Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
Ժողովու՛րդ, կարիք չկա «Ակումբ»-ը որպես ծանոթությունների պորտալ ընկալել: Շատ մի կենտրոնացեք ժամանցային թեմաների վրա, ավելի լուրջ, հետաքրքիր ու կարևոր թեմաներում գրեք: Եթե կարդաք ակումբի տարբեր բաժինները, կհասցնեք ճանաչել ակումբցիներին. չեմ կարծում, որ հատուկ ծանոթանալու համար թեմայի կարիք կա, որովհետև մարդիկ իրենց գրառումներով են աչքի ընկնում ու հիշվում:
Ես էլ եմ նորեկ, բայց հասցրել եմ ակումբցիներից շատերի հետ ծանոթանալ, բայց երբեք էլ կոնկրետ ծանոթանալու նպատակ չեմ ունեցել, ոչ էլ Զրուցարանի բնակիչ եմ. ուղղակի սիրել եմ մի շարք ակումբցիների, որովհետև սիրել եմ իրենց գրառումները, ինձ հետաքրքրել է իրենց աշխարհահայացքը ու մտածելակերպը:
Ասածս ինչ է ՝ էս թեմայում զավզակելու փոխարեն, Ակումբի պահոցները փորփրեք. լիքը օգտակար բան կգտնեք, ձեռքի հետ էլ՝ ակումբցիների հետ կծանոթանաք…
Ռուբի Ռու ջան,գրում եմ թեմաններում,բայց անհետաքրքիր է շատ:Ես էլ ծանոթությունների հետ սեր չունեմ:Բայց իրոք անհետաքրքիր է,երբ մեկը չկա,ով ծանոթ լինի,կամ ում հետ կարող ես բառ փոխանակել:Ես ընկերասեր եմ,բայց այստեղ մի օտար մարդ եմ ինձ զգում:Ու թեմաներում գրելս էլ չի գալիս: