրուցարանը հենց նրա համար է, որ ցանկացած նոր մտնող մարդ կարողանա միանալ զրույցին։

    Մի քիչ ակտիվ եղիր քննարկումներում ու կտեսնես, թե ոնց կմերվես ու էլ քեզ միայնակ չես զգա ։

    Հ.Գ. Թեմայի հետ կապված էլ ասեմ, որ, իմ կարծիքով, էսպիսի թեմայի կարիք չկա Ակումբում, եթե տարբեր թեմաների քննարկումներին մասնակցում ես։ Բայց եթե կարծում ես, որ պետք է, թող մնա, ի՞նչ ասեմ, ոչ մեկին չի խանգարում երևի։ Հուսով եմ՝ կօգնի քեզ ինչ–որ չափով։ Բայց ամեն դեպքում աշխատի ընդհանուր ֆորումում էլ ակտիվ լինել՝ համ կարդալ, համ մասնակցել քննարկումներին, հակառակ դեպքում վտանգ կա, որ լռվես–մնաս էս թեմայում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.04.2013), enna (15.04.2013), Rammstein (15.04.2013), Ruby Rue (15.04.2013), Smokie (16.04.2013), Stranger_Friend (15.04.2013), Նարե91 (31.08.2013), Նիկեա (15.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 342
    Վերջինը: 27.08.2017, 03:31
  2. Myfriends.am - Ընկերների վիրտուալ աշխարհ
    Հեղինակ՝ Universe, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 161
    Վերջինը: 12.12.2011, 14:30
  3. Այսօր ընկերների օրն է
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 09.06.2010, 18:42
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 30.03.2008, 22:09
  5. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարեկան վարկանիշային ցուցակը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.10.2007, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •